Մոսկվան պատրաստվում է վերակառուցել Հայաստանի հետ կապող ճանապարհը

18:40 • 28.12.17

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը դեկտեմբերի 28-ին հայտարարել է «Վերին Լարս» անցակետի հիմնովին վերանորոգման շուրջ Մոսկվայի ծրագրերի մասին:

«Ներկա պահին նախապատրաստվում է լայնամասշտավ վերակառուցում իրականացնել «Վերին Լարս» անցակետում՝ ռուս-վրացական սահմանին: Այդ միջոցառման նպատակը մեր երկրների միջև ցամաքային հաղորդակցությունը թեթևացնելն է», – Rusarminfo-ի փոխանցմամբ՝ Կարասինը հայտնել է ռուսական լրատվամիջոցին տված հարցազրույցում:

Փոխարտգործնախարարը նաև ընդգծել է, որ ռուս-վրացական սահմանին միայն մեկ սահմանային անցակետ է աշխատում, որը մեծ ծանրաբեռնվածությամբ է աշխատում, ինչի պատճառով սպասման տերմինալներում կարելի է ժամեր անցկացնել:

http://www.tert.am/am/news/2017/12/28/verin-lars/2577230

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)