Պրոֆեսիոնալ BBC. Դեսպան Գոգբաշյանի եւս մեկ վատ այցեքարտը

Լուսանկարում՝ Չանակկալեի 2015 բարձր հյուր Ն.Ա.Մ. թագաժառանգ Չարլզն ու նորանշանակ դեսպան Ալան Գոգբաշյանն են

1915-1923թթ. ցեղասպանությունը արդարացրած, Հայաստանի բոլշեւիկ-քեմալական ոչնչացումը «միջազգայնորեն» վավերացնող եւ յաթաղանից մազապուրծ հայերին իրենց հազարամյա հայրենիքից «գլոբալ» տարագրության դատապարտած 1923թ. Լոզաննի պայմանագիր կերտող երկիրը հայ ծագումով դեսպան է ուղարկում Երեւան: Դեսպանի ճանապարհին շաղ են տրված BBC-ին պատկանող «չգիտենք ով է կրակել», «ինչ-որ կապ կարող է ունենալ», «եթե հարցաքննվել է, թող մեկնաբանի» եւ այլ գոհարներ

Ավելորդ է նշել, որ 1896 թ. եւ 1923 թ. սպեցիֆիկ դեր խաղացած երկիրը պետք է որ կտրականապես հրաժարվեր ճանաչել հայոց ցեղասպանության փաստը նաեւ 100 տարի անց: Ավելին, 2015 ապրիլ 23-ին Անգլիո արքայազարմ պատվիրակությունը մեծ շուքով հարգել է հայ համաքաղաքացիներին զանգվածաբար ոչնչացրած թուրք ջարդարարների անմար հիշատակը Չանակկալեում, Պոլսից քիչ հեռու:

Դա համարժեք էր միլիոնավոր հայ անշիրիմ աճյունների անարգմանը Տրապիզոնում, Իզմիրում, Ադանայում, Մալաթիայում, Տիգրանակերտում, Մուշում, Խարպուտում, Բիթլիսում, Դեր Զոհրում, Հալեպում, Ուրֆայում, Էրզրումում, Վանում, Գյումրիում, Կարսում, Սվազում եւ լայնատարած հայոց երկրի հարյուրավոր այլ վայրերում: Բրիտանացիք 1915 ապրիլ 23-ին Չանակկալեից ետ քաշվելով, անմիջապես պիտի սանձազերծեին հայության աղետը, եւ դա քաջ գիտակցում էին: Նույնքան դավաճանական էր դիրքը 1923թ. Իզմիրի 250 հազար հույն եւ հայ զոհերի հանդեպ: Լոնդոնի երկրորդական պատվիրակությունը Ծիծեռնակաբերդում միայն սրեց հայ հասարակության դառնությունը:

Արցախի «ադրբեջանական» ճակատագիրը վավերացնող Լոզանն-1923 կոնֆերանսը կազմակերպող երկրների՝ բնականաբար առաջին հերթին Մեծ Բրիտանիայի ճերմակ կզաքիսը Ստեփանակերտում հիմնովին ճմլած Նիկոլ Փաշինյանը [lragir.am 08.08] պետք է պատրաստ լիներ կայծակնային անդրադարձին հենց մշուշոտ Ալբիոնից: Լոնդոնը, ինչպես հայտնի է, մեկ վայրկյան իսկ չցանկացավ սպասել, ստիպված լինելով հայերին թերխաշ վարսակի շիլա մատուցել:

Քարոզչական պատերազմի բոլոր ժամանակների եւ ժողովուրդների BBC «բիգ գանը» թքեց, ինչպես կասեր նեղ օրերի նարդոսյան հերոսը, նութ: Հետագայում «չգիտենք… հնարավոր է… ինքը թող մեկնաբանի» հեղինակային պարզաբանում պահանջող նութը բնականաբար մասնագիտական իմաստով «սմելի» պիտի լիներ, բառի ավելի անգլիական, քան ռուսական իմաստով:

