Էդուարդ Պոլատով. «ՀՀ հունական համայնքը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ», 02.07.2023

Հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների դատապարտմամբ հանրապետության հունական համայնքի հետ միասին հանդես եկան նաև Հայաստանի եզդիական և ասորական համայնքներըԻսկ ահա ՀՀ ռուսականբելառուսականուկրաինական և վրացական համայնքները չեն շտապում իրերն իրենց անուններով կոչել՝ առաջացնելով հայ հանրությանմեղմ ասածտարակուսանքը։ Ստեղծված իրավիճակը մենք խնդրեցինք մեկնաբանել Էդուարդ Պոլատովին (Պոլատիդիսին)՝ Հայաստանի և Արցախի հույների “Պատրիդա” կառույցի ու “Թալիշ” և սահմանամերձ բնակավայրերի հայրենասիրական կազմակերպության նախագահին, Արցախյան պատերազմի վետերան, իրավապաշտպան, Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր:

***

— Պարոն Պոլատովնախքան ազգային փոքրամասնությունների դերի մասին զրույց սկսելըներկայացրեքխնդրեմՁեր տեսակետը Հայաստանում այսօր տեղի ունեցող վերջին իրադարձությունների վերաբերյալ:

— 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո, ինչպես և սպասվում էր, “հուրախություն ժողովրդի և հանրության” խորհրդարան անցավ քաղաքական երեք ուժ, որոնց ներկայացուցիչներն էլ ստացան բոլորի կողմից ակնկալվող իրենց քվոտաները։ Այս ուժերը նույնիսկ հասցրել են իրենց պարտականություններն ու դերերը վերաբաշխել ԱԺ-ում նոր գումարման խորհրդարանի աշխատանքի մեկնարկից շատ առաջ։ Եվ ի՞նչ ստացանք այս ընտրությունների արդյունքում։ 2018-ին ՀՀ խորհրդարան զուտ պատահականությամբ չանցած Դաշնակցությունն ու ՀՀԿ-ն, որոնց այն ժամանակ պակասում էր չնչին տոկոս, արդեն 2021-ի հունիսի 20-ի ընտրություններում օգտվեցին այլ կուսակցությունների հետ դաշինքների տեսքով Ազգային Ժողով մտնելու ընձեռած հնարավորությունից։ Եվ այսպես, “Իմ քայլը” կուսակցությունը դարձել է խորհրդարանական մեծամասնություն, “Հայաստան” դաշինքին վիճակված է անհաշտ ընդդիմության դեր, իսկ “անպատվաբեր” “Պատիվ ունեմ” դաշինքը, ամենայն հավանականությամբ, կունենա կառուցողական ընդդիմության դեր։ Այս կապակցությամբ Հայաստանի հույների “Պատրիդա” կազմակերպության կողմից ընդունեք մեր ամենաջերմ շնորհավորանքները:

— Դուք ասացիքոր ինչպես և սպասվում էրխորհրդարան է անցել երեք քաղաքական ուժ։ Ըստ Ձեզ՝ ընտրությունները կանխատեսելի՞ էին։

— Ազգային ժողովի այս արտահերթ ընտրությունները կարող էին և չլինել, եթե չլիներ Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ: Թուրքիայի և բազմամիլիոնանոց թյուրքական աշխարհի պատկառելի աջակցությունը, ինչպես նաև Ադրբեջանի բարեկամ Բելառուսի, Վրաստանի, Իսրայելի, Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի օժանդակությունը, այսպես կոչված ՀԱՊԿ-ի դաշնակիցների գիտակցված անտարբերությամբ, պատճառ դարձան այս պատերազմում Հայաստանի և Արցախի պարտությանը։

Արդյունքում մեր ժողովրդի մի մասը մինչ օրս սգի մեջ է, մի մասը՝ սթրես ու ապատիա է վերապրում, բնակչության մի մասը իշխանությունը տապալելու կոչ է անում, իսկ մյուսը՝ ի դեմս դեգեներատիվ էլիտայի, շքեղ հարսանեկան և այլ ժամանցային միջոցառումներ է կազմակերպում։ Այս ընտրությունները կհիշվեն նաև նրանով, որ նախընտրական արշավի ժամանակ բոլոր կուսակցություններն աչքի ընկան ամենատհաճ լուրերի ցրմամբ, փոխադարձ անձնական վիրավորանքների տարափով, չխնայելով ոչ երեխաներին, ոչ կանանց, ոչ ծնողներին։ Հիշում էին, ինչպես ասում են, բոլորին ու ամեն ինչ։ Բայց հետաքրքիրն այն է, որ ոչ մի քաղաքական կուսակցություն կամ դաշինք իրենց ծրագրերում այդպես էլ չանդրադարձավ ազգային փոքրամասնությունների և հայ փախստականների խնդիրներին: Սկզբունքորեն որևէ կուսակցություն, որպես այդպիսին, ծրագիր չի ունեցել։ Եվ քանի որ ոչ մի կուսակցություն չի հիշել ազգային փոքրամասնությունների խնդիրների մասին, ապա Հայաստանի և Արցախի հույների կազմակերպությունը ստիպված է լինելու ինքը բարձրաձայնել այդ խնդիրների մասին՝ երկրի անվտանգության համատեքստում։

