Գուրգէն Եանիկեանի աճիւնի վերահուղարկավորման կապակցութեամբ

Հարգելի գործընկերներ

Եռաբլուր զինվորական պանթեոնում, 2019 թ․ մայիսի 5-ին, ժամը 15։00-ին, տեղի է ունենալու գրող, հրապարակախօս, ճարտարագէտ, ազատագրական պայքարի հերոս՝ Գուրգէն Եանիկեանի աճիւնի վերահուղարկավորումը։

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութիւնը ողջունում է Նորագոյն զինեալ ազատագրական պայքարի ռահվիրայ՝ Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) հոգեւոր հայր Գուրգէն Եանիկեանի աճիւնի Հայաստան տեղափոխումը եւ հայրենի հողում՝ Եռաբլուրի հերոս նահատակների յուշահամալիրում ամփոփումը:

Վստահ ենք, որ աշխարհի տարբեր անկիւններում ամփոփուած ազատագրական պայքարի նահատակների աճիւնների Հայաստան տեղափոխման նվիրական աշխատանքն ու ձեռնարկը նոր շունչ է հաղորդելու Հայկական Հարցի արդարացի ու վերջնական լուծման գործընթացին:

Կոչ ենք անում մեր ընկերներին ու գործընկերներին ներկայ գտնուել ու մասնակցել Եռաբլուր պանթեոնում նախատեսուած արարողութեանը, այդպիսով մեկ անգամ եւս յարգանքի տուրք մատուցէլով հերոսի յիշատակին:

Փառք հայ ազգային ազատագրական պայքարի բոլոր նահատակներին:

Հաղթանակը մերն է լինելու։

Տիգրան Փաշաբեզեան
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Վարչապետ

3 մայիսի, 2019 թ․

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)