Արտաքին դերակատարները ներքին հանցակիցների հետ միասին, ովքեր 44-օրյա պատերազմի վերջին օրերին ավերեցին Արցախի Պաշտպանության ուժերի եւ ՀՀ Զինված ուժերի կառավարման համակարգը, 2021 թվականի ընտրությունների միջոցով Նիկոլ Փաշինյանին պահեցին ՀՀ վարչապետի կարգավիճակում, որպես պետության-ռեզերվացիայի Հայաստանի Հանրապետության լուծարումն իրականացնող հարմար անձ եւ դրանում Հայաստանի բնակչությանը ցուցադրական, կեղծ աջակցություն ցուցաբերելու նպատակով։
Օրերս անհավանական դեպք է տեղի ունեցել վարչապետ Փաշինյանի ելույթի ժամանակ։ Իր հայտարարություններով նա իրավաբանորեն ճանաչել է իր ոչ իրավաչափությունը։
— հայտարարվել է, որ չորս, այսպես կոչված, վիճելի գյուղերի տարածքները Հայաստանի Հանրապետության տարածքներ չեն,
— վարչապետի ընտրության ժամանակ այս գյուղերի բնակիչները քվեարկել են նրա օգտին։
Եթե այս գյուղերը Հայաստանի Հանրապետության տարածքներ չեն, ապա նման ընտրությունները չեն կարող իրավաչափ լինել, քանի որ ստացվում է, որ նրա օգտին քվեարկել են այլ, թշնամի երկրի տարածքից, որի հետ Հայաստանի Հանրապետությունը պատերազմական վիճակում է։
Եթե նշյալ գյուղերը Հայաստանի Հանրապետության տարածքներ են, ապա այս դեպքերում առկա է պետական դավաճանության փաստ, նման դեպքերում օրենքի կիրառության համապատասխան գործողություններով։
Ցանկացած այսպիսի դեպքերում այդ անձը չունի որեւէ լիազորություն Հայաստանի Հանրապետության առնչությամբ եւ նրա նկատմամբ անհրաժեշտ է կիրառել համապատասխան գործողություններ։
ՀԱՐՑԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ
Այսօր 100 տարուց ավելի գոյություն ունեցող համաշխարհային հանրության մութ ուժերի ցեղասպան վաշխառուների մեքենան անպատիժ գործում է՝ իրականացնելով Մերիտոցիդ(2) ողջ հայ ժողովրդի դեմ, օգտագործելով կառավարության կակիստոկրատներին(2), նրանց կողմից ստեղծած պետություն-ռեզերվացիան, Հայաստանի Հանրապետություն անվանումով։ Եվ դա հակառակ hամաշխարհային հանրության կողմից ամենաբարձր մակարդակով կայացված հիմնարար որոշումների, որոնք դե յուրե եւ դե ֆակոտ ճանաչեցին Հայաստան պետության տարածքների տիտղոսը։ Օսմանյան կայսրության սուլթանի կառավարության կապիտուլյանտի կարգավիճակը նրանք արհեստականորեն փոխանցեցին ու պարտադրեցին ամբողջ հայ ժողովրդին։
Սա խուցպա է(3)։
Հայաստանի Հանրապետության սահմադրական իրավունքների ոտնահարման առաջին ուսումնամարզական քայլը, պետություն-ռեզերվացիայի կառավարության կակիստոկրատների կողմից, իրականացվեց 2018 թ․ մայիսին, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումով, երբ Վայոց ձորի մարզի Նախիջեւանի սահմանամերձ Խաչիկ գյուղի մերձակայքում հողատարածք հանձնվեց թշնամի պետությանը, ադրբեջանական գերեզմաններ այցելություններ թույլ տալու պատրվակով։
Սահմանադրության մեկ կետի խախտումը հանգեցնում է ամբողջ հիմնարար օրենքի անգործությանը, հետեւաբար, օրակարգում է ՀՀ Սահմանադրության վերականգնման հարցը։ Նախագծողների մտահղացմամբ, անգործունյա Սահմանադրության իրավական եւ իրավաբանական վակուումի այդօրինակ փաստը հետագայում թույլ կտա բոլոր մեղավորներին խուսափել քրեական պատասխանատվությունից՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ ամբողջ հայ ժողովրդի նկատմամբ գործած իրենց հանցանքների համար, մասնավորապես.