— Արդյո՞ք ազգային փոքրամասնությունները Հայաստանում ինչոր լուրջ խնդիրներորոշակի բարդություններ ու դժվարություններ ունեն:

— Այսօր բոլորն էլ խնդիրներ ունեն, բայց ես կրկնում եմ ՝ երկրի անվտանգության համատեքստում։ Իրավունքների մասին չեմ խոսի, քանի որ դրանք հատուկ նշված են ՀՀ Սահմանադրության բազմաթիվ հոդվածներում։ Եվ դրանք պաշտպանված են բազմաթիվ միջազգային կոնվենցիաներով և այլ հռչակագրերով։ ՀՀ Սահմանադրության 117 հոդվածներից՝ իր բազմաթիվ կետերով, Հայաստանի ազգային փոքրամասնությունները արտոնություններ ունեն ՀՀ Հիմնական օրենքի չորս հոդվածներում:

Այնտեղ խոսվում է խտրականության անթույլատրելիության մասին՝ կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ հայացքներից, սեփական ազգային և էթնիկական ինքնության, ավանդույթների և մշակույթի պահպանումից։ Միևնույն ժամանակ մարդու և քաղաքացու ազատությունը նույն Սահմանադրությամբ կարող է ժամանակավորապես սահմանափակվել օրենքով սահմանված կարգով, մասնավորապես՝ երկրում ռազմական դրություն մտցնելու ժամանակահատվածում:

Ես ուզում եմ հիշեցնել երկրի ազգային փոքրամասնություններին իրենց սահմանադրական և քաղաքացիական պարտականությունների մասին։ ՀՀ ազգային փոքրամասնությունների պարտականությունների մեջ է մտնում հավատարմությունը քաղաքացիություն ստանալիս նրանց տված երդմանը: Այնտեղ ասված է.”Ես (անուն, ազգանուն), դառնալով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, երդվում եմ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետությանը, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, պաշտպանել Հայաստանի Հանրապետության անկախությունը և տարածքային ամբողջականությունը”:

— Նրանց հետովքեր ՀՀ քաղաքացիություն են ստանումամեն ինչ պարզ է։ Բայց ՀՀ ազգային փոքրամասնությունների շատ ներկայացուցիչներ վաղուց են ծնվել ու ապրում այստեղ։ Նրանք էլ՞ են երդում տալիս:

— Բոլորն էլ երդում են տալիս: Պարզապես երկրի բնիկների համար այս ընթացակարգը տեղի է ունենում ավտոմատ կերպով՝ անձնագիր ստանալիս: Բայց պետք չէ մոռանալ, որ ազգային փոքրամասնություններն ունեն նաև իրենց մշակութային կազմակերպությունները։ Չնայած նրան, որ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ընդհանուր թիվը երկրում չի գերազանցում բնակչության երեք տոկոսը, այնուամենայնիվ, Հայաստանը կարելի է բազմազգ պետություն համարել: Այսօր մեր հանրապետությունում բնակվում են շուրջ 20 ազգությունների ներկայացուցիչներ, որոնցից հիմնականներն են եզդիները, ռուսները, հույները, ասորիները, ուկրաինացիները, լեհերը, գերմանացիները, հրեաները, քրդերը, վրացիները:

— Թվարկված ժողովուրդների ներկայացուցիչների հիմնական մասն ունի իր ազգային պետություններըբացառություն են կազմում եզդիներըասորիները և քրդերը

