Ցավակցություն Հայաստան պետության (Արեւմտյան Հայաստանի Հանրապետության) Նախագահ Մարտիկ Գասպարյանի մայրիկի՝ Դուխիկ Գասպարյանի մահվան կապակցությամբ

Խորապես ցավում եւ ցավակցում ենք Հայաստան պետության (Արեւմտյան Հայաստանի Հանրապետության) Նախագահ Մարտիկ Գասպարյանին նրա սիրելի մայրիկ Դուխիկ Գասպարյանի մահվան կապակցությամբ։

2024 թ. հունիսի 7-ին, 86 տարեկան հասակում, կյանքից հեռացավ արմատներով Լեռնահայաստանի՝ Սյունիք աշխարհի հայտնի գյուղ-ամրոց Շինուհայր (Փոքր Հաբանդի «Բնակավայրերի հայր») բնիկ, Հայ օջախի պահապան՝ Դուխիկ Գասպարյանը։

Դուխիկ Աբելի Գասպարյանը ծնվել է 1938 թ. հունվարի 20-ին ՀԽՍՀ Գորիսի շրջանի Շինուհայր գյուղում։ 1957 թ. օգոստոսին ամուսնացել է Զանգեզուրում հայտնի Թութուն տոհմից Ռոմիկ (Յուրիկ) Արշակի Գասպարյանի հետ եւ տեղափոխվել Գորիս քաղաք։

Ունեցել է 3 տղա՝ Մայիսը, Մարտիկը, Արշակը։ Ամուսնու հետ ձեռք ձեռքի տված հայրական-պապենական մի փոքր հողակտորում նախաձեռնում են առանձնատան երկարամյա կառույցի շինարարությունը, տուն-տեղ ու կահ-կարասի դնում։

Տղաները եւ թոռները ստացել են բարձրագույն կրթություն, անցել զինվորական ծառայություն եւ ամուսնացել, բնակվում են Գորիս քաղաքում, քաղաքամայր Երեւանում, Մոսկվայում ու Փարիզում, աշխատում տնտեսության, գիտության եւ կրթության տարբեր բնագավառներում։

Միջնեկ որդին՝ Մարտիկը հայտնի է որպես տնտեսագիտության մեջ նոր մեծագույն նորամծության հեղինակ, բազմաթիվ միջազգային ակադեմիաների ակադեմիկոս, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ 2023 թ. սեպտեմբերին, ուղիղ համընդհանուր ընտրությունների միջոցով, աշխարհասփյուռ հայությունը նրան ընտրեց Հայաստան պետություն (Արեւմտյան Հայաստանի Հանրապետության) Նախագահ։

Դուխիկ Գասպարյանը հայության այն սերնդի ներկայացուցիչներից էր, որ ապրում էր մշտապես այն հույսն ու հավատով, որ գալու է արդարության հաստատման ու ազատագրության օրն ու ժամը իր Հայրենիքում՝ Հայաստան աշխարհում։

Եվ որպես Հայ օջախի պահապան՝ Դուխիկ Գասպարյանը փոխանցեց այդ վսեմ զգացմունքները իր զավակներին ու թոռներին, ովքեր այսօր շարունակում են ապրել հայեցի կյանքով։ Դա նրա հոգու թելադրանքն էր։ Այդ զգացմունքներից է սկիզբ առնում իսկական Հայը եւ Քաղաքացին։

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների, Կառավարության անդամների, Հայաստան պետության (Արեւմտյան Հայաստանի Հանրապետության) բոլոր պետական կառույցների եւ քաղաքացիների անունից հայտնում ենք մեր խորին ցավակցությունները անդառնալի ու ծանր կորստի համար եւ այս դժվարին պահին՝ նաեւ զորակցությունը Մարտիկ Գասպարյանի ընտանիքին, հարազատներին ու մտերիմներին։

 

Տիգրան Փաշաբեզյան՝

Հայաստան պետություն (Արեւմտյան Հայաստանի Հանրապետության) Վարչապետ

 

Արմեն ՏերՍարգսյան՝

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) նախագահ

 

08062024 թ

 

***

 

Հարգելի ընկերներ,

Դուխիկ Գասպարյանի հոգեհանգիստը կկայանա ս/թ հունիսի 8-ին, ժամը 18։00 ից` Գորիսի Կոմբինատի Սգո սրահում:

