Թուրքիան մասնակից է պաղեստինցի ժողովրդի ցեղասպանությանը, 20:01 05.01.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Թուրքիայի վրա հարձակումների մասին՝ Գազայի հատվածում իրավիճակի նկատմամբ Անկարայի դիրքորոշման պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք ականատես ենք լինում մեր հանդեպ ահագնացող հարձակումների, որոնց հիմնական պատճառներն են Թուրքիայի վճռականությունը՝ պաշտպանելու իր իրավունքներն ու շահերը, ինչպես նաև պաղեստինյան հարցում նրա ամուր և անզիջում դիրքորոշումը»,- հայտարարել է Էրդողանը։ Նրա խոսքով՝ Թուրքիան ոտքի է կանգնել ճնշված պաղեստինցիների համար։

Պաղեստինի համար հարձակումների ենթարկվում է Իրանը, թեեւ որեւէ առնչություն չունի Համասի սկսած հարձակման հետ։ Միեւնույն ժամանակ, Իրանն իրական ջանքեր է գործադրում պաղեստինցիների իրավունքները պաշտպանելու համար։ Թուրքիան, որը ՌԴ եւ Իսրայելի հետ համատեղ հրահրել է Համասի հարձակումը՝ Թել Ավիվի համար Գազան ոչնչացնելու պատրվակ ստեղծելով, շարունակում է աջակցել Իսրայելին կենսական՝ սպառազինության եւ էներգակիրների անխափան մատակարարման հարցում։ Թուրքիան իր տարածքից վտարել է Համասի բարձրաստիճան պատասխանատուների։ Էրդողանի շինծու հայտարարություններն այս հանգամանքը քողարկելու նպատակ ունեն։ Թուրքիայի վրա ոչ ոք չի հարձակվում, իսրայելցի պաշտոնյաների «հակաթուրք» հայտարարությունները այս խաղի տրամաբանության մեջ են։ Արցախ-Գազա՝ Իսրայել-Ռուսաստան-Թուրքիա ոճրագործ եռյակի համաձայնությունները ոչ մի տեղ չեն կորել։

 

 

error

Enjoy this blog? Please spread the word :)