— Միանգամայն ճիշտ է։ Ահա այստեղ էլ տրամաբանական հարց է ծագում. ինչո՞ւ երկրի որոշ ազգությունների ներկայացուցիչներ, իսկ կոնկրետ՝ ազգային հասարակական կազմակերպությունների առաջնորդները, չեն կատարել իրենց սահմանադրական պարտականությունները և չեն ցուցաբերել քաղաքացիական դիրքորոշում՝ կապված  Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության հետ, որի քաղաքացի են իրենք հանդիսանում։ Ինչո՞ւ ուկրաինական, վրացական, բելառուսական և ռուսական համայնքների առաջնորդները (ևս մեկ անգամ ընդգծեմ՝ խոսքը հենց առաջնորդների մասին է) գոնե մեկ քաղաքական հայտարարություն կամ որևէ դեմարշ չարեցին Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի ագրեսիայի վերաբերյալ։

— Իսկ ինչպե՞ս արձագանքեցին այս ամենին Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները:

— Իմ նշած համայնքները Ադրբեջանում ակտիվորեն մասնակցել են հայտնի իրադարձություններին՝ ստեղծելով քարոզչական-գաղափարական ֆոն՝ արդարացնելով Բաքվի ագրեսիան հայ ժողովրդի դեմ։ Երբ 44 օր շարունակ Ռուսաստանի Դաշնությունում, Վրաստանում, Բելառուսում, Ուկրաինայում և նույնիսկ Իսրայելում արգելված ահաբեկչական կազմակերպությունների ավազակները սպանում էին Արցախի խաղաղ բնակիչներին, քանդում ու պայթեցնում էին Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշահամալիրները, ծաղրում  էին Խորհրդային Միության մարշալների, գեներալների, ԽՍՀՄ, այդ թվում՝ ռուսական կայսրության հերոսների հուշարձանները, գնդակահարում էին գերեզմանաքարերը, մեթոդաբար ավերելով հայ ժողովրդի պատմական ժառանգությունը, Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, հանդիսանալով իրենց երկրի քաղաքացիներ, քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ցուցաբերեցին և կատարեցին իրենց “սահմանադրական պարտքը”՝ պնդելով, թե Արցախը, իբր, ադրբեջանական հինավուրց հող է։ Ինչպե՞ս հասկանալ այդ լռությունը: Ի վերջո, ցանկացած տարածքի անձնագիր նրա պատմական հուշարձաններն են, որոնք թվագրվում են հազարամյակներով, երբ դեռ չկար ոչ միայն “ադրբեջանցի” ազգությունը, այլև “Ադրբեջան” անունով երկիրը, չկար Ուկրաինա ուկրաինացիների հետ միասին, ռուսներ՝ Ռուսաստանի հետ միասին, բելառուսներ և Բելորուսիա։ Բացառություն են կազմում հրեաները, բայց մի քանի հազար տարի չի եղել նաև բուն Իսրայելը: Եվ ահա այս բոլոր ուղղափառ ժողովուրդների ներկայացուցիչները, չիմանալով անգամ իրենց սեփական պատմությունը, միաբերան պնդում են, թե Արցախը իբր “ադրբեջանցիների” հողն է, ազգություն, որը Ստալինը հորինել է միայն 1936 թվականին՝ “հուրախություն” վրացիների, հայերի և պարսիկների, և այդ ազգությունն ամրագրել է իր սահմանադրության մեջ՝ որպես առաջին սոցիալիստական ազգ։ Միևնույն ժամանակ իսպառ մոռացված են Ադրբեջանի բնիկ ժողովուրդները, որոնց մարդկային ամենատարրական իրավունքները, խաբեության և պատմության կեղծման գաղափարախոսության քարոզչության արդյունքում, ամեն օր ենթարկվում են  կոպտագույն խախտումների:

— Պարոն Պոլատովզրույցի սկզբում Դուք նշեցիք փախստականների խնդիրների մասին։ Ի՞նչ նկատի ունեիք։

— Բացի Ադրբեջանի հայ փախստականներից, 1988-1990 թվականներին Հայաստան են ժամանել ռուսների, ուկրաինացիների, հրեաների և այլ ազգությունների ներկայացուցիչների շատ խառը ընտանիքներ։ Հենց նրանք, հայության հետ միասին, միշտ կոչ են արել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին հրաժարվել Բաքվում մարդասպանների և բռնարարների որջ այցելելուց. խոսքը, այսպես կոչված, տխրահռչակ “շահիդների ծառուղու” մասին է։ Իսկ պաշտոնական Բաքվի պնդմամբ՝ այդ ծառուղում թաղված են ադրբեջանցիների շրջանում մեծարված “իրենց հայրենիքի ազատության և տարածքային ամբողջականության համար զոհված Ադրբեջանի որդիներն ու դուստրերը”։ Պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել, որ ծառուղում թաղված են “ազգի լավագույն զավակները”։ Իսկ մենք պնդում ենք, որ ողջ Ադրբեջանական ԽՍՀ-ում “ադրբեջանական ազգի լավագույն զավակների” կողմից տարբեր ազգությունների անմեղ խաղաղ քաղաքացիների սպանության ականատեսն ենք եղել։ Այլ կերպ ինչպե՞ս բացատրել Ադրբեջանից հայ փախստականների հետ ամուսնացած ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների՝ որպես փախստական Հայաստանում հայտնվելը։

— Այժմ արդեն բացվել է այսպես կոչված հաղթանակի թանգարանը Բաքվումորը նվիրված է վերջին պատերազմին Արցախի ևՀայաստանի դեմ։ Այնպես որ “շահիդների ծառուղու” մասինհավանաբարշուտով կմոռանան

— Այս բոլոր գործողություններով պաշտոնական Բաքուն շարունակում է հայատյացության, ինչպես իր պետության, այնպես էլ տարածաշրջանի պետությունների պատմության կեղծման քարոզը: Այն դառնում է ողջ Հարավային Կովկասի բնիկ ժողովուրդների և սահմանամերձ պետությունների (ինչպիսիք են Դաղստանը, Հայաստանը, Վրաստանը և Իրանը) նկատմամբ կատարված հանցագործությունների խրախուսման կենտրոն:

— Ձեր կարծիքովինչո՞ւ միջազգային հանրությունը չի նկատում Բաքվի այս բոլոր հանցավոր և հակամարդկային գործողությունները:

— Հարկ է նշել, որ “Շահիդների ծառուղում” թաղված հայ և այլ ժողովուրդների դահիճների շիրիմներին տարբեր տարիներին “ուխտավորներ” են դարձել Եվրոպայի, Ասիայի, Ամերիկայի, Մերձավոր Արևելքի (այդ թվում՝ Իսրայելի), ԱՊՀ տարբեր երկրների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և բազմաթիվ բարձրաստիճան քաղաքական գործիչներ: Հատուկ նշենք Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի և Բելառուսի ղեկավարներին։ Առանձին հիշատակենք Ռուսաստանը՝ ԽՍՀՄ-ի և նրա հարստահարողների իրավահաջորդը, որը տարածաշրջանի խոշտանգված և բնաջնջված բնիկ ժողովուրդների տարածքներում ստեղծեց “Թուրքիա” և “Ադրբեջան” կոչվող հանցավոր պետությունները։ Հենց նա է ստեղծել նոր ազգություններ՝ “թուրքեր” և “ադրբեջանցիներ”։ Դե, այսքանից հետո ինչպե՞ս կարող է Ռուսաստանը դավաճանել իր համար հարազատ ժողովուրդներին, որոնց հենց ինքն է ծնել։

Պաշտոնական Բաքվի քարոզչությունը, ուղված “շահիդների” գերեզմաններ ուխտագնացության կազմակերպմանը, երեք տասնյակ տարիների ընթացքում ոչ այլ ինչ է, քան անցյալի, ներկայի և ապագայի բոլոր արյունալի արարքների համար համաշխարհային հանրությունից ինդուլգենցիա ստանալու փորձ։ Համաշխարհային առաջնորդների այցը “Շահիդների ծառուղի” ոչ այլ ինչ է, քան հայերի և Ադրբեջանի այլ բնիկ ժողովուրդների ավազակությամբ ձեռք բերված մշակութային, անշարժ և նյութական ժառանգության օրինականացում:

— Վերադառնանք ազգային փոքրամասնությունների թեմային

— Հազարավոր տարիներ առաջ Կովկասի բնիկ ժողովուրդների՝ ավարների, լեզգիների, տաբասարացիների, թալիշների, հայերի, թաթերի, ուդիների և տարածաշրջանի այլ ազգերի նախնիները որոշել են իրենց նախնյաց հողերի սահմանները: Մեր նախահայրերը մեծ սխալ թույլ տվեցին՝ այդ տարածքներում ապրելու իրավունք տալով շրջան եկած քոչվոր թյուրքական ցեղերին, որոնք հետագայում մեթոդաբար սկսեցին գրավել իրենց հողերը։ Եվ ահա, այն բանից հետո, երբ ավարտվեցին Թուրքիայի և նրա դաշնակիցների աջակցությամբ Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված ռազմական գործողությունները, ինչպես նաև ավարտվեցին ՀՀ ԱԺ ընտրությունները, տեղի ունեցավ ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրդի առաջին նիստը: Այս նիստում Հայաստանի և Արցախի հույների հայրենասիրական կազմակերպությունն ականատես եղավ ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների օրվա տոնակատարության ֆինանսավորման խնդրի շուրջ աղաղակող բանավեճին:

