ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Շվեդիայում կայացած հանդիպմանը կենտրոնացել է Սիրիայի խնդրի վրա

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Շվեդիայում կայացած հանդիպմանը կենտրոնացել է Սիրիայի խնդրի վրա

16:20, 21 Ապրիլ, 2018

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ոչ ֆորմալ հանդիպման ընթացքում անդամների ուշադրությունն է հրավիրել Սիրիայում տեղի ունեցած վերջին զարգացումների վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Նյու Յորքից դուրս՝ Հարավային Շվեդիայում գտնվող գյուղատնտեսական տարածքում ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը բանակցություններ է վարում: Ոչ պաշտոնական այդ նստաշրջանում ակնկալվում է կենտրոնանալ և անդամների ուշադրությունը հրավիրել Սիրիայի հակամարտության վրա:

Մասնակիցներն ասել են, որ հույս ունեն նոր թափ հաղորդել գործընթացին: ՄԱԿ-ում Շվեդիայի դեսպանի օգնական Կառլ Սկաուն հայտարարել է, որ գաղափարը հնազանդությամբ և համբերատարությամբ երկխոսությունը սկսելը և ուժերը վերականգնելն է՝ Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության և ԱՄՆ-ի Սիրիայի դեմ օդային հարվածներից մեկ շաբաթ անց:

Օդային հարվածներն իրականացվել են առանց Անվտանգության խորհրդի որոշման և կատաղի լարվածության են հանգեցրել մշտական անդամ , Սիրիայի դաշնակից Ռուսաստանի և ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Միացյալ Թագավորության ու Չինաստանի միջև:

Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վոլստրոմը կարևորել է խոսել նաև Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի Սիրիայի հակամարտությունում ունեցած երկարաժամկետ դերի մասին:

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)