Mezzo TV-ն կհեռարձակի Արամ Խաչատրյանի Երկրորդ և Ավետ Տերտերյանի Երրորդ սիմֆոնիաները

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նկատում է‚ որ Mezzo TV-ի հետ նման համաձայնության հասել են ամիսների բանակցությունների արդյունքում‚ և այս նախաձեռնությունը հայկական երաժշտությունը միջազգային հարթակներում հանրայնացնելու իրենց առաքելության շրջանակում է։ Ըստ նրա՝ նվագախումբը կարևորում է համաշխարհային ճանաչում ունեցող հարթակների հետ գործակցությունը‚ քանի որ այդպիսով աշխարհին ներկայացվում են հայ կոմպոզիտորական և կատարողական արվեստները՝ մեր մշակույթը հասանելի դարձնելով ինչպես դասական երաժշտության սիրահարների լայն շրջանակի, այնպես էլ մասնագետներին, երաժշտական մենեջերներին։

Նշենք‚ որ Mezzo-ն դասական երաժշտության ամենահայտնի հարթակներից է։ Ֆրանսիական Mezzo-ն հիմնադրվել է երաժշտասերների համար, ովքեր գնահատում են գեղեցիկը, հետաքրքրվում են երաժշտության պատմությամբ։ Այստեղ եթեր են հեռարձակվում հանրահայտ երաժիշտների կատարումներ, բացառիկ համերգների ձայնագրություններ, միջազգային փառատոներ, երաժշտական նորություններ։

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)