Հուղարկավորությունը տեղի կունենա ս/թ հունիսի 9-ին, ժամը 12։00-ին, նույն վայրից` Գորիս գյուղի քաղաքային գերեզմանատանը։

Հոգեհացը կտրվի Կոմբինատի սրահում։

 

***

Դուխիկ Գասպարյանի կենսագրությունն ու կյանքի ուղին

Դուխիկ Աբելի Սարգսյանը (Հարությունյան) ծնվել է 1938 թվականի հունվարի 20-ին ՀԽՍՀ Գորիսի շրջանի Շինուհայր գյուղում։

Գյուղի մասին առաջին հիշատակումը եղել է մ.թ.ա 4-3-րդ դդ. եւ որը չի փոխել իր անունը առ այսօր, ունի հարուստ պատմական անցյալ. Գորիսի շրջանի հայտնի գյուղ-ամրոց Շինուայր (Փոքր Հաբանդի «Բնակավայրերի հայր»), տվել է բազմաթիվ հայտնիհասարակական-քաղաքական, ռազմական, գիտական, դասական, դիվանագիտական գործիչներ եւ մտավորականության ներկայացուցիչներ՝Դավիթ Բեկ (տանուտեր Ալիխանի որդին), Ա.Գ. Շիրինյանը, Ս.Ա. Թովմասյան, Գ.Ռ. Սիմոնյան, Խ.Ա. Բարսեղյան, Լ.Ա.Խուրշուդյան։ Հինգյուղատեղիի հարավային ծայրին ավելի քան 100 տարի գործած գրչության եւ կրթութայն կենտրոնում՝Կուսանաց աստվածային անապատ, որտեղ դպիրների եւ թարգմանչաց դպրոցի կողմից գրչագրվել են հարյուրավոր մատենագիր ձեռագրեր եւ վիմական արձանագրություններ, որոնք բացի Մատենադարանից, սփռված են աշխարհի տարբեր հավաքածոներում։

Հայրը՝ Էվունց տոհմի Հուլիկի ընտանիքից Աբել Հարությունի Սարգսյանը եղել ենթաշրջանի խիստ ու իմաստուն ֆինանսական պատասխանատու աշխատող, միշտ մաքուր ու կոկիկ հագ ու կապով։

Մայրը՝ Շուշանիկը, բարի ու գթասիրտ կին էր Խռճանց տոհմի Տեր-Գրիգոր քահանայի ընտանիքից, որոնք մոմի պես հալվել են բոլշեւիկ-քեմալական-մուսաֆատիստների կողմից Եվրոպայում կրթված տղայի սպանությունից հետո։

Հայրական ընտանիքի համար մեծ ողբերգություն էր եղբոր՝ Դրաստամատի զոհվելը ռազմաճակատում՝ Քյոնիսբերգի գրավման դաժան մարտերի ժամանակ եւ կրտսեր եղբոր՝ Միշայի անժամանակ վաղաժամ մահը։ Երկար դեգերումներից հետո 2023 թ. մայիսին Կալինինգրադում գտնվեց զոհվելու տեղը — ծովամամարտի դաշտը՝ դեսանտ իջնելու վայրը։

Մյուս եղբայրները մահացել են՝ արվեստավարժ գյուղատնտես, հանրապետությունում եւ նրա սահմաններից դուրս ճանաչված գինեգործ Գուրգեն Աբելովիչը եւ հայրենի գյուղի հարգված մտավորական, համալսարանական պատմական կրթությամբ գյուղական դպրոցի ղեկավար եւ վաստակավոր ուսուցիչ, գյուղական խորհրդի փորձառու ղեկավար Գառնիկ Հարությունյանը։

Ավագ Եղբոր կինը՝ Իզաբելա Հակոբի Թովմասյանը, լինելով ավագ՝ հոր հոգսն է վերցրել մոր վաղաժամ մահից հետո եւ մայրություն արել մեծ ընտանիքի բոլոր անդամների հանդեպ եւ հագված եղել բոլորի կողմից։

Հայրական տան թոռները սփռված են աշխարհով մեկ՝ Երեւան, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Կրասնոյարսկ (ՌԴ), Տալլին (Էստոնիա), Փարիզ (Ֆրանսիա), Բուենոս Այրես (Արգենտինա), Մայամի Բիչ (ԱՄՆ):

