Ողջունում ենք շնորհանդեսի մասնակիցներին, հատուկ շնորհակալություն ենք հայտնում գրքերի հեղինակներին՝ հարգելի պատգամավորներ, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) հանձնաժողովների նախագահներ, հրաշալի այս գրքերի հեղինակներ՝ ակադեմիկոսներ, գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ Մարտիկ Գասպարյանին, Լեւոն Բեկլարյանին, Արտաշես Միքայելյանին, պատգամավոր, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) հանձնաժողովի նախագահ ՎաՀան Բաբախանովին:
Այդ թվում, հարգելի գիտնականներ, գրքերի համահեղինակներ Երեւանից, Մոսկվայից, Սանկտ Պետերբուրգից, Արցախից, Աբխազիայից եւ այլ քաղաքներից ու երկրներից՝ Ա.Ց. Մարուքյանին, Գ.Ա. Բարսեղյանին, Գ․Ա. Աստոյանին, Ա.Ոսկանյանին, Վ.Ա. Զախարովին, Վ Վ․ Դելբային, Գ․Գ․ Մախմուրյանին, Ի․Տ․ Քիշմիրյանին, Ա․Ա․ Կարագոզյանին, Մ․Ա․ Վասկովին, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր օգնել եւ օժանդակել են գրքերի հրատարակման գործին.
1) «Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամյակը. չեղարկման խնդիրները» («100-летие Московского и Карского договоров, проблемы денонсации»),
2) «Մշակութային ցեղասպանություն» («Культуроцид»),
3) «Լեռնայաստան» («Լեռնային Հայաստան») («ЛернаАйастан» («Горная Армения»),
4) ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտական աշխատությունների ժողովածու «Հայոց ցեղասպանության մշակութային եւ նյութական հետեւանքների հաղթահարման մեթոդաբանությունն ու գործիքակազմը» (Сборник научных трудов Института истории НАН РА, «Методология и инструменты преодоления культурных и материальных последствий Геноцида армян», куда вошли методологии по оценке ущерба культурному наследию от последствий Геноцида армян):
Մենք գործ ունենք թեմատիկ ուղղվածություն ունեցող հրատարակությունների հետ, որովհետեւ այդ գրքերը վերաբերում են իրավական-քաղաքական պայմանագրային ոլորտին, ցեղասպանությանը եւ պաշտպանության ու ինքնապաշտության խնդիրներին։
Այս երեք խնդիրներն են որոշում հայ ժողովրդի, որպես ազգ եւ պետություն լինելու ու գոյատեւելու հետագայի ընթացքն ու պայմանները։
Բանն այն է, որ Մոսկվայի ու Կարսի պայմանագրերը չեն որոշում ու չեն կարող որոշել հայ ժողովրդի ու Հայաստանի կեցության կենսական սահմանները։ Այդ սահմանները չեն կարող որոշվել ԽՍՀՄ Գլխավոր Շտաբի քարտեղների հիման վրա եւ պարտադրանքի տակ իրականացվող սահմանանշման ու սահմանազատման միջոցով։ Որովհետեւ Հայաստանի սահմանները որոշվել են Փարիզի Խաղաղության Համաժողովում՝ 1920-ական թվականներին, Վիլսոնյան Իրավարար վճռով եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ սահմանազատման վերաբերյալ Զեկույց-առաջարկով։
Ավելին, 130 տարի առաջ սկսված Հայերի ցեղասպանությունը կանգ չի առել, չի դատապարտվել, հանցագործները չեն պատժվել։ Պանթուրքիզմն ու պանթուրանիզմը, որպես այլատյաց (ինչպես նաեւ հայատյաց) ծայրահեղական գաղափարախություն չի դատապարտվել եւ արգելվել։
Իսկ այսօր հայ ժողովրդի պաշտպանության ու ինքնապաշտպանության խնդիրները կրկին արդիական են դարձել ի տես այն սպառնալիքների, որոնք եկել հասել ու Լեռնահայաստանի՝ Սյունիքի, դարպասներն են թակում։
Սրանք հայ ժողովրդի համար ճակատագրական նշանակություն ունեցող հարցեր ու խնդիրներ են։ Մենք պետք է դրանց պատշաճ ուշադրություն դարձնեինք 10 տարի առաջ, 20 տարի առաջ, եւ վաղուց պետք է դարձած լինեինք ազգ-բանակ։
Այսօր ծայրահեղ ծանր է իրավիճակը, բայց հաղթահարելի։ Մենք հավատում ենք, որ վերոնշյալ խնդիրներին լուրջ ուշադրություն դարձնելու եւ այդ խնդիրները շարունակաբար լուծելու դեպքում դուրս կգանք այս վիճակից։ Եվ այդպես էլ լինելու է։ Մենք հավատում ենք մեր ժողովրդի ներուժին եւ նրա ապրելու կամքին ու հավատին։
Տիգրան Փաշաբեզյան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) Վարչապետ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարան
22 Նոյեմբերի, 2021 թ․