— Հայաստանում ազգային փոքրամասնությունների օր՞ կաՉեմ լսել նման տոնի մասին

— Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել նշել “ՀՀ ազգային փոքրամասնությունների օրվա” տոնը: Թե ինչու այդ նախաձեռնությունն ի հայտ եկավ հենց հայերի համար այս սգո տարում, առեղծված է մնում։ Հետաքրքիր է, որ աշխարհի ոչ մի պետությունում նման հիշարժան օրեր չեն նշվում։ Ուկրաինական, ռուսական, վրացական և բելառուսական համայնքների ղեկավարները չգիտես ինչու ցանկացան այդ օրը նշել ոչ թե իրենց, այլ ՀՀ սուղ պետական բյուջեի հաշվին։ Ի դեպ, որևէ մեկը լսե՞լ է, որ աշխարհի աղքատ երկրներից մեկի բյուջեից վճարեն ազգային փոքրամասնությունների ֆինանսական և նյութական կարիքները: Իսկ չէ՞ որ Ադրբեջանի վերոհիշյալ ազգային փոքրամասնությունների հայրենակիցները նույն ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից և այլն, Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական ագրեսիայում բացահայտ թշնամական դիրքորոշում են ունեցել Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ։ Ավելին. Ադրբեջանում բարեհաջող բնակվող այդ նույն ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, ինչպես ես արդեն ասել եմ, Հայաստանի դեմ ագրեսիայի ժամանակ բոլորը մեկ մարդու պես հանդես եկան ի պաշտպանություն իրենց պետության, այսինքն՝ Ադրբեջանի։

Հիշեցնեմ, որ ադրբեջանական յաթաղանից փրկված հայ փախստականների մեջ շատ էին խառնամուսնությունների մեջ գտնվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ հրեաներ, ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ, հույներ, ադրբեջանցիներ։ Արցախում 1988-1994 թթ. Ադրբեջանի կողմից հալածանքների են ենթարկվել մոլոկանները, ռուսները, հույները։ Ինչ-որ մեկը երբևէ հետաքրքրվե՞լ է նրանց ճակատագրով, և որտե՞ղ են նրանք հիմա: Իսկ որտե՞ղ են եղել Ուկրաինան, Բելառուսը, Վրաստանը, Իսրայելը ղարաբաղյան հակամարտության ողջ ընթացքում։ Որտե՞ղ էին նրանք բոլորը, երբ 1988-1992 թթ. հալածանքների պատճառով Արցախի հայ բնակչության և Ադրբեջանի տարբեր շրջաններից փախստականների դեմ 2020 թ. 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում կիրառվում էին ֆոսֆորային և միջազգային կոնվենցիաներով արգելված մահաբեր այլ զենքեր:

Այստեղ հարկ է հիշել “Օղակ” գործողությունը, որն իրականացնելով (1991 թ.գարնանը, այնուհետև 1992 թ. հունիսին) 4-րդ ռուսական բանակի 23-րդ դիվիզիան և դեսանտային գունդը, որի հրամանատարն էր տխրահռչակ գեներալ Շամանովը, իր ողջ հզորությունը թափեց Արցախի Շահումյանի և Մարտակերտի շրջանների խաղաղ բնակչության վրա՝ սպանելով խաղաղ բնակիչներին և գերիներին ու հայ բնակչության պաշտպաններին հանձնելով ադրբեջանական ավազակախմբերին, որոնց կազմում էին ուկրաինացի ազգայնականները, թուրք վարձկանները, վահաբականները և այլ ահաբեկչական, որը հետագայում համալրեց միջազգային ահաբեկիչների շարքերը: Արդյունքում Շահումյանի շրջանի ողջ բնակչությունը (տարածքը), ինչպես նաև Մարտակերտի շրջանի 2/3-ը հանձնեցին Ադրբեջանին։ Բայց այս տարածքում կային գյուղեր, որոնք բնակեցված էին կրոնական փոքրամասնություններով՝ ռուս մոլոկաններով և ուղղափառ հույներով: Ինչո՞ւ ոչ այն ժամանակ, ոչ հիմա ՀՀ ազգային փոքրամասնություններն իրենց ձայնը չբարձրացրին ի պաշտպանություն Արցախի ազգային փոքրամասնությունների։

