Շնորհակալություն բոլորին շնորհավորանքների եւ բարեմաղթանքների համար

Հասկանում ենք, որ դրանք, առաջին հերթին, մեր ընդհանուր գործի ու պայքարի գնահատականներն են, այն գործընթացի ու ճանապարհի, որն անցնում ենք գործընկերներով, ընկերներով ու համախոհներով միասին։

 

Դյուրին չի եղել այդ ընթացքը, բայց եղել է շատ հետաքրքիր ու արդյունավետ։ Այդ իմաստով բավական է նույնիսկ թվարկել կատարված այն հսկայածավալ աշխատանքը եւ ամեն ինչ պարզ ու տեսանելի կդառնա։

 

Արեւմտյան Հայաստանի հայերի պետականաշինության ոլորտում ձեռնարկված աշխատանքների շնորհիվ ձեւավորվել են Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) նախագահի ինստիտուտը, կառավարությունը, խորհրդարանը եւ դրանց իրավաչափության ապահովման գործընթացներն ավարտվել են:

 

«Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության իրավական-քաղաքական միասնական փաթեթ» ժողովածուն ներկայացվել է հանրությանը հինգ լեզուներով՝ արեւելահայերեն — արեւմտահայերեն, անգլերեն, ռուսերեն, թուրքերեն, ֆրանսերեն, որոնք տեղադրված են կառավարության եւ խորհրդարանի https://gov-wa.nt.am, http://parliament-wa.info/ կայքերում, «Իրավական փաթեթ» բաժիններում:

 

Հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության ոլորտում վերջապես եկել է նոր գործընթաց սկսելու ժամանակը, որն էլ իրականացվում է այսօր։

Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) դիմել ՄԱԿ՝

  • անդամակցության,
  • ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճիռը կյանքի կոչելու, իրականացնելու Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան պետության) հաստատումը Իրավարար վճռով սահմանազատված տարածքի վրա,
  • Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ,
  • Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանազատումն իրականացնելու վերաբերյալ առաջարկով։

Նշյալ դիմումնագրերը 2018 թ. մայիս, նոյեմբեր եւ 2019 թ․ օգոստոս ամիսներին ուղարկվել են ՄԱԿ:

 

Հայ ժողովրդի իրավունքները կյանքի կոչելու եւ իրականացնելու հարցերով միջազգային իրավասու ատյաններին դիմելու վերոնշյալ գործընթացը հնարավոր է դարձել բոլոր գործընկերների, ընկերների ու համակիրների աշխատանքների ու անձնական ջանքերի շնորհիվ։

 

Սա շատ հարմար առիթ է ոչ միայն շնորհակալություն հայտնելու մաղթանքների համար, այլեւ այն շատ կարեւոր մասնակցության, որ հանդես բերեցիք դուք բոլորդ միասին։

 

Միասին ենք ու միասին էլ գնալու ենք առաջ հաջողության հասնելու մեծ հույսով ու հավատով եւ հաղթանակը մերն է լինելու։

 

Տիգրան Փաշաբեզյան

Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ

10012019 թ.

 

error

Enjoy this blog? Please spread the word :)