Արտո Օկսայանի մահվան կապակցությամբ

Խորը ցավով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացավ Հարավային Ֆրանսիայի Մոնակո-Կանն-Նիս շրջանների կրոնական ընկերակցության վարչության և Ֆրանս-հայկական բարեգործական միության երկար տարիների ատենապետ Արտո Օկսայանը։

Մեր հին ու լավ բարեկամը, ով ողջ կյանքն ապրեց հայ համայնքի ու Հայրենիքի գործերով ու խնդիրներով, ապրեց որպես համեստ ու մտահոգ հայ, ամեն անգամ գտնելով հայկական զանազան հարցերին համարժեք լուծումներ գտնելու ուղիները, եւ այդ նպատակի իրականացման համար չխնայելով ո՛չ ջանք, ո՛չ ժամանակ։

Զարմանալի չէ, որ նրա հայրենավներ գործունեության մի կարեւոր բաժինն ու դրվագը կազմեց Արցախյան ազատամարտին անմիջական ու գործնական աջակցությունը, աջակցություն, որ հնարավոր եղավ հասցնել ճակատում մարտնչող հայորդիներին, կամավորական ջոկատներին։

Արտո Օկսայանի հայրենանվեր հայի ու քաղաքացու կերպարն ու հիշատակը հավերժ կապրի մեր սրտերում եւ կօգնի շարունակելու մեր ուղին այս նոր ու դժվարին ժամանակներում եւս։

Բժիշկ Մացակ Փոլադյան
12․06․2020 թ․

———————————————

Արտո Օկսայանի հետ, Արցախ։

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)