— Կարելի՞ է ենթադրելոր Ձեր նշած հասարակական կազմակերպությունները գտնվում են որոշակի շահագրգիռ ուժերի ճնշման տակ:

— Ամենայն հավանականությամբ: Իմ նշած ռուսների, ուկրաինացիների, հրեաների, վրացիների, հրեաների,, երբելառուսների ազգային կազմակերպությունների ղեկավարներն իրենց դիրքորոշումը բացատրում են նրանով, որ իրենք, իբր, քաղաքականությամբ չեն զբաղվում, հետաքրքրվում են Հայաստանում զուտ մշակութային և կրթական նախագծերով, իսկ ՀՀ Սահմանադրությունը, քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները նրանց քիչ են հետաքրքրում՝ ի տարբերություն Ադրբեջանում բնակվող իրենց հայրենակիցների։ Միայն Հայաստանի և Արցախի հունական համայնքը և Ռուսաստանի ասորիների, լեզգիների և թալիշների համայնքներն են դիմել Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին՝ խնդրելով չաջակցել Ադրբեջանի հանցավոր ղեկավարությանը իր հակահայ ծրագրերում:

Եվ հիմաօգտվելով առիթիցնորից եմ դիմում Ադրբեջանի բնիկ ժողովուրդներին.

Տարածաշրջանի բնիկ ժողովուրդների հարգելի ներկայացուցիչներ՝ ավարներ, լեզգիներ, ռուտուլցիներ, ցախուրներ, տաբասարանցիներ, թալիշներ, գործիք մի դարձեք  թուրքամետ ուժերի ձեռքում և թույլ մի տվեք, որ Թուրքիան և Ադրբեջանը իր առաջնորդ՝ չեկիստի (ԿԳԲ-ականի), կոռուպցիոների ու Երկրորդ համաշխարհային պատերազմի դասալիք Հեյդար Ալիևի որդի Իլհամ Ալիևի հետ տնօրինեն ձեր ճակատագրերը։ Հիշեցնեմ, որ Իլհամ Ալիևն ամենահարուստ և լկտի նախագահն է՝ գող, հանցագործ, խաղացող և հարբեցող, ով ազգային հերոսի կոչում է շնորհել Բուդապեշտում քնած հայ սպային կացնահարած դահիճին, լկտիաբար յուրացրել է ավարների շրջանները և 500 հազար լեզգիների հողերը։ Թալիշները նույնպես զրկվեցին ամեն ինչից։ Քրիստոնյա ուդիները այլևս չկան: Նա Հարավային Կովկասի ժողովուրդների պատմության մեծագույն կեղծարարն է։

Ցանկանում եմ ևս մեկ անգամ դիմել Հայաստանի քրիստոնյա համայնքների առաջնորդներին: Հիշեցնեմ և հարցնեմ նրանց՝ ինչո՞ւ, ի տարբերություն Ադրբեջանի ձեր հայրենակիցների, որանք պաշտպանում են ագրեսոր Բաքվին, դուք լռեցի՞ք, երբ ոչնչացվում, խախտվում էին Հայաստանի Հանրապետության սահմանները։ Ինչո՞ւ էիք լռում, երբ Ռուսաստանի Դաշնության ղեկավարները բարձր մակարդակով, մոռանալով դիվանագիտական էթիկայի մասին, հայկական Արցախն անվանում էին Ադրբեջանի տարածք, ասում էին, որ Արցախի կարգավիճակի հարցը փակված է, իսկ հակամարտությունը իբր լուծված: Հենց այն Արցախի կարգավիճակը, որը Անդրկովկասի թաթարներին հայերով բնակեցված Ղարաբաղը հանձնելու արդյունքում վիճելի տարածք դարձավ Ռուսաստանի բոլշևիկների անօրինական որոշման շնորհիվ։ Հենց Ռուսաստանի բոլշևիկներն են նրանց համար ստեղծել արհեստական հանրապետություն՝ իրանական “Ադրբեջան” անվանումով, իսկ 1936 թվականին նրանց համար հորինել են նաև արհեստական ազգություն՝ “ադրբեջանցիներ”։ Ինչո՞ւ էիք լռում, երբ ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն զեկուցում էր Ղարաբաղում թուրքերի հետ համատեղ բարդ գործողություն անցկացնելու մասին, կամ երբ ռուս ուղղափառ եկեղեցու Մոսկվայի պատրիարքարանի ներկայացուցիչը հայտարարում էր, որ Արցախում հայկական եկեղեցիներ իբր չկան։ 2021 թվականի աշնանը Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմում իրական սրբապղծություն է կատարվել Ուղղափառության նկատմամբ։ Փոքրիկ Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի միացյալ կոալիցիայի տարած հաղթանակի առաջին տարեդարձի կապակցությամբ փառաբանական պատարագ է մատուցվել՝ ի փառս “մինիսուլթանի”՝ Իլհամ Ալիևի: Հիշեցնենք, որ հենց Իլհամ Ալիևի հրամանով են ռմբակոծվել քրիստոնեական եկեղեցիները և ոչնչացվել քրիստոնեական մասունքները, կտրել Արցախի խաղաղ քաղաքացիների գլուխները: Ես կտրականապես դեմ եմ կրոնի քաղաքականացմանը, ինչով հիմա զբաղվում է Ռուս ուղղափառ եկեղեցու Բաքվի թեմը։ Դա անթույլատրելի եմ համարում, քանի որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային է, բայց ոչ կրոնական։ Ռուս ուղղափառ եկեղեցու ցինիզմը պարզապես դուրս է բոլոր սահմաններից: Ամբողջ մահմեդական աշխարհում դուք չեք գտնի մի երկիր, որի կրոնական իշխանությունները հրապարակայնորեն կաջակցեն քրիստոնյա երկրին իսլամական երկրի հետ զինված հակամարտության մեջ: Նույնիսկ եթե նա քաղաքականապես աջակցում է քրիստոնյա երկրին և մահացու զենք է մատակարարում նրան: Բայց Ռուս ուղղափառ եկեղեցին կարող է իրեն թույլ տալ դա: Տեր, ներիր նրանց, որովհետև նրանք չգիտեն, թե ինչ են անում… Ես դա կհիշեմ: Ու կպատմեմ իմ թոռներին…

