Ezerk.am. Ինչպես անանուն մնալու պայմանով հայտնում են Բաքվից, հոկտեմբեր 1-ին մայրաքաղաքի Նասոսնի օդակայանում բեռնաթափվել է Իսրայելից Վրաստանի օդային տարածքով ժամանած մի փոխադրանավ, որը շտապ կարգով բերել է IAI Harpy մակնիշի անօդաչուներ:
IAI Harpy զինատեսակը նախատեսված է ՀՕՊ համակարգերի հայտնաբերման եւ ոչնչացման համար ավտոնոմ ռեժիմով: Գործողության շառավիղը տպավորիչ է՝ 400 կիլոմետր:
Աղբյուրի պնդումով խմբաքանակը մատակարարվել է անվճար եւ սպասարկվելու է Իսրայելից ժամանած լրացուցիչ անձնակազմերով: Հայկական ՀՕՊ դիվիզիոնները օդից հետախուզելու նախաձեռնողը Իսրայելն է եղել:
Բացի Արցախի ռազմաճակատում Բաքվի հետ հակահայ մահաբեր ձեռնարկումներից Իսրայելը հետապնդում է իրական պատերազմի մարտական պայմաններում ՀՕՊ գերարդիական համակարգերի դեմ պայքարի միջոցների փորձարկման նպատակը, անշուշտ, դարձյալ հայ մարդկանց զանգվածային ոչնչացման գնով:
Բանն այն է, որ հաջողության պարագային Անկարան ու Բաքուն հնարավորություն են ստանում գրոհել ՀՀ տարածքին թե F-16, SU-25, Mig-29 ռազմանավերով, թե թուրքական Bayraktar եւ Իսրայելի մատակարարած բազմաքանակ եւ բազմապիսի անօդաչուներով: Հայկական ՀՕՊ համակարգերը պետք է դիմագրավեին նաեւ թուրքական Kasirga ուղղորդվող մոդիֆիկացիաներին, ինչպես նաեւ հրեից LORA բալիստիկ հրթիռներին:
Հենց հրեից պետության սպառազինությունն ու ՑԱՀԱԼ բանակի համապատասխան անձնակազմերն են դարձել Արցախի ՊԲ եւ ՀՀ Զինուժի նյութական եւ մարդկային կորուստների արյուծի բաժնի պատճառը:
Իսրայելը ի սկզբանե Հայաստանի դեմ պատերազմի բաղկացուցիչ մաս է: Ամենեւին բացառված չէ, որ իրականացվում է Թել-Ավիվ-Անկարա նաեւ ուղիղ կոորդինացիա: Նկատի ունենալով Վրաստանի բացահայտ հակահայ դիրքը եւ այդ երկրի ընