VIDEO — Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանությունը եւ վերականգնումը. 2019 թ․ Նոյեմբերի 29-ի «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն են ԱՀՀ վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը և իրավապաշտպան Խաչատուր Մարոզյանը:

2019 թ․Նոյեմբերի 29-ի  «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի հյուրերն են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը և Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանըորոնք պատասխանեցին «Նոյյան Տապան» լրատվական-վերլուծական գործակալության գլխավոր տնօրեն, հեղինակային ծրագրի ղեկավար Տիգրան Հարությունյանի բարձրացրած հարցերին։

Քննարկման թեման՝Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանությունը եւ վերականգնումը։

Հաղորդմանը կարելի է հետևել Երևանի ժամանակով ժամը 11:00-ից 12։00-ն  ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, Ֆրեզնոյի «Նուռ» հեռուստատեսությամբ, առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան  ալիքով«Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում եւ «Noyan Tapan TV»  ֆեյսբուքյան խմբում։

Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգահարել եւ իրենց հարցերն ուղղել բանախոսներին ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով, հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում, ինչպես նաև «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։

Ուղիղ եթերից հետո բանախոսներին ուղղված հարցերն ու մեկնականությունները կարելի է թողնել՝ զանգհարելով ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով։ Ձեր ձայնագրությունները հետագայում կօգտագործվեն «Հետադարձ կապ» հաղորդաշարում։

Noyan Tapan

error

Enjoy this blog? Please spread the word :)