Շնորհավորում ենք Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանին ծննդյան օրվա կապակցությամբ

Այսօր մեր շատ հարգելի ընկեր ու գործընկեր, պետականաշինության գործի նվիրյալ, իրավունքի ու օրինականության ջատագով ու պաշտպան, հայ ժողովրդի իրավունքները կյանքի կոչելու եւ իրականացնելու համար համառ պայքարի ելած քաղաքական գործիչ՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի Խորհրդարանի Նախագահ Արմեն Տեր-Սարգսյանի ծննդյան օրն է։

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական համակարգի բոլոր պաշտոնյաների ու պատգամավորների, քաղաքացիների ու համակիրների, ընկերների ու գործընկերների անունից՝ սրտանց շնորհավորում ենք Արմեն Տեր-Սարգսյանին  ծննդյան օրվա կապակցությամբ:

Շատ բարձր ենք գնահատում նրա հայրենանվեր գործունեությունը Արեւմտյան Հայաստանի հայերի պետականաստեղծ կառույցների կազմավորման, դրա միջոցով Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության, Մերձավոր Արեւելքի հայության շահերն ու իրավունքները պաշտպանելու գործում։

Մաղթում ենք քաջառողջություն, ամենայն բարիք եւ երկար ու ձիգ տարիների արդյունավետ աշխատանք:

Միասին ենք։ Համոզված հաղթանակը մերն է լինելու:

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ

22-ը փետրվարի 2020 թ.

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)