Երևանի համար երկակի ստանդարտների ժամանակն ավարտվել է, եկել է հստակ գործելու ժամանակը՝ հասկանալու՝ ով է բարեկամը, ով թշնամին. Ս.Տարասով

19:59 • 23.08.17

Թուրքիան ինչպե՞ս կարող է ԵԱՏՄ Մաքսային համաձայնագիր ստորագրել, եթե Հայաստանը ԵԱՏՄ լիարժեք անդամ է: Մինչև նրանք հայերի հետ չպայմանավորվեն, ոչինչ չեն կարող ստորագրել: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԵԱՏՄ Մաքսային համաձայնագրին Թուրքիայի հնարավոր միացմանը: Ինչ վերաբերում է ՀՀ և ՌԴ նախագահների՝ Սոչիում այս պահին ընթացող հանդիպմանը, ըստ ռուս քաղաքագետի, քննարկվելու են բավականին նուրբ հարցեր, որոնց մասին կարելի է միմիայն ենթադրություններ անել:

-Սոչիում Սարգսյան-Պուտին հանդիպման օրակարգի վերաբերյալ նախնական հայտարարության մեջ՝ ի թիվս այլ հարցերի, նշվում  է նաև Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման մասին: Ի՞նչ արդյունքներ կարելի է ակնկալել:

-Սպասվում են ինչ-ինչ բաներ, բայց դե հանդիպման հնարավոր արդյունքների մասին վաղ է խոսել: Մանավանդ, որ նախնական շատ տեղեկություններ չեն հայտնվում:

-Ամեն դեպքում, ի՞նչ եք կարծում՝ այս հանդիպումը կարելի՞ է անվանել հերթական, պարիտետային՝ հաշվի առնելով, որ ՌԴ նախագահը մեկ ամիս առաջ հանդիպեց Իլհամ Ալիևին:

-Կարծում եմ, որ քննարկվելու են բավականին նուրբ հարցեր, որոնց մասին կարելի է միմիայն ենթադրություններ անել:

– Չէ՞, որ արդեն հաղորդվել է, որ քննարկվելու է Ղարաբաղյան հիմնախնդիրը:

-Կա Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման 10-15 տարբերակ, բայց թե դրանցից որը կքննարկվի, չի ասվում, չեմ կարող ենթադրել:

-Մեզ մոտ արդեն իսկ վերլուծություններ կան, որ հանդիպման կարևորագույն արդյունքը կլինի բանակցային գործընթացի վերսկսումը: Հնարավո՞ր եք համարում, որ դրա նախաձեռնողը լինի ՌԴ նախագահը:

– Քաղաքագետները շատ բան կարող են ասել, գրել, բայց ես նման բան պնդելու հիմքեր չունեմ: Եվ նաև որևէ փաստ չունենք՝ ասելու, որ Մոսկվան սկսում է այս հարցում ինքնուրույն խաղ խաղալ:

-Մոտ մեկ ամիս առաջ կայացավ նաև Պուտին-Ալիև հանդիպումը: Որո՞նք էին այդ հանդիպման արդյունքները:

-Այդ հանդիպմանն ամեն ինչ քննարկվել է, Ղարաբաղից բացի: Քննարկվել են Մերձավոր Արևելքին առնչվող հարցեր. Քուրդիստան, Թուրքիա, Իրան, և Ադրբեջանի պահվածքը: Ղարաբաղն առհասարակ չի քննարկվել:

– Չե՞ք կարծում, որ խոսք կարող է լինել աշնանը Սարգսյան-Ալիև հնարավոր հանդիպման օրակարգի վերաբերյալ որոշ շեշտադրումների մասին:

– Օրակարգը Վլադիմիր Վլադիմիրովիչը չի ձևավորում, դա փորձում է անել ԵԱՀԿ Մինսկի խումբը, և հաստատ կարող եմ ասել, որ Ռուսաստանն օրակարգ առաջ չի քաշում:

-Փորձագիտական շրջանակներում կարծիքներ են հնչում, որ 2016 թվականի ապրիլին հայկական կողմը կորցրեց Ստեփանակերտը բանակցային սեղանին վերադարձնելու հնարավորությունը: Դո՞ւք ինչ կարծիքի եք:

– Ապրիլյան պատերազմից հետո պետք էր այնպես անել, որ Ղարաբաղը դառնար բանակցային կողմ, կամ՝ ընդհանրապես պետք է հրաժարվեիք բանակցություններից:

-Ամեն դեպքում, Ձեր գնահատմամբ՝ ո՞րը կարող է լինել Սոչիի հանդիպման ամենաիրատեսական արդյունքը:

– Այսօրվա իրողությունների արդյունքների մասով ասեմ. երկակի ստանդարտների ժամանակներն ավարտվել են: Երևանը պետք է աշխատի հստակ, պետք է իմանա՝ ով է իր թշնամին, ով՝ բարեկամը: Իսկ այլ կերպ չի ստացվում, այսօր մեկը բարեկամ է, մյուսը՝ թշնամի, իսկ վաղը՝ հակառակը: Հերիք է, այս մարտավարության ժամանակներն ավարտվել են: Մի օր ամերիկացին, մի օր ռուսը, մի օր գրկախառնվել թուրքերի հետ:

-Այսինքն՝ համարում եք, որ Երևանի համար այլևս վերջացե՞լ են կոմպլեմենտար քաղաքականության ժամանակները:

– Չեն վերջացել, բայց Երևանն ավելի հստակ պետք է հանդես գա: Իսկ «վերջը» դեռ միայն սկսվում է:

-Կարո՞ղ ենք ենթադրել, թե նկատի ունեք, որ ռուս-ամերիկյան սառը պատերազմում Հայաստանը պետք է անցնի ինչ-որ մեկի կողմը:

– Ամերիկան հեռու է, Ռուսաստանը չէ, Թուրքիան մոտ է, Ադրբեջանը՝ նույնպես: Ի՞նչ ԱՄՆ:

-Իսկ Ռուսաստանը երկակի ստանդարտների քաղաքականություն չի՞ վարում:

-Լսեք, մենք միայն 19-րդ դարում այդտեղ երկու պատերազմ ենք շահել. ռուս թուրքական և ռուս-իրանական:

-Պարո՛ն Տարասով, այս օրերին հրատապ դարձավ մեկ այլ թեմա ևս. Թուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարեց, որ Թուրքիան պատրաստվում է ստորագրել ԵԱՏՄ Մաքսային համաձայնագիրը: Որքանո՞վ է դա հնարավոր:

– Նրանք ինչպե՞ս կարող են ստորագրել, եթե Հայաստանը ԵԱՏՄ լիարժեք անդամ է: Եվ մինչև նրանք հայերի հետ չպայմանավորվեն, ոչինչ չեն կարող ստորագրել: Նրանք՝ թուրքերն, ուղղակի «զոնդաժային ցատկ» են անում, և մենք էլ նախազգուշացնում ենք՝ գնացեք, պայմանավորվեք հայերի հետ, որը միակ ԵԱՏՄ երկիրն է, որ սահմանակից է Թուրքիային: Ադրբեջանը սահմանակից չէ, Իրանը սահմանակից չէ: Այնպես որ, պետք է պայմանավորվել Երևանի  հետ… Այլապես, հակառակը, ոչինչ չի ստացվի:

-Ի՞նչ եք կարծում՝ ինչպիսի՞ն է Երևանի դիրքորոշումն այս հարցում:

-Կարծում եմ՝ Սերժ Ազատին մշտապես մտածում է  հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու մասին:Եվ սա, ըստ իս, երկու օրվա, երկու շաբաթվա խնդիր է: Իսկ թուրքերին ավելի լավ է հայերի հետ գործ ունենալ, քան քրդերի: Նրանք դա հասկացել են, քանի որ քրդերի հետ չի ստացվում:

 

Անուշ Դաշտեն

 

http://www.tert.am/am/news/2017/08/23/Tarasov/2464609

Please follow and like us:

Enjoy this blog? Please spread the word :)