1915-ին հայերի հետ տեղի ունեցած ողբերգությունը կարող է կրկնվել Աֆրինում. Կարո Փայլան

23:51 • 02.02.18

Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական քրդամետ կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը հարցազրույց է տվել France 24 ֆրանսիական հեռուստաալիքին, որում պատմել է Աֆրինի գործողություններով պայմանավորված իր մտավախությունների մասին:

«Քրդերն այժմ նույն պահանջներն ունեն, ինչպես և հայերը 1915 թվականին: Այդ իսկ պատճառով ես՝ որպես հայ, մտավախություն ունեմ, որ կարող է կրկնվել նույնը, ինչ 100 տարի առաջ պատահեց հայ ժողովրդի հետ», — Rusarminfo-ի փոխանցմամբ՝ ասել է Փայլանը:

Հայազգի պատգամավորն ընդգծել է, որ միակ ելքը ստեղծված դրությունից հանրության շրջանում Հայոց ցեղասպանության թեման բարձրացնելն է և քրդերի խնդիրը քննարկելը, ինչը Թուրքիայում օրենքով արգելված է:

«Թուրքիայում խոսքի ազատություն չկա: Այնտեղ ով ճշմարտությունն է ասում կամ քննադատում է Էրդողանին, նրան դավաճան են հայտարարում»,- ասել է Փայլանը:

Հիշեցնենք, որ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Փայլանին պարգևատրել է VERMEILLE շքանշանով՝ հանուն ժողովրդավարության պայքարում ցուցաբերած խիզախության համար:

http://www.tert.am/am/news/2018/02/02/pailan/2604710

error

Enjoy this blog? Please spread the word :)