«Վերածննդի» անունը ստացած Փաշինյանի ծրագրից շեղելու Լոնդոնի փորձը անմիջապես մեդիա աջակցություն ստացավ Լոզաննյան հակահայ ոճրի մեղսակիցներ Փարիզից [[RFI: Փաշինյանի ելույթն ու BBC հետաքննությունը, 08.08] եւ Վաշինգտոնից՝ օր ու գիշեր, երբ միանաք: Վաշինգտոնի կեղծ արեւելյան, սեթեւեթ ինտոնացիաներից անմիջապես ճանաչվող ազատության ձայնը «մարտի 1-ի արցախյան հետք» բրիտանական գյուտը դարձրեց եթերի առանցք:

Երեւանի բնակիչներին սպանած ղարաբաղցի արյունոտ գեներալները կանգնեցին մի շարքում երկրի համար ճակատագրական «ճգնաժամ» ապրող ՍԴ անդամների, հայոց հողի այդ վիժվածքների կողքին: Մինչեւ օրս էլ կանգնած են Ազատության եթերում եւ դեռ կանգնելու են, չնայած BBC-ն մի քանի օր անց ստիպված էր անհեթեթ «մենք չգիտենքներ» կմկմալ: Սակայն, ջոբ դան:

Երկրի եւ ազգի ճակատագրի համար իրոք կարեւոր, շրջադարձաին օրակարգի շուրջ մտորելու եւ թղթակիցների կարծիքներ համադրելու փոխարեն հայ մամուլը առաջնորդվում է երկրի ներքին գործերին համատեղ կոպտորեն միջամտած ՄԹ, Ֆրանսիա, ԱՄՆ՝ 1923թ. Լոզաննյան եռյակի ռադիոձայների, սրանց անվճար կցորդ Սպուտնիկ-Արմենիան էլ չմոռանանք, քառյակի «օրակարգով»:

Գեներալներն ու դատավորները, արյունոտ ու ծախու, թե մաքուր ու անբիծ, բոլորը մերն են՝ մենք էլ կզբաղվենք: Չէ որ մենք չենք հետազոտում թագավորություները չորս մասի տրոհվելու տագնապները եւ հուզված չենք զազրելի մայրցամաքից մի կղզու անվերջանալի անջատումից:

1923-ին Լոզաննում տեր-տիրական բրիտանական բանագնաց արտգործնախարար լորդ Քերզոնը հմտորեն բանեցնում էր կենդանի մնացած հայերին Արեւմտյան Հայաստանում թողնելու սպառնալիքը թուրք բանագնաց Իսմեթ Ինոնյուին՝ նեղուցների հարցում կակուղ դարձնելու համար: Ընդսմին, Քերզոնն ամբաստանում էր ռուսներին 1921թ. Մոսկովյան պայմանագրին կից հայերին հալածելու փոխադարձ պարտավորությամբ գաղտնի արձանագրություններով:

Արդյունքում տեղի ունեցավ այն, ինչ նկարագրած է նախաբանում: Արեւմտյան եւ քեմալական կառավարությունը համաձայնության եկան հայերի շահերի հաշվին: Մինչ այդ, 1896-ին Լոնդոնը հրաժարվել էր կանխել «համիդյան» ջարդերը Մեծ Հայքում եւ Կիլիկիայում՝ Կիպրոսի վրա հաստատվելու դիմաց:

Այս պարագաներում, դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին Երեւանում փոխարինելու եկող դիվանագետի՝ Լոզան-1923 եւ Չանակկալե-2015 այցեքարտերին ավելացել է նույնատիպ եւս մեկը՝ որքան անկախ, այնքան էլ պրոֆեսիոնալ BBC-ինը: Լոնդոնին սրանցից «յան» տալ չի հաջողվի: Եթե դեսպանը, գուցե միանգամայն պատահաբար, հայկական անուն է կրում, առավել եւս:

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)