— միջազգային ընկերակցության կողմից ձեւավորված ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային գործընթացից դուրս գալու եւ Արցախյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու համար,
— պատերազմում պարտության, կապիտուլյանտի կարգավիճակ ձեռք բերելու համար,
— ազգի սերուցքի զոհաբերության համար, որը հանգեցրեց բնակչության երեք սերունդների վերարտադրության բացակայությանը,
— Անկախության հռչակագրի պահանջները չկատարելու, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական եւ նորմատիվ ակտերի խախտումների համար,
— Հայկական ԽՍՀ միութենական հանրապետության տարածքից ռազմավարական տարածքների եւ հաղորդակցությունների հանձնման համար,
— ԲՈՒՀ-երի եւ գիտական կենտրոնների, ստեղծագործական միությունների փակման համար, նոր ակադեմիական քաղաքի ստեղծման պատրվակով, նապատակ ունենալով հետագայում նրանց պատկանող շահավետ անշարժ գույքն ու տարածքները վաճառելու առեւտրային կենտրոններին եւ հյուրանոցներին,
— այսպես կոչված, մրցույթների միջոցով բյուջետային միջոցների ծախսման ապօրինի սխեմաների համար․ հողատարածքների եւ ճանապարհաշինական աշխատանքների, անտառահատումների, քաղաքների եւ գյուղերի կանաչապատումների անվան տակ,
— Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքների խախտումներով, տրանսպորտային միջանցքների բացման միջոցով, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, երեխաների եւ նրանց օրգանների վաճառքի, զենքի, պատմամշակութային ժառանգության իրերի առուվաճառքի լայն ճանապարհ բացելու համար,
— Հայաստանի Հանրապետության ներսում քաոս սերմանելու եւ այլ։
Հետեւաբար, պետություն-ռեզերվացիայի վարչակարգի կողմից ընդունված բոլոր որոշումները, փաստաթղթերը եւ համաձայնագրերը ի սկզբանե չեն կարող ունենալ իրավական հիմք, չեն ընդունվի այ ժողովրդի կողմից եւ հետագայում անվերապահորեն կչեղարկվեն։
Հայաստան Պետությունն (Արեւմտյան Հայաստանի Հանրապետություն) իրավասու է հայտարարելու, որ պետություն-ռեզերվացիայի վարչակազմը իրավասու չէ որեւէ որոշում կայացնել Հայ ժողովրդի ճակատագրի, ինչպես նաեւ հայկական քաղաքակրթության այս կամ այն տարածքների վերաբերյալ, այդ թվում՝ պետություն-ռեզերվացիայի տարածքի։
Մարտիկ Գասպարյան
Հայաստան պետության (Արեւմտյան Հայաստանի Հանրապետության) Նախագահ
4 ապրիլի, 2024 թ․
————————
1․ Մերիտոցիդ — հասարակության լավագույն ուժերի միտումնավոր ոչնչացում։
2․ Կակիստոկրատիա — (անգլ. Kakistocracy-ից հին հունական kakiotoc «ամենավատ») — կառավարման համակարգ, որը ղեկավարվում է ամենավատ, ամենաքիչ որակավորում ունեցող եւ ամենաանբարեխիղճ քաղաքացիների կողմից:
3․ Խուցպա — Հատկապես ցինիկ, ստոր, բացահայտ սուտ, ցինիզմի եւ ամբարտավանության գագաթնակետը՝ հակառակորդին կաթվածահար անող։ Երբ զոհին ներկայացնում են, թե դու ինքդ ես ինքնասպանություն գործել։