Որպես պարզաբանում «Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության, Մայնց, Գերմանիա» ինքնակոչ կառույցի կողմից՝ 05.08.2014-ի «Կառավարության 20 պատգամամավորերին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ»

Որպես պարզաբանում «Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության, Մայնց, Գերմանիա» ինքնակոչ կառույցի կողմից՝ 05.08.2014-ի «Կառավարության 20 պատգամամավորերին Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովից հետ կանչելու վերաբերյալ» հարցադրման, նշենք.

ա/ Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի նշյալ պատգամվորները, ի դեպ՝ ոչ թե 20, այլ 21, իսկապես Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության (վարչապետ՝ Տիգրան Փաշաբեզյան) կողմից առաջադրված եւ 2013-ի նոյեմբերի 22-30-ը կայացած ընտրություններին 17.155 ընտրողների կողմից ընտրված պատգամավորներն են, որոնք իրականում կապ չունեն Մայնցի ինքնակոչ կառույցի հետ եւ չեն կարող որեւէ մեկի կողմից հետ կանչվել:

բ/ Հիշեցնենք, որ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության (վարչապետ՝ Տիգրան Փաշաբեզյան) կողմից առաջադրված 21 պատգամավորներից 8-ը իրենց մանդատները վայր են դրել դեռեւս 2014-ի մարտ ամսին եւ դրանից հետո Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության մեջ պաշտոններ զբաղեցնելու կապակցությամբ: Այդ պատգամավորներն են՝ Տիգրան Փաշաբեզյան, Կարինե Հայրապետյան, Արմենուհի Պետրոսյան, Արամ Հարությունյան, Մարտիրոս Շահբազյան, Արամ Մկրտչյան, Փառանձեմ Շահբազյան, Հրաչ Փիլիպոսյան:

գ/ Ավելին, այս խմբում ընդգրկված պատգամավորները սեփական դիմումի համաձայն՝ դուրս են եկել նաեւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի Իրավաբանական հանձնաժողովի կազմից, որի աշխատանքները խաթարվեցին 2014-ի հունվար-փետրվար ամիսներին: Այդ հանձնաժողովը կարեւորվում էր, որպես քննարկումների եւ որոշումների կայացման միասնական հարթակ եւ որի աշխատանքների խաթարումը հետագայում Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության բնականոն աշխատանքների խաթարման եւ վեցամսյա կառավարման ճգնաժամի պատճառ դարձավ:

դ/ Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարության (վարչապետ՝ Տիգրան
Փաշաբեզյան) կողմից առաջադրված 21 պատգամավորներից եւս 5-ը հետագայում վայր են դրել իրենց մանդատները Արեւմտյան Հայաստանի Վտարանդի Կառավարությունում (վարչապետ՝ Տիգրան Փաշաբեզյան) եւ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Նախագահական ինստիտուտում աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Պատգամավոր ընկերներներից մեկը՝ Լյուդվիգ Պետրոսյանը, վաղաժամ մահացել է:

ե/ Մնացյալ 7 պատգամավորները շարունակում են իրենց աշխատանքը Արեւմտյան
Հայաստանի Ազգային Ժողովի Մշտական հանձնաժողովներում, որոնցից երեքը
Խորհրդարանի Նախագահության անդամ են:

 

Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Նախագահություն

11.08.2014 թ.

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)