1945-1955 թթ. սովորել եւ ավարտել է հայրենասեր Տեր-Ղուկասի կողմից 1454 թվականին հիմնադրված գյուղական միջնակարգ դպրոցը։

Դասավանդող ուսուցիչներ Գագիկ Հակոբջանյանը, Շողեր Հովսեփյանը, Խորեն Մարտիրոսյանը, Անդրանիկ Աբրահանյանը, Արշալույս Արշակյանը, Վաղարշակ Սուլեյմանյանը, ռուսերենի ուսուցչուհի Մարիա Էդուարդովնան հետագայում արժանացել են վաստակավորի կոչման։

1955-1958 թթ. ընդունվել եւ ավարտել Գորիսի գյուղատնտեսական տեխնիկումը։

1957 թ. օգոստոսին ամուսնացել է Զանգեզուրում հայտնի Թութուն տոհմից, ԳԴՀ-ում սահմանափակ խորհրդային դեսանտային զորամիավորումից զինվորական ընկերների կողմից Հաղթանակի մարշալ Գ.Կ. Ժուկովին դիմում-խնդրանքի հիման վրա Հայրենական Մեծ պատերազմում Կերչի մատույցներում զոհված հոր որբացած ընտանիքի հոգսերը հոգալու համար վաղաժամկետ զորացրված Ռոմիկ (Յուրիկ) Արշակի Գասպարյանի հետ եւ տեղափոխվել Գորիս քաղաք։

Կուլակաթափված, ռեպրեսիայի եթարկված եւ Հայրենական պատերազմի մարտի դաշտում զոհվածի ընտանիքի անդամները, այրին, բարեկամներն ու հարազատները շատ ջերմ են ընդունել նրան։

Ունեցել է 3 տղա՝ Մայիսը, Մարտիկը, Արշակը։ Ամուսնու հետ ձեռք ձեռքի տված հայրական-պապենական մի փոքր հողակտորում նախաձեռնում են առանձնատան երկարամյա կառույցի շինարարությունը, տուն-տեղ ու կահ-կարասի դնում։

1958 թ. հունիսի 2-ին ծնված առաջնեկին պատուհանից տեսել եւ օրհնանքով ուրախացել է եղբոր արու թոռով Սիբիրից հյուծված վիճակում մարշալ Գ.Կ. Ժուկովի ցուցում-հանձնարարականով ժամանակից շուտ աքսորից ազատված եւ հայրենի տուն վերադարձած ամուսնու հորեղբայր Գասպարը, որը Ա.Բակունցի հետ աշխատել է Զանգեզուրի գավառի գյուղվարչության որպես անասնաբույժ, հետմահու 1990-ական թթ. սկզբներին արդարացվել է։

1960 — 1992 թթ. աշխատել է Գորիսի տրիկոտաժի արտադրական միավորումում. սկզբում որպես կարող, ապա՝ խոտանող, իսկ հետագայում, մինչեւ կենսաթոշակի անցնելը՝ որակի գծով առաջատար մասնագետ։ ԽՍՍՀՄ-ում առաջին արտադրական միավորումը հենց Գորիսի տրիկոտաժի ֆաբրիկան դարձավ։

Տղաները եւ թոռները ստացել են բարձրագույն կրթություն, անցել զինվորական ծառայություն եւ ամուսնացել, բնակվում են Գորիս քաղաքում, քաղաքամայր Երեւանում, Մոսկվայում ու Փարիզում, աշխատում տնտեսության, գիտության եւ կրթության տարբեր բնագավառներում։

Ամուսինը մահացել է 1994 թ. նոյեմբերի 16-ին՝ 59 տարեկան հասակում։

Միջնեկ որդին՝ Մարտիկը հայտնի է որպես տնտեսագիտության մեջ նոր մեծագույն նորամծության հեղինակ, բազմաթիվ միջազգային ակադեմիաների ակադեմիկոս, գիտությունների դոկտոր, պրոֆեսոր։ 2023 թ. սեպտեմբերին, ուղիղ համընդհանուր ընտրությունների միջոցով, աշխարհասփյուռ հայությունը նրան ընտրեց Հայաստան պետություն (Արեւմտյան Հայաստանի Հանրապետության) Նախագահ։

Ունի 6 թոռ, 8 ծոռ։

Ալեքսան Միքայելի Թովմասյան

Լրագրող

(ծագումով Շինուհայրցի)

 

error

Enjoy this blog? Please spread the word :)