Բուայեն խնդրել է Սենատում ստեղծել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը պատժելու հարցով աշխատանքային խումբ, 24 ապրիլի 2021 թ․

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն խնդրել է Սենատի նախագահ Ժերար Լարշերին ստեղծել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը պատժելու հարցով աշխատանքային խումբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բուայեն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-իր էջում՝ կից տեղադրելով Ծիծեռնակաբերդից արված լուսանկար՝ գործընկերների հետ:

«Իմ մեկնելուց առաջ ես խնդրեցի Սենատի խոսնակ Ժերար Լարշերին ստեղծել աշխատանքային խումբ `Հայոց ցեղասպանության ժխտողականությունը պատժելու համար»,-նշել է պատգամավորը:

Նա շեշտել է, որ այսօր պետք է լիովին վերանայել ժխտողականությունը: «Ժխտողականությունն ցեղասպանության հանցագործությունից պակաս չէ: Ինչպե՞ս իրականում պայքարել ցեղասպանության դեմ ՝ առանց պայքարելու նաև ժխտողականության դեմ»,-նկատել է Բուայեն:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էԱշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցըՑեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն՝ ԱրգենտինանԱվստրիանԲելգիանԲոլիվիանԲրազիլիանԿանադանՉիլինԿիպրոսըՉեխիայի ՀանրապետությունըԴանիանԳերմանիանՀունաստանըԻտալիանԼիտվանԼյուքսեմբուրգըՆիդերլանդներըՊարագվայըԼեհաստանըՊորտուգալիանՌումինիանՌուսաստանըՍիրիանՍլովակիանՇվեդիանՇվեյցարիանՈւրուգվայըՖրանսիանմիջազգային հեղինակավոր կազմակերպություններ:

 

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)