Ինչն է ձախողվել պատերազմում հոկտեմբերի 19-ին, հասցնելով այն մինչեւ Շուշի

Իրավիճակը արցախյան գոտում կայունացել է, հայտարարել է ՌԴ խաղաղապահ առաքելության ղեկավար գեներալ Մուրադովը: Նոյեմբերի 9-ին կնքված եռակողմ հայտնի հայտարարության հիմքով ռուս խաղաղապահներն արդեն իսկ տեղակայվում են Արցախում, հաստատվում այնտեղ զինտեխնիկայով եւ սպառազինությամբ:

Հայաստանում այս օրերին քննարկվում է հարցը, թե արդյոք դա հնարավոր չէր անել ավելի վաղ, հայկական կողմի ավելի քիչ կորուստներով, նվազ վատ պայմաններով: Հայտնվում են կոնֆիդենցիալ տեղեկություններ, հնչում են տարբեր գնահատականներ ու մեկնաբանություններ:

Ինչու՞ Ռուսաստանն ավելի վաղ չկանգնեցրեց պատերազմը, որը կդադարեր առանց Շուշիի եւ Հադրութի կորստի, հարցնում են շատերը: Շատերն էլ պատասխանում են, թե Ռուսաստանն ուզել է, բայց չի համաձայնել Նիկոլ Փաշինյանը: Հավաստի են այդ խոսակցությունները, թե ոչ, դժվար է ասել՝ չկան փաստեր: Մյուս կողմից, սակայն, առաջանում է հարց՝ Ռուսաստանն ուզում էր կանգնեցնել պատերազմն ավելի վաղ, բայց խանգարում էր Նիկոլ Փաշինյա՞նը: Հնարավո՞ր է արդյոք հավատալ, որ Ռուսաստանն ուզում էր, իսկ Փաշինյանը թույլ չէր տալիս:

Ինչ է ստացվում՝ Ռուսաստանը չէ՞ր ուզում կանգնեցնել ավելի վաղ:

Ահա այստեղ է թերեւս առանցքային հարցը կամ առնվազն դրանցից մեկը: Ռուսաստանի համար պատերազմի պարզապես դադարեցումը ոչինչ է, եթե նա չի ստանում իրավիճակի հանդեպ վերահսկողություն, հատկապես այն պարագայում, որ կորցրել է վերահսկողությունն Ադրբեջանում՝ զիջել է այն Թուրքիային: Ռուսաստանը իրավիճակը փոխելու համար պետք է ստանար Արցախ խաղաղապահ մուտքի կամ այլ կերպ ասած Արցախում ռազմապես հաստատվելու, ռազմա-քաղաքական իմաստով բազավորվելու հնարավորություն:

Դա ստանալու համար է, որ Ռուսաստանը ձեռնպահ էր մնում պատերազմը կանգնեցնելու ուղղությամբ անմիջական միջամտությունից: Մոսկվան չէր ուզում ստեղծել ռուս-թուրքական ուղիղ առճակատման վտանգ, մյուս կողմից ուներ այդ հաղթանակը բացառելու երկու տարբերակ՝ կանգնեցնել պատերազմը համաձայնությամբ, կամ ուղղակի ռազմական միջամտությամբ կասեցնել այն: Ռազմական միջամտությունը Մոսկվան դիտարկում էր ծայրահեղ միջոց, որից փորձում էր խուսափել մինչեւ վերջին պահը, որը փաստորեն Շուշին էր:

Ըստ ամենայնի, այդ պահի վրա Թուրքիան էլ գիտակցեց, որ այդտեղ էլ չկանգնելու դեպքում Ռուսաստանն այլեւս մտնելու էր խաղի մեջ՝ դրա «նախադրյալը» ստեղծվեց Նախիջեւանում ուղղաթիռի պատմությամբ: Ըստ ամենայնի, այդ սահմանային իրավիճակում էլ Բաքուն ստորագրեց խաղաղապահների մուտքի համաձայնություն:

Խաղաղապահների համար պետք էր կամ կողմերի հավանությունը, կամ ՄԱԿ ԱԽ որոշումը, որի պարագայում կողմերի հավանություն պետք չէր:

Այդ իմաստով ուշագրավ է Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի հայտարարությունը, ըստ որի՝ ՄԱԿ ԱԽ հոկտեմբերի 19-ի նիստի հայտարարության նախագիծը տապալել է մշտական հինգ անդամ երկրներից մեկը: Ենթադրաբար, դա Մեծ Բրիտանիան էր, որի հատուկ ծառայության նոր ղեկավարն էլ Թուրքիայում դեսպան աշխատած եւ Էրդողանի ընկեր համարվող Մուրն է: Շավարշ Քոչարյանը գուցե կասի մի օր, թե որ երկրի մասին է խոսքը:

ՄԱԿ ԱԽ նիստում պետք է կայանա՞ր խաղաղապահների տեղակայման մասին որոշումը, ինչը փաստորեն թույլ կտար բանը չհասցնել մինչեւ Շուշի:

error

Enjoy this blog? Please spread the word :)