ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ ․ Մշակութային վայրերի ավերումը պատերազմական հանցագործություն է

Մարտ 25, 2017 – Արման Հովհաննիսյան: / azatutyun /

Պալմիրա, Սիրիա, մարտ, 2017թ․

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երեկ միաձայն բանաձև է ընդունել՝ դատապարտելով մշակութային ժառանգության վայրերի ավերումը հակամարտությունների տարածաշրջաններում և հայտարարելով, որ դրա համար մեղավորները պետք է հետապնդվեն որպես պատերազմական հանցագործներ:

Բանաձևն առավել կենտրոնացած է Իրաքի և Սիրիայի վրա, որտեղ «Իսլամական պետության» ահաբեկիչները ավերել են պատմամշակութային հուշարձաններ, այդ թվում՝ Պալմիրա հնագույն քաղաքը:

Լրատվական գործակալություններն ընդգծում են, որ ՄԱԿ-ի նախկին որոշումները սահմանափակվում էին ահաբեկչությունը ֆինանսավորելու նպատակով մշակութային արժեքների ապօրինի շրջանառությունը թիրախավորելով:

some of Djulfa’s thousands of khachkars, circa 16th century, photographed in the 1970s before their destruction. Photograph: © Argam Ayvazyan archives, 1970-81

azatutyun.am/a/28390432.html

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)