Այսօր, Աթենքում, 98 տարեկան հասակում, վախճանվեց անվանի պայքարող, Երկրորդ աշխարհամարտի հերոս, հայ եւ հույն ժողովուրդների բարեկամ եւ Հայ նորագույն ազգային ազատագրական պայքարի աջակից՝ Մանոլիս Ղլեզոսը:
Այս տխուր առիթով ցավակցում ենք հանգուցյալի հարազատներին, հայ եւ հույն ժողովուրդներին ու նաեւ աշխարհի բոլոր պայքարողներին:
Սկզբունքայնության խորհրդանիշ հանդիսացող Մանոլիս Ղլեզոսը 2000թ․ ապրիլին, Հայկական ժողովրդային շարժման հրավերով, մեկնեց Հայաստան, հյուրնկալվեց հայկական տարբեր միջավայրերում եւ գավառներում եւ նույն թվականի ապրիլի 23-ին, Արցախի պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանի՝ Կոմանդոսի հետ միասին ներկա գտնվեց Եռաբլուրում Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հուշահամալիրի բացման հանդիսությանը, հարգանքի տուրք մատուցելով Պայքարի նահատակներին:
Հիշատակը թող միշտ վառ մնա ազատատենչ եւ պայքարող ժողովուրդների սրտերում:
Հայկական Ժողովրդական Շարժում
Կենտրոնական խորհուրդ
Աթենք, 30 մարտի 2020 թ.
Please follow and like us: