Հատուցման եւ վերականգման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային անկախ իրավա-դատական ու գիտական կենտրոնի հայտարարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) համար Ադրբեջանի Հանրապետության դեմ 2020 թ. ագրեսիայի եւ 44 օրյա պատերազմի հետեւանքով Արցախի Հանրապետությանը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը) հասցված վնասի համար փորձագիտական եզրակացություն պատրաստելու վերաբերյալ:
ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) համար Ադրբեջանի Հանրապետության դեմ փորձագիտական եզրակացություն պատրաստելու մասին
Տնտեսագիտության և խաղաղության գծով Նոբելյան մրցանակի հավակնորդ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Մարտիկ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ գլխավորությամբ՝
Հատուցման եւ վերականգման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային անկախ իրավա—դատական ու գիտական կենտրոնը
(լրիվ անվանումը — Հայոց ցեղասպանության հետեւանքով հասցված նյութական եւ ոչ նյութական կորուստների վերականգման եւ հատուցման հաշվարկման, վերլուծության, գույքագրման, հաշվեքննության, որակական /կվալիմետրիկ/ գնահատման եւ դատական փորձաքննության Միջազգային անկախ իրավական եւ փորձագիտական կենտրոնը) պատրաստում է
ԱՐՏԱԴԱՏԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
2021 թվականի հունվարի 15-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) Ադրբեջանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների և ազատությունների ոտնահարման վերաբերյալ ընդեմ Հայաստանի Հանրապետության Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած անհիմն ու կեղծ հայտարարության դիմաց (Արցախի Հանհապետության /Լեռնային Ղարաբաղի Հանրապետության/ նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ռազմական ագրեսիայի ընթացքում),
ինչպես նաև փորձագիտական աջակցություն Ադրբեջանի Հանրապետության դեմ 2021 թ. փետրվարի 1-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ներկայացված Հայաստանի Հանրապետության հայցի Ադրբեջանի Հանրապետության կողմից Թուրքիայի Հանրապետության և Սիրիայից ԴԱԻՇ-ի միջազգային ահաբեկիչների համատեղ իրականացված կոնվենցիոն խախտումների համար 2020 թվականի ագրեսիայի ու 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում, ինչպես նաև մինչև օրս շարունակվող 100-ամյա ցեղասպանության, էթնիկական զտումների քաղաքականության իրականացմանը, Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) բնիկ հայ ազգաբնակչության և այլ բնիկ ժողովուրդների արտաքսման և տեղահանման վերաբերյալ։
Սույն արտադատական փորձագիտական եզրակացությունը կներառի նաև՝
Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից ռազմական ագրեսիա կատարելու հաստատված փաստ ՝ Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի և Սիրիայից ԴԱԻՇ-ի միջազգային ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ՝ Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) դեմ, արցախահայությանը ինքնորոշման իրավունքից, ազատությունից և անկախությունից զրկելու, Արցախի տարածքի մի մասի օկուպացնելու համար, մինչ իրականացվում էին հրթիռային հարվածներ, այդ թվում `քաղաքացիական և ռազմական թիրախների վրա և Հայաստանի Հանրապետության տարածքում (այս հանցագործությունը ընդգրկվում է ագրեսիայի սահմանման մեջ, որը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1974 թ. դեկտեմբերի 14-ի թիվ 3314 (XXIX) բանաձևով):
Արցախի Հանրապետության հայության նկատմամբ իրականացված ռազմական հանցագործությունների բազմաթիվ փաստեր ՝ ինչպես զինծառայողների, այնպես էլ խաղաղ բնակչության հանդեպ:
Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության ոչնչացման և յուրացման բազմաթիվ փաստեր` կրոնական (հեթանոսական և քրիստոնեական), մշակութային և ճարտարապետական հուշարձանների, հնագիտական վայրերի:
Ինչպես ռազմական ագրեսիայի, այնպես էլ խաղաղ նախապատերազմյան և հետպատերազմյան ժամանակներում Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) և ուղղակիորեն Արցախի Հանրապետության հայ բնակչությանը Ադրբեջանի Հանրապետության կողմից հասցված նյութական և ոչ նյութական վնասի Կվալիմետրիկ (որակական) գնահատում, համապարփակ փորձագիտական հաշվառում և վերլուծություն:
