Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահության պարզաբանումը

Երբ խայտառակությունից խոսում են խայտառակվածները եւ երբ օրենքից ու իրավունքից խոսում են այդ օրենքն ու իրավունքը կոպտորեն խախտող անջատողականներն ու սադրիչները, որոնք դուրս մնալով Արեւմտյան Հայաստանի պետական համակարգից՝ ինքնահռչակվել են, որպես «Կառավարություն, Մայնց, Գերմանիա»:

Որպես մի նոր պարզաբանում «Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության, Մայնց, Գերմանիա» ինքնահռչակ կառույցի կողմից՝ «Խայտառակություն, որը կոչվում է «Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահության պարզաբանում» նյութի:

Պատգամավորական մանդատները վայր դնելու մասին դիմումները, Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի կարգավիճակը.

  1. Համաձայն «Արեւմտյան Հայաստանի Հանրապետության պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի կանոնակարգի մասին» Արեւմտյան Հայաստանի Օրենքի (07.03.2014թ.)՝ «Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կազմը, ձեւավորումը, իրավունքները եւ պարտականությունների մասին» բաժնի 14-րդ հոդվածի՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորը լիազորությունները վայր է դնում «Արեւմտյան Հայաստանի գործադիր մարմիններ (Կառավարություն) կամ Արեւմտյան Հայաստանի դատական մարմիններ աշխատանքի անցնելու դեպքում, ինքնաբերաբար»:
  2. Դեռեւս 2014-ի մարտ ամսին Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության մեջ պաշտոններ զբաղեցնելու կապակցությամբ պատգամավորական մանդատները վայր են դրել Տիգրան Փաշաբեզյանը, Կարինե Հայրապետյանը, Արմենուհի Պետրոսյանը, Մարտիրոս Շահբազյանը, Արամ Մկրտչյանը, Փառանձեմ Շահբազյանը:
  3. Նշյալ պատգամավորները մեկ միասնական դիմումի մեջ նշել են, ինչպես Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի, այնպես էլ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Իրավաբանական հանձնաժողովի կազմից դուրս գալու մասին:
  4. Ավելի ուշ անհատական դիմումով հանդես է Արամ Հարությունյանը, որովհետեւ մինչեւ վերջ պարզ չէր այն հարցի պատասխանը, թե Արամ Հարությունյանը մասնակցելու է ԱՀՀ Նախագահական ինստիտուտի, թե՞ ԱՀՎ Կառավարության աշխատանքներին: Հետագայում կայացվել է ԱՀՎ Կառավարության աշխատանքներին մասնակցելու որոշում եւ գրվել է համատասխան դիմում:
  5. Միասնական դիմումի բովանդակության համաձայն Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովին (խորհրդարանին) ներկայացվել են նաեւ անհատական դիմումներ, նույն բովանդակությամբ:
  6. Դիմումների մեջ նշվել են նաեւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Իրավաբանական հանձնաժողովի կազմից դուրս գալու մասին, սակայն դա չի նշանակում, թե դետեւս 2004-ին ստեղծված եւ բազմաթիվ հին ու նոր անդամներ ունեցող Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը, որին նրանք մաս են կազմել 2011-ից հետո միայն, իրենց դուրս գալով դադարեց գործելուց: Ճիշտ է, 2014-ի փետրվարին խանգարվել են Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Իրավաբանական հանձնաժողովի աշխատանքները, բայց դա չի նշանակում, թե դադարել է գոյություն ունենալուց Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Իրավաբանական հանձնաժողովը:
  7. Ավելին՝ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը շարունակում է աշխատանքներ իրականացնել ամենուր, որտեղ կան Արեւմտյան Հայաստանի հայեր եւ Արեւմտյան Հայաստանի քաղաքացիներ:

Գրությանը կից ներկայացվում են բոլոր դիմումնագրերը:

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահություն

 

25.08.2014 թ.

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)