Ապշեցնում է երկակի ստանդարտների քաղաքականությունը։ Հավատարմությունը “Լավրովի պլանին” ու եռակողմ փաթեթին, իսկ մյուս կողմից՝ դժգոհությունը Արևմուտքից.մի տեսակ տգեղ է թվում, պարոնայք։ Այո, սա ՌԴ ԱԳ նախարար Լավրովն է, ով ցուցադրաբար ծաղկեպսակներ է դրել Բաքվի “Շահիդների ծառուղում” մարդասպանների և ահաբեկիչների գերեզմաններին։ Ոգու և գործերի ինչպիսի միասնություն… Այդ նույն ազգային փոքրամասնությունները՝ ուկրաինացիները, ռուսները, վրացիները, հրեաները,  բելառուսները ոչ մի քաղաքական հայտարարություն չեն արել Թուրքիայի և Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների դեմ։ Մինչ մյուս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները՝ հույները, եզդիները, ասորիները, գերմանացիները, միշտ ակտիվորեն մասնակցել են իրենց երկրորդ հայրենիքի ՝ Հայաստանի քաղաքական կյանքին և մեկ մարդու պես կանգնել են նրա պաշտպանության համար։ Հայաստանի և Արցախի հունական համայնքի ներկայացուցիչները տարիներ շարունակ ակտիվորեն օգտագործել են բոլոր միջազգային հարթակները՝ դատապարտելու Ադրբեջանի և Թուրքիայի բացահայտ հայատյաց քաղաքականությունը, համագործակցել Ադրբեջանի բնիկ ժողովուրդների՝ թալիշների, լեզգիների և այլ ժողովուրդների հետ, որոնք իրենց երկրում ենթարկվում են բռնի ուծացման և ցեղասպանության:

Ուղղափառ երկրների՝ Ուկրաինայի, Բելառուսի, Վրաստանի և Ռուսաստանի քարոզիչները, աշխատում են պարզապես ոչ պրոֆեսիոնալ կերպով՝ գիտակցաբար կամ անգիտակցաբար Հայաստանում իրենց համայնքները վերածելով ազդեցության յուրատեսակ գործակալական կենտրոնների, իսկ Ադրբեջանում դրանք վերածեցին ադրբեջանական քարոզչության խոսափողների։ Հավանաբար, միջոցների մեջ խտրականություն չեն դրվում՝ ռուսական ավանդական քաղաքականության լիակատար ձախողման պատճառով։ Իսկ այսօր Հայաստանի ազգային փոքրամասնությունների համակարգող խորհրդի նիստերում նրանք բուռն բանավեճ են ծավալում այն մասին, թե ինչպես և ում միջոցներով պետք է նշել ազգային փոքրամասնությունների օրը մի երկրում, որտեղ նրանք կողք կողքի ապրում են ցեղասպանության ողջ դաժանությունն ու անմարդկայնությունը վերապրած ժողովրդի հետ: Հայաստանի և Արցախի հույների “Պատրիդա” կազմակերպությունը պաշտոնապես հայտարարում է, որ 2023 թվականին հրաժարվում է կառավարական ֆինանսական օգնություն ստանալուց, որպեսզի հետագայում չմասնակցի այդ ֆինանսների ամոթալի բաժանմանը այն ստացողների կողմից, որոնց առաջնորդում է բացառապես սպառողական վերաբերմունքը այն երկրի նկատմամբ, որի քաղաքացին են նրանք հանդիսանում։

Ադրբեջանի ագրեսիան ՆԱՏՕ-ի երկրորդ բանակի աջակցությամբ, Հայաստանի դաշնակից Ռուսաստանի լուռ համաձայնությամբ Հայաստանի և Արցախում բնակվող ՀՀ քաղաքացիների դեմ պետք է դատապարտվի բոլորի կողմից: Իսկ իրանցիներին, որոնց թիվը Հայաստանում արդեն իսկ պատկառելի չափերի է հասնում, հիշեցնենք, որ վերջին 44-օրյա պատերազմը, ըստ շատ փորձագետների, իրականում հայտարարվել էր ոչ թե Հայաստանի և Արցախի, այլ Ռուսաստանի, Իրանի և ողջ քաղաքակիրթ աշխարհի դեմ: Իսկ Իրանի ժողովուրդներին բացատրենք, որ ԼՂՀ-ի դեմ ահաբեկչական կոալիցիայի ագրեսիայի նպատակներից մեկը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ռազմական գործողությունների աստիճանական տեղափոխումն էր Իսլամական Հանրապետության տարածք և հարվածի պատրաստում արդեն Իրանի դեմ (դրա համար էլ այժմ Արաքսից հյուսիս գտնվող տարածքները գրավված են)։ Եթե հայկական ինքնապաշտպանական ուժերը ճնշվեին 16-20 օրում (ինչպես նախատեսված էր), ապա հարված կհասցվեր Իրանին, սակայն Արցախի Պաշտպանության բանակի 44 օր տևած հերոսական դիմադրությունը, նախագահական ընտրարշավում Թրամփի պարտությունը և ժամանակավոր ցայտնոտը թույլ չտվեցին իրագործել այդ ծրագիրը (հարվածներ հասցնել ԻԻՀ-ին)։ Այս մասին հայտնի էմիսարները բացահայտ խոսում էին դեռ 2019 թվականին…

Թուրքերն ու նրանց մերձկասպյան ցեղակից ադրբեջանցիները թքած ունեին ինչպես Հայաստանի “դաշնակիցների”, այնպես էլ ողջ “քաղաքակիրթ” աշխարհի վրա։ Օդային հարձակողական գործողության, հրետանային և այլ հարվածների, այդ թվում՝ ֆոսֆորային ռումբերի հետևանքով զոհվել է ավելի քան 3,5 հազար մարդ, վիրավորվել է ավելի քան 10 հազար հոգի, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ: Արցախում նյութական վնասը ոչ ոք չի հաշվել, ոչ ոք չի հաշվել նաև 1988-1992 թթ. Ադրբեջանի կողմից հայ փախստականներին հասցված վնասը: Ադրբեջանի և նրա դաշնակիցների կողմից Արցախի ռմբակոծության 28 տարիների ընթացքում հայ խաղաղ բնակչության բնակեցման տարածք են արձակվել ուրան պարունակող հարյուր հազարավոր տոննա արկեր։ Գաղտնիք չէ, որ Հայաստանն այսօր օնկոլոգիական հիվանդությունների թվով աշխարհում զբաղեցնում է առաջին տեղերից մեկը։

Ուրեմն, ե՞րբ են Հայաստանի ազգային փոքրամասնությունները պատրաստվում վերջապես իրենց ձայնը բարձրացնել ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի, կատարել իրենց սահմանադրական և քաղաքացիական պարտքն այնպես, ինչպես դա անում են Ադրբեջանի իրենց հայրենակիցները՝ հայկական Արցախն անվանելով “ադրբեջանական հող”: Այս հարցի պատասխանը մենք մինչ օրս չենք ստացել…

Զրույցը վարեց Վահրամ Աղաջանյանը

error

Enjoy this blog? Please spread the word :)