Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն, 12:27, 18.04.2024

«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Ես նաև հպարտ եմ, որ նախագահ Բայդենը նույնպես դա արել է։ Եվս մեկ ճշմարտություն է այն, որ հայ ժողովրդի տառապանքները դեռ չեն ավարտվել։ 2020 և 2023 թվականներին ադրբեջանական հարձակումների ժամանակ հայ ժողովուրդը կրկին ընկղմվեց արյունահեղության մեջ։ Բայց հայ ժողովուրդը ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո։ Հայ ժողովուրդը կպահպանի իր վառ մշակույթը, նրանք կասեն ճշմարտությունն ու կծաղկեն, և Միացյալ Նահանգներն ու Կոնգրեսը կկանգնեն նրանց կողքին»,- հայտարարել է կոնգրեսականը։

error

Enjoy this blog? Please spread the word :)