Հաշտության պայմանագիր Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կառավարության միջեւ», 2 դեկտեմբեր 1920 թ., Ալեքսանդրապոլ
(Լիազորված անձինք, Հայաստանից՝ Խատիսյան, Գյուլխանդանյան եւ Կորգանյան, Թուրքիայից՝ Քյազիմ Կարաբեքիր փաշա, Համիդ բեյ եւ Սուլեյման Բեջադի բեյ):
1. Պատերազմը Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ավարտված է:
2. Հայաստանի եւ Թուրքիայի սահմանը սկսվում Է այնտեղից, որտեղ Ղարա-սու թափվում Է Արաքսի մեջ մինչեւ Տիքնիսի հյուսիս-արեւմտյան մասը, Մեծ Կեմոյից դեպի արեւմուտք, Կիզիլտայից դեպի արեւմուտք մինչեւ Մ. Աղբաբան, այնուհետեւ Շարուր-Նախիջեւանի եւ Շահթախտի շըջաններով, որոնք գտնվում են Կակիդաղ… Կամասու լեռ… Ղուրդ-Ղուլաղ գյուղ, Սաատ լեռ… Սարայբուլաղ… Արարատ կայարան գծից հարավ մինչեւ Արաքս գետիայնտեղը, որտեղ Ղարա-սու գետը թափվում Է Արաքսի մեջ: Նախիջեւանի, Շարուրի եւ Շահթախտի շրջաններում, որտեղ հետագայում հանրաքվեի միջոցով կհաստատվի հատուկ ադմինիստրացիա, Հայաստանը պարտավորվում Է չմիջամտել այդ ադմինիստրացիայի կարգին, անկախ այն բանից, թե ադմինիստրացիան որ կողմը կթեքվի: Այդ շրջանները ժամանակավորապես գտնվելու են Թուրքիայի պաշտպանության տակ:
3. 2-րդ հոդվածում մատնանշված նախկին եւ ներկա սահմանների միջեւ ընկած շրջաններում, այսինքն ներկա պայմանագրով Թուրքիային զիջված շրջաններում, որոնք անվիճելի, պատմական, Էթնիկական եւ իրավական կապ ունեն Թուրքիայի հետ, Թուրքիայի… կառավարությունն իրավունք է վերապահում հանրաքվե կատարել այն ղեպքում, եթե Հայաստանի հանրապետությունը ցանկանա այդպիսին կատարել:
4. Անկեղծորեն ձգտելով վերացնել Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների հետագա մեքենայությունները, որոնք կարող են խախտել երկրի անդորրությունը, Հայաստանի կառավարությունը համաձայնում է, բացի թեթեւ եւ երկրի կարգն ու անվտանգությունը պաշտպանելու համար բավարար քանակությամբ զենք ունեցող ժանդարմերիայից, սահմանների պահպնության համար չունենալ այլ ռազմական ուժ, բացի 1500 զինվորից բաղկացած ջոկատից՝ 8 լեռնային կամ դաշտային հրանոթով եւ 20 գնդացիրով: Զինապարտությունը Հայաստանում պարտադիր չի լինի… Հայաստանին իրավունք է վերապահվում բերդեր (ամրություններ) կառուցել եւ այնտեղ դնել ծանր հրանոթներ… այնպիսի քանակությամբ, որը նա հարկավոր կհամարի, պայմանով, որ չդնի 15 սանտիմետրանոց տրամաչափի եւ հեռահար հրանոթներ, որոնք գործադրվում են ինչպես հայկական, այնպես էլ ուրիշ բանակներում:
5. Հայաստանի կառավարությունը սրանով համաձայնում է Թուրքիայի քաղաքական ներկայացուցիչներին կամ դեսպանորդին, որը հաշտություն կնքելուց հետո կգտնվի Երեւանում, թույլ տալ ըստ իր ցանկության տեսչություն եւ հետաքննություն կատարել վերոհիշյալ պայմաններին վերաբերող հարցերի գծով: Իր կողմից Թուրքիայի… կառավարությունը պարտավորվում է իր զինված օգնությունը տրամադրել Հայաստանին, երբ այդ պահանջի արտաքին կամ ներքին վտանգը եւ երբ Հայաստանի հանրապետությունը դիմի իրեն մատնանշված խնդրով:
6. Պայմանավորվող կողմերը համաձայնվում են նախկին սահմանի տերիտորիայում իրենց տեղերը վերադարձնել բոլոր գաղթականներին, բացառությամբ նրանցից, ովքեր արտաքսվել են համաշխարհային պատերազմի րնթացքում եւ թշնամու շարքերում կռվել են իրենց կառավարության դեմ եւ նրանցից, ովքեր մասնակցել են ջարդերին: Պայմանավորվող կողմերը պարտավորվում են հայրենիք վերադարձող գաղթականներին տալ այն իրավունքները, որ տրվում են փոքրամասնություններին առավել քաղաքակիրթ երկրներում:
7. Հենվելով մարդկության* սկզբունքների վրա… Թուրքիայի կառավարությունը… հրաժարվում է ներկա պատերազմի հետ կապված ծախսերի հատուցումից, պատերազմ, որ նա ստիպված էր ձեռնարկել Հայաստանի դեմ: Պայմանավորվող երկու կողմերը հրաժարվում են նաեւ համաշխարհային պատերազմի ժամանակ կրած վնասները հատուցելու ամեն տեսակ պահանջներից:
8. Թուրքիայի… կառավարությունը հավաստիացնում է, որ անկեղծորեն ձգտում է օգնություն եւ աջակցություն ցույց տալ Հայաստանի կառավարությանը՝ նրա հեղինակության զարգացման եւ ամրապնդման գործում:
