Փետրվար 3, 2019 19:13 Լուրեր, Հասարակություն
Հայկական Ժողովրդային Շարժման կենտրոնական խորհուրդը տեղեկացնում է, որ մահացել է ԱՍԱԼԱ-ի մարտիկ Մկրտիչ Կազանչյանը:
Հայկական Ժողովրդային Շարժման կենտրոնական խորհուրդը գույժ է տարածել, որում ասվում է.
Խոր ցավով տեղեկացանք, որ այսօր՝ փետրվարի 3-ին, առավոտյան ժամը 10-ին, 63 տարեկանում, ընկեր Մկրտիչ (Մայք) Քազանճյանը, Հայաստանում, կնքեց իր մահկանացուն:
Այդ տխուր առիթով մեր խորազգաց ցավակցություններն ենք հայտնում նրա որդիներին, հարազատներին ու բարեկամներին»:
Մկրտիչ Քազանճյանը ծնվել է 1956 թվականին, Այնճարում, Լիբանան:
1975 թ.-ին իր աշուխույժ մասնակցութիւնն ունեցավ Լիբանանի քաղաքացիական պատերազմում, որի ընթացքում վիրավորվեց, և վիրահատվելուց հետո՝ 1976 թ.-ին, տեղափոխվեց Ֆրանսիա:
Մկրտիչը Նորագույն զինյալ ազատագրական պայքարի աջակիցների շարքերում է հայտնվել ու մինչև կյանքի վերջին օրերը հավատարիմ մնացել այդ նպատակին:
1994 թ.-ին նա տեղափոխվեց Հայաստան:
Մկրտիչ Քազանճյանը իր կարևոր ներդրումն է ունեցել նաև Արցախի օժանդակութեան մարմնում։