Ադրբեջանի Հանրապետության կողմից միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների կոպիտ խախտման բազմաթիվ փաստեր, ներառյալ դաժան և անմարդկային վերաբերմունքը ռազմագերիների և քաղաքացիական հայ բնակչության նկատմամբ, նրանց բռնի կալանավորումը, ինչպես նաև զոհված զինծառայողների և սպանված խաղաղ բնակիչների մարմինների դիերի ծաղր ու ծանակը:
Ադրբեջանի ԽՍՀ կողմից, խաղաղ պայմաններում, Ադրբեջանական իշխանությունների ռազմական գործողություններից և ահաբեկչությունից հայատյացության դրսևորումների և հայ ժողովրդի հանդեպ ատելություն հրահրելու քրեածին քաղաքականության, էթնիկական հողի վրա քաղաքացիների խտրականության, էթնիկ զտումների և փախստականների ու ներքին տեղահանված անձանց իրավունքների ոտնահարումների և Հայոց ցեղասպանության բազմաթիվ փաստեր Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Շամխորում, Մարաղայում, Շահումյանի շրջանում «Օղակ» ռազմական գործողության հետևանքով:
Արդյունքում հարյուրավոր մարդիկ զոհվեցին, շատերը վիրավորվեցին: Ադրբեջանի Հանրապետությունում հայազգի ավելի քան 500 հազար քաղաքացի դարձել են փախստականներ և ավելի քան 300 հազար՝ ներքին տեղահանվածներ:
Այսպիսով, Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները կազմակերպեցին և իրականացրեցին իսկական ցեղասպանություն, էթնիկական զտումներ և տեղահանություններ հանրապետության տարածքում բնակվող բնիկ հայ բնակչության նկատմամբ:
Ադրբեջանի Հանրապետության կողմից Սիրիայից օտարերկրյա վարձկանների և ԴԱԻՇ-ի միջազգային ահաբեկիչների Ադրբեջանի Հանրապետության կողմից ժամանակավորապես գրավված Արցախի Հանրապետության տարածքներում բնակեցման անօրինականությունը և անընդունելիությունը:
Այսպես կոչված «Սահմանազատման և սահմանագծման» ապօրինությունը, ոչ լեգիտիմությունն ու անընդունելիությունը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի որոշում և փոփոխություն առանց երկկողմ միջազգային համաձայնագրի, որը հիմնված է միայն ԽՍՀՄ-ի և Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման վրա, ինչպես նաև օտարերկրյա մասնավոր ընկերության GPS համակարգի միջոցով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Տավուշի մարզերի համայնքների տարածքների մի մասի և Հայաստանի Հանրապետության Գորիս-Կապան մայրուղու մի մասի փոխանցումը ագրեսորին։
Նշենք նաև, որ Ադրբեջանի ԽՍՀ իշխանությունների 1923 թ. հուլիսի 7-ի ապօրինի որոշմամբ, Արցախը մասնատվեց. Արցախի մի մասում ստեղծվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը (ԼՂԻՄ), իսկ Ղարաբաղի հարթավայրային տարածքները անցան Ադրբեջանի ԽՍՀ անմիջական ենթակայության տակ: Միեւնույն ժամանակ, Լեռնային Ղարաբաղի Լաչինի եւ Քելբաջարի շրջանների տարածքներում արհեստականորեն ձեւավորվեց Կարմիր Քուրդիստանը: Վերջինիս ստեղծման նպատակն էր վերացնել Խորհրդային Հայաստանի և ԼՂԻՄ-ի ցամաքային կապը: 1929-ին Կարմիր Քուրդիստանը վերացվեց, իսկ նրա տարածքն ուղղակիորեն ընդգրկվեց Ադրբեջանի ԽՍՀ կազմում:
ԽՍՀՄ վարչատարածքային բաժանումը, հատկապես Ադրբեջանի ԽՍՀ-ի անօրինական և արհեստական բաժանումները, չեն կարող հիմք հանդիսանալ պետական սահմանի սահմանազատման համար, քանի որ այն առաջացել է Ադրբեջանի իշխանությունների կողմից իրականացվող հայերի բնաջնջման, էթնիկական զտումների և տեղահանության քրեածին քաղաքականության արդյունքում:
Իսկ հանցագործության հետևանքները չեն կարող առաջացնել իրավունքներ (ex injuria non oritur jus):
Արցախի և արցախահայության պայքարը — պայքար է Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված ցեղասպան քաղաքականության դեմ, գոյատևման պայքար, սեփական ճակատագիրը ազատորեն տնօրինելու իրավունքի համաձայն և ինքնորոշման իրավունքին համապատասխան:
Սույն արտադատական փորձագիտական եզրակացությունը պատրաստվում է համատեղ՝ ներքոհիշյալ ֆիզիկական և իրավաբանական անձերի օժանդակությամբ ընձեռնած, հրապարակայնորեն զետեղված և պաշտոնապես տրամադրված նյութերի օգնությամբ և օգտագործմամբ.
