Սաուդյան Արաբիայի իշխանություններն ավարտել են կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված արշավը

16:28 • 24.01.18

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հայտարարել են կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված մասշտաբային արշավն ավարտելու մասին: Արշավի ժամանակ ձերբակալվել են թագավորության արքայազնները, նախկին նախարարներ և ձեռներեցներ: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

Al Arabiya հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ պետության առաջարկած գործարքին, որի արդյունքում ակտիվների և սեփականության մի մասը փոխանցվում է պետությանը՝ հասցված վնասի հաշվին, համաձայնել է ձերբակալվածների մեծամասնությունը:

Նախադատական կարգավորումից հրաժարված 95 մարդու գործերը փոխանցվել են դատախազություն. նրանք դատարանի առաջ կկանգնեն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին կոռուպցիայի դեմ պայքարի բարձրագույն կոմիտեն, թագաժառանգ Մուհամեդ Բեն Սալման Ալ Սաուդի գլխավորությամբ, բանտարկել է թագավորական ընտանիքի մի քանի տասնյակ անդամի, պետծառայողների և ձեռներեցների՝ մեղադրելով նրանց ֆինանսական և պաշտոնական հանցագործությունների համար: Ընդհանուր առմամբ, հարցաքննվել է ավելի քան 300 մարդ:

Թագաժառանգի խոսքով՝ մեղադրյալների 95 տոկոսը համաձայնել է գործարքի գնալ՝ փոխանցելով իրենց ակտիվների մի մասն իշխանություններին՝ վերջին տարիներին հարյուր միլիարդ դոլարի հասած վնասը փոխհատուցելու համար:

http://www.tert.am/am/news/2018/01/24/saudi-arabia/2596270

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)