Օ Ր Է Ն Ք «Պետութիւնների իրաւունքների եւ պարտականութիւնների մասին» Համաձայնագիրը (Կոնուենցիայ) (ստորագրուած 26 դեկտեմբեր 1933 թ., համաամերիկեան պետութիւնների 7-րդ միջազգային համաժողովում (Մոնտեւիդէոյի Կոնուենցիայ), որպէս պետութիւնների իրաւունքներ եւ պարտականութիւններ ճանաչելու մասին»

Ընդունուած է`

Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կողմից,

8 հոկտեմբեր 2016 թ.:

Համաձայն`

–          Ռուսաստանի Կառավարութեան Հռչակագրի «Թիւրքահայաստանի մասին» («Արեւմտեան Հայաստանի մասին»), 13 յունուար 1918 թ.,

–          Դաշնակից Տէրութիւնների Գերագոյն Խորհրդի կողմից դէ ֆակտոյ (de facto) Հայաստան պետութեան անկախութեան ճանաչման, Փարիզի Վեհաժողովի ժամանակ, 19 յունուար 1920 թ.,

–          Դաշնակից Տէրութիւնների Գերագոյն Խորհրդի կողմից դէ իւրէ (de jure) Հայաստան պետութեան անկախութեան ճանաչման, Փարիզ, 11 մայիս 1920 թ.,

–          ԱՄՆ Սենատի որոշման, որը ճանաչում էր Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնը, Թիւ 359, 11 մայիս 1920 թ.,

–          Սեւրի խաղաղութեան պայմանագրի 88-րդ, 89-րդ եւ 93-րդ յօդուածների, 10 օգոստոս 1920 թ.,

–          ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրոյ Վիլսոնի կայացրած Իրաւարար վճռի Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի վերաբերեալ, 22 նոյեմբեր 1920 թ.,

հաշուի առնելով`

–          «Գաղութացուած երկրներին անյապաղ անկախութիւն շնորհելու մասին» ՄԱԿ-ի Համաձայնագիրը (Կոնուենցիայ), 14 դեկտեմբեր 1960 թ.,

–          «Բնիկ ժողովուրդների իրաւունքների մասին» ՄԱԿ-ի Հռչակագիրը, 13 սեպտեմբեր 2007 թ.,

հիմնուելով`

  • Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի hիմնադիր ժողովի որոշման – 17.12.2004 թ.,
  • Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդարանի պատգամաւորների ընդունած հռչակագրի – 20.01.2007 թ.,
  • Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութիւն կազմելու մասին հռչակագրի – 04.02.2011 թ.,
  • Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի չէզոքութեան մասին որոշման – 29.03.2011 թ.,
  • Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան դրօշի մասին հրամանագրի – 21.10.2011 թ.,
  • Արեւմտեան Հայաստանի հայերի ինքնապաշտպանութեան ուժերի ստեղծման մասին հրամանագրի – 26.12.2012 թ.,
  • Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւաւորման մասին հռչակագրի – 24.05.2013 թ.,
  • Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահի հրամանագրի (թիւ 12), Որոշում` յիշեցում, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան վերաբերեալ, որը հանդիսանում է 1920 թ.-ի Հայկական պետութեան շարունակութիւնը – 23.02.2014 թ.,
  • Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան զինանշանի մասին հրամանագրի – 06.04.2015 թ.,

նկատի առնելով`

«Պետութիւնների իրաւունքների եւ պարտականութիւնների մասին» Համաձայնագրի (Կոնուենցիայ) (Մոնտեւիդէոյի Կոնուենցիայ) 1-ին, 3-րդ, 6-րդ, 7-րդ եւ 16-րդ յօդուածների պահանջները, որտեղ նշուած են պետութեան յատկանիշները եւ իրաւունքները, որպէս միջազգային իրաւունքի սուբյեկտ.

1-ին յօդուած – մշտական բնակչութիւն, որոշակի տարածք, կառավարութիւն, այլ պետութիւնների հետ յարաբերութիւնների մէջ մտնելու ունակութիւն,

3-րդ յօդուած – պետութեան քաղաքական գոյութիւնը կախուած չէ այլ պետութիւնների ճանաչումից,

6-րդ յօդուած – ճանաչումը հանդիսանում է անխօս եւ անհերքելի,

7-րդ յօդուած – պետութեան ճանաչումը կարող է լինել ուղիղ կամ ըստ կանխադրման,

16-րդ յօդուած – սոյն Համաձայնագիրը (Կոնուենցիայ) բաց է միանալու այն պետութիւնների համար, որոնք Համաձայնագրի (Կոնուենցիայ) կողմ չեն հանդիսանում,

Յօդուած 1.

Ընդունել եւ Ճանաչե՛լ «Պետութիւնների իրաւունքների եւ պարտականութիւնների մասին» Համաձայնագիրը (Կոնուենցիայ) (ստորագրուած 26 դեկտեմբեր 1933 թ., համաամերիկեան պետութիւնների 7-րդ միջազգային համաժողովում (Մոնտեւիդէոյի Կոնուենցիայ), որպէս պետութիւնների իրաւունքներ եւ պարտականութիւններ:

Յօդուած 2.

Սոյն օրէնքի կրկնօրինակը ուղարկել Ամերիկեան պետութիւնների կազմակերպութեան գլխաւոր քարտուղարութիւն:

Յօդուած 3.

Սոյն օրէնքը ուժի մէջ է մտնում ստորագրման պահից:

Արմէնակ Աբրահամեան

Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) Նախագահ

8 հոկտեմբեր 2016 թ.

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)