Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի Արեւելյան տարածքային միավորման հրամանատար նշանակելու մասին

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր

№ 03/2018

11 հունվար 2018 թ.

Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի Արեւելյան տարածքային միավորման հրամանատար նշանակելու մասին

 

Հիմնվելով՝

  • «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» օրենքի, 21 հունվար 2014 թ.,

  • «Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժեր կազմավորելու վերաբերյալ» օրենքի, 11 հունվար 2018 թ.,

  • «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի Մշտական, զինված, դրական չեզոքության մասին» որոշման, 29 մարտ 2011 թ.,

  • «Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնաշտպանության ուժեր ստեղծելու մասին» հրամանագրի, 26 դեկտեմբեր 2012 թ.,

  • Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Անվտանգության Խորհրդի «Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերը կազմավորելու վերաբերյալ» որոշման, 08.01.2018 թ., վրա`

 

  1. Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժերի Արեւելյան տարածքային միավորման հրամանատար նշանակել Արամ Անդրեասյանին:

  2. Հանձնարարել Արեւելյան միավորման հրամանատարին ներկայացնել միավորման կառուցվածքը, անձնակազմը, աշխատանքների կազմակերպման ծրագիրը եւ մասնակիցների դիմումնագրերը հաստատել համաձայն կանոնակարգով ընդունված ձեւի, որոնց հիման վրա հաստատել ու հանձնել մասնակիցների վկայականները:

  3. Հետեւել, որ մասնակիցները լինեն Արեւմտյան Հայաստանի քաղաքացիներ:

  4. Հիմք ընդունել, որ Արեւմտյան Հայաստանի հայերի Արեւելյան միավորումը ստեղծվում է տարածաշրջանային սկզբունքով՝ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի ու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հրամանատարության ներքո։

  5. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

Ռադիկ Խամոյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Նախագահ

11 հունվար 2018 թ.

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)