9. Երեւանի կառավարությունը համաձայնում է Սեւրի պայ֊մանագիրը, որը կտրականապես մերժել է Թուրքիայի կառավարությունը, համարել եւ հայտարարել անվավեր: Հայաստանի կառավարությունը պարտավորվում է Եվրոպայից ու Ամերիկայից ետ կանչել իր պատվիրակություններին, որոնց Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների քաղաքական կենտրոնը դարձրել է իր մեքենայությունների գործիքը: Նրանք լիակատար անկեղծությամբ պարտավորվում են նաեւ վերացնել այն բոլոր թյուրիմացությունները, որ կարող են ծագել երկու երկրների միջեւ: Որպես հաշտ ապրելու իր ցանկության եւ Թուրքիայի հարեւանական իրավունքները հարգելու անկեղծության ապացույց, Հայաստանի կառավարությունը պարտավորվում է պետական կառավարումից հեռացնել այն բոլոր անձանց, ովքեր հրահրում եւ հետապնդում են իմպերիալիստական խնդիրներ՝ երկու երկրների միջեւ խաղաղությունը խախտելու նպատակով:
10. Հայաստանի… կառավարությունը պարտավորվում է ապահովել մուսուլմանական բնակչության իրավունքները հանրապետության տերիտորիայում եւ մուսուլմանական բնակչության կրոնական ու կուլտուրական զարգացումն ապահովելու նպատակով պարտավորվում է նաեւ ոչնչով չարգելակել այդ հասարակություն֊ների կազմակերպումը, մուֆտիների անմիջական ընտրությունների իրավունքը, որոնց հաստատելու է գլխավոր մուֆտին, որին ընտրում են տեղական մուֆտիները եւ Թուրքիայի… կառավարության շեյխուլ-իսլամը:
11. Պայմանավորվող կողմերը պարտավորվում են երկու կողմերին ինչպես սայլուղիներով, այնպես էլ մյուս ճանապարհներով մեկ երկրից մյուսը մարդկանց ու ապրանքների ազատ տեղափոխության իրավունք տալ եւ հրաժարում ինչպես ծովից, այնպես էլ որեւէ ուրիշ երկրից եկող ապրանքների վրա դրվող տրանզիտային մաքսերից: Հայաստանի կառավարությունը պարտավորվում է հրաժարվել տրանզիտային մաքսերի ամեն տեսակ իրավունքներից այն ապրանքների, սայլերի, վագոնների վերաբերմամբ, որ Թուրքիայից տրանզիտով գալիս են Ադրբեջան, Պարսկաստան, Վրաստան եւ ետ են դառնում: Թուրքիայի… կառավարությունը պարտավորվում է Շարուր — Նախիջեւան — Շահթախտ — Ջուլֆայի վրայով Հայաստանին ազատ տրանզիտ տրամադրել դեպի Պարսկաստան եւ Մեքքա: Նկատի ունենալով, որ Թուրքիան հարկադրված է անհրաժեշտ միջոցներ ձեռք առնել Անտանտայի իմպերիալիստական կառավարությունների ինտրիգների ու մեքենայությունների դեմ, որոնք կարող են ուղղված լինել Թուրքիայի կենսական գոյության դեմ, վերջինը իրավունք կունենա մինչեւ ընդհանուր հաշտություն կնքելու մոմենտը, չխատխտելով ազատ երթեւեկությունը, վերահսկել Հայաստանի երկաթուղիներն ու հաղորդակցության մյուս ճանապարհները՝ 4-րդ հոդվածում մատնանշված նորման գերազանցող զենքի ներմուծումն արգելակելու համար: Երկու կողմերը պետք է արգելակեն Անտանտայի իմպերիալիստական կա֊ռավարությունների ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական ներկայացուցիչների մուտքը:
12. Թուրքիայի… կառավարությունը, չխախտելով ներկա պայմանագրով Հայաստանին վերապահված իրավունքները, իրավունք կունենա ռազմական միջոցներ ձեռք առնել Հայաստանի… տերիտորիայում:
13. Հայաստանի կառավարությունն անվավեր է ճանաչում այն բոլոր պայմանագրերը, որ կարող են կնքվել եւ առնչություն ունենալ Թուրքիայի հետ, ճիշտ այնպես, ինչպես եւ այն բոլոր պայմանագրերը, որ կկնքվեն ի վնաս Թուրքիայի շահերի:
14. Ներկա պայմանագիրը ստորագրելու պահից պայմանա֊վորվող կողմերի միջեւ վերականգնվում են առեւտրական հարաբերությունները, եւ երկու կողմերն իրենց դիվանագիտական ու հյուպատոսական ներկայացուցիչներին ուղարկում են երկու երկրների մայրաքաղաքներն ու այլ քաղաքները:
————————
«Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռեւոլյուցիան եւ սովետական իշխանության հաղթանակը Հայաստանում», էջ 408-411:
————————
Այսպես է տեքստում (Ջ. Կ., Ռ. Ս.):
————————
Ջոն Կիրակոսյան, Ռուբեն Սահակյան, «Հայաստանը միջազգային դիվանագիտության եւ արտաքին քաղաքականության փաստաթղթերում՝ 1828-1923թթ.», «Հայաստան» հրտ., Երեւան, 1972, էջ 683: