Ֆիլմը, որում Արարատ լեռն ու Վանա լիճը ներկայացված են որպես Հայաստանի մի մասը, բողոքի ալիք է բարձրացրել Թուրքիայում

Ermenihaber

Նախօրեին թուրքական «KanalD»  հեռուստաալիքով ցուցադրվել է ռուսական արտադրության «Պահապանները» ֆանտաստիկ ժանրի ֆիլմը, որը թուրք հանդիսատեսի մոտ  բողոքի ալիք է բարձրացրել, փոխանցում է Ermenihaber-ը:

Բանն այն է, որ ֆիլմում Արարատ լեռն ու Վանա լիճը ներկայացվել են որպես Հայաստանի մի մասը: Ֆիլմում դերասանների միջև տեղի ունեցած երկխոսության ժամանակ օգտագործվում է «Հայաստանում՝ Արարատ լեռան մերձակայքում» արտահայտությունը:

Ֆիլմի ցուցադրման կապակցությամբ քննադատական հրապարակում է տեղ գտել թուրքական «Aydındlık» թերթում, որտեղ ասվում է թե իբր «KanalD»-ն միլիոնավոր մարդկանց ստիպում է թուրքերեն դուբլյաժով դիտել արտասահմանյան մի ֆիլմ, որը չի ճանաչում «Թուրքիայի տարածքային ամբողջությունը»: Հրապարակումը կրում է «Արարատը Հայաստանին տվեցին» վերնագիրը:

http://armedia.am/arm/news/51045/filmy-orum-ararat-lern-u-vana-litchy-nerkayacvats-en-orpes-hayastani-mi-masy-boxoqi-aliq-e-bardzracrel-turqiayum.html

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)