Հատուցման եւ վերականգման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային անկախ իրավա-դատական ու գիտական կենտրոնի Հայաստանից, Ռուսաստանից, Գերմանիայից, Իտալիայից, Վատիկանից, Մեծ Բրիտանիայից, Բուլղարիայից, Արգենտինայից, ԱՄՆ-ից, Ավստրիայից, Չեխիայից, Իսրայելից, Ճապոնիայից, Շվեյցարիայից, Լիբանանից, Նորվեգիայից, Իսպանիայից, Հունաստանից, Կիպրոսից առաջատար փորձագետ իրավագետներ, տնտեսագետներ և մշակութաբաններ,
Եվրոպայից, Ռուսաստանից և Հայաստանից մարդաբանների, ցեղասպանագետների և հայագետների միջազգային փորձագիտական իրավաբանական ընկերությունների անդամներ,
Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած երկրների Փարիզի խաղաղության վեհաժողովի շրջանակներում Ազգերի լիգայի Լոնդոնյան համաժողովի փաստաթղթեր և որոշումներ (1920 թ. Փետրվարի 12 — ապրիլի 10), Փարիզի Խաղաղության վեհաժողովի հատուկ հանձնաժողովի զեկույց-առաջարկը Հայաստանի սահմանների որոշման վերաբերյալ (1920 թ. Փետրվարի 24), Սան Ռեմոյի համաժողովի փաստաթղթեր և որոշումներ (1920 թ. Ապրիլի 19-26-ը), ինչպես նաև Սևրի խաղաղության պայմանագիրը (1920 թ. Օգոստոսի 10) և Ամերիկայի Միացյալ Նահանգների 28-րդ Նախագահ Վուդրո Վիլսոնի «Թուրքիայի և Հայաստանի պետական սահմանը հաստատելու, Հայաստանի սահմանները ծով ելք թողնելու և Հայաստանի սահմանին հարող թուրքական տարածքները ապառազմականացնելու մասին» իրավարար վճիռը (1920 թ. Նոյեմբերի 22),
Ազգերի լիգայի խորհրդի և նրա իրավահաջորդի` ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փաստաթղթեր և որոշումներ,
ԵԱՀԿ Մինսկի խմբի փաստաթղթեր և որոշումներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ,
Համահայկական մտավորականության «12-ի խորհուրդ»,
«Մոդուս Վիվենդի» հետազոտական կենտրոն,
ԱՐՄԱԵՆ հայկական գիտական կենտրոն,
Ցեղասպանությունների կանխատեսման և կանխարգելման հայկական կենտրոն,
Ադրբեջանի հանցագործությունների միջազգային հասարակական տրիբունալի կազմկոմիտե,
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան,
Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) մարդու իրավունքների պաշտպան,
Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմուքի պատմության ինստիտուտի Հայոց ցեղասպանության հետևանքները հաղթահարելու, գործիքների մշակման և գործնական առաջարկությունների, հայոց ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդին հասցված կորուստների հատուցման գործով մասնագետների հետազոտական խումբ,
«Բյուջե. Աուդիտ. Աութսորսինգ. Գնահատում» ոչ պետական դատառփորձագիտական հաստատություն,
Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Հայերի ցեղասպանության հետեւանքով հասցված վնասի վերականգնման ու հատուցման հարցերի հատուկ հանձնաժողով,
Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Հայերի ցեղասպանության ճանաչման, դատապարտման և վնասի հատուցման հարցերի մշտական հանձնաժողով,
Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) բնիկ ժողովուրդների եւ ազգային փոքրամասնությունների հարցերի մշտական հանձնաժողով,
Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիա (ՄԱԴԵՆՄ),
«ԱՐՄԻՆՖՈՑԵՆՏՐ» հայկական միջազգային տեղեկատվական-վերլուծական, մշակութայի-լուսավորչական եւ իրավական կենտրոն,
«ՆՈՅԱՆ ՏԱՊԱՆ» տեղեկատվական և վերլուծական գործակալություն,
