2017-08-06
Թուրքիան մտադիր է ընդլայնել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողության անցկացման գոտին՝ հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Երեկ Էրդողանը հայտարարել էր, որ YPG-ի (Քրդական ժողովրդական ինքապաշտպանություն) կողմից Թուրքիայի ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքի դեպքում Թուրքիան կարող է նոր ռազնական գործողություն սկսել Սիրիայի տարածքում՝ Սիրիայի ազատ բանակի հետ համատեղ։
Հունիսի 21-ից Թուրքիան սկսել է ռազմական տեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանին։ Հաղորդվել էր, որ ռազմական տեխնիկան կենտրոնանում է թուրքական Քիլիս նահանգում, որը սահմանակից է սիրիական տարածքին, որը վերահսկվում է YPG-ի («Քրդական ժողովրդական ինքնապաշտպանություն») և PYD-ի («Դեմոկրատական միություն») կողմից։