«ՈՒԽՏ ԱՐԱՐԱՏԻ» հայրենասիրական կազմակերպության իր համանուն «Ուխտ Արարատի» վերլուծական և պատմական ամսագիր,
Մոսկովյան ամենամսյա «ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼ» հանդես,
Ռոստովի ամենամսյա «Դոնի Նախիջեւան» հանդես,
«Գոլոս Արմենիի» հասարակական-քաղաքական շաբաթաթերթ,
«ՌԵԳՆՈՒՄ» տեղեկատվական և վերլուծական գործակալություն,
Վատիկանի «Ժոզեֆ Ռատցինգեր / Բենեդիկտոս XVI» Հիմնադրամ,
Հռոմի ակումբի վերլուծական կենտրոն,
«Հող և մշակույթ» միջազգային ընկերակցություն (Ֆրանսիա),
«Պողոս Նուբար» գրադարան (Փարիզ),
«ԽԱՉՄԵՐՈՒԿ» սոցիոլոգիական և քաղաքագիտական նախաձեռնությունների հասարակական նախաձեռնություն,
«ՀԱՄՇԵՆՈՒՀԻ» համշենահայերի կանանց միջազգային միություն,
Ադրբեջանի ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող խորհուրդ,
Արգենտինայում Հայաստանից միգրանտների «ԱՐԱՄԱ» ներկայացուցչական ասոցիացիա,
Հայկական մշակութային ժառանգության պաշպանության և պահպանման «Պահապան» ասոցիացիա (Ֆրանսիա),
«ՄԱՐԱՇ» հայրենակցական կազմակերպություն (Ֆրանսիա),
Հայաստանի և Արցախի երեխաների օգնության «ՀՈՒՅՍ» հիմնադրամ (Ֆրանսիա),
Հայաստանի և Արցախի հույների «ՊԱՏՐԻԴԱ» կազմակերպություն,
«Թալիշ — սահմանամերձ բնակավայրեր» պատերազմի վետերանների «կազմակերպություն,
«Բյուզանդական ժառանգություն» պատմա-վերլուծական հանդես,
«ՔԱՋԱՐ» գիտական կենտրոն, Շուշի, Արցախի Հանրապետություն,
«ԱՍՈՐԵՍՏԱՆ» ռուսական հայրենասիրական շարժում,
Համաշխարհային հայկական կոնգրես,
Ռուսաստանի հայերի միություն,
Ռուս-հայկական ռազմավարական և հասարակական նախաձեռնությունների աջակցության կենտրոն,
Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտ,
Երեւանի պետական համալսարանի հայագիտական հետազոտությունների ինստիտուտ,
Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի հումանիտար գիտությունների ինստիտուտ,
Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Բաց բնապահպանական համալսարան,
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտ,
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ,
Մատենադարան — Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտա-հետազոտական ինստիտուտ,
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Ծիծեռնակաբերդ,
«Նորավանք» հետազոտական կենտրոն,
Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի Վ. Քյոփփենի անվան գիտական լաբորատորիա,
Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրության կենտրոն (Մոսկվա),
Մերձավոր Արևելքի ինստիտուտ (Մոսկվա),
«ԱԳԱ» ընդդեմ ցեղասպանության, ճանաչման և միջազգային ըմբռման աշխատանքային խումբ (ԳՖՀ),
Քյոլնի համալսարանի Անվտանգության քաղաքականության ինստիտուտի Քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտ, (Գերմանիա),
Վիլհելմսի անվան համալսարանի նախարարություն, (Համբուրգ, Գերմանիա),
«ԱՐԱՐԱՏ» Գիտությունների միջազգային ակադեմիա (Ֆրանսիա),
Չժեժիանի համալսարանի մշակութային ժառանգության ինստիտուտ (Չինաստան),
Մշակութային ժառանգության ոլորտում գիտության պահպանման միջազգային հանդես, (Բոլոնիա, Իտալիա):
Օգտագործվում է նաև՝
Արցախի Հանրապետության անկախության ճանաչման մասին որոշումների նյութերը՝
Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մերձդնեստրի, Մերձդնեստրի, Ֆրանսիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Իսպանիայի, Ավստրալիայի, Կանադայի, Չեխիայի, Ուրուգվայի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի, Գվատեմալայի մարզերի, նահանգների և քաղաքապետարանների Օրենսդիր մարմինների:
Ադրբեջանի Հանրապետության Թուրքիայի հետ համատեղ Սիրիայից ԴԱԻՇ-ի միջազգային ահաբեկիչների տանդեմով Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) դեմ 2020 թ.-ին սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում ռազմական ագրեսիան դատապարտող որոշումների և բանաձևերի նյութեր՝
Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Չիլիի, Կիպրոսի, Բելգիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Չիլիի, Կիպրոսի, Բելգիայի, Ավստրիայի պառլամենտների, ինչպես նաև Ֆրանսիայի, Իտալիայի, ԱՄՆ-ի, Իսպանիայի, Ավստրալիայի, Կանադայի, Չեխիայի, Ուրուգվայի, Մեծ Բրիտանիայի, Շվեյցարիայի բազմաթիվ շրջանների, նահանգների և քաղաքապետարանների օրենսդիր մարմինների:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և Արևմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) որոշումների նյութերը `Հայկական հարցի, ինչպես նաև Արցախի Հանրապետության անկախության ճանաչման վերաբերյալ, ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը և վնասի հատուցմանը:
Հատուցման եւ վերականգման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային անկախ իրավա-դատական ու գիտական կենտրոնի սույն արտադատական փորձագիտական եզրակացության մեջ օգտագործվում են նաև մեր դատա-փորձագիտական Կարծիքի համար անհրաժեշտ այլ իրավական և քաղաքական փաստեր, իրողություններ և հիմնավորումներ:
Այս բոլոր նյութերը կօգտագործվեն Հաագայում ՄԱԿ-ի միջազգային քրեական դատարան և նրա դատախազություն ընդդեմ Ադրբեջանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության և նրանց կողմից Սիրիայից ներգրավված ԴԱԻՇ-ի միջազգային ահաբեկիչների և վարձկանների նկատմամբ քրեական հայց ներկայացնելու ժամանակ նախաքննություն կատարելու համար ի դեմս Արցախի Հանրապետության տարածքում երկու հին ցեղասպանական մեքենաների իրականացրած հարյուրամյա ռազմական գործողությունների, այդ թվում `հայերի, Արցախի և Ադրբեջանի մյուս բնիկ ժողովուրդների ցեղասպանության և կուլտուրոցիդի մեղադրանքով:
Հայց ներկայացնելու հիմքը կլինի այն, որ Արցախի Հանրապետությունը Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Լյուքսեմբուրգի խորհրդարանների կողմից ճանաչված է Արցախի պետության Սահմանադրության սահմաններում և գտնվում է Հաագայի դատարանի իրավասության տակ:
Այս արտադատական փորձագիտական եզրակացության վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկություններ առաջիկայում կներկայացվեն միջազգային հանրությանը և լրատվամիջոցներին:
Խնդրվում է շահագրգիռ կազմակերպություններին, մասնագիտական փորձագիտական արհեստավարժ կազմակերպությունների ներկայացուցիչներին, ինչպես նաև համայն հայությանը ի սփյուրս աշխարհի տրամադրել իրենց նյութերը և ապացույցները սույն բնագավառի վերաբերյալ և իրականացնել հնարավոր բոլոր օժանդակությունները:
Հատուցման եւ վերականգման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային իրավա—դատական ու գիտական կենտրոնի
մամուլի ծառայություն
20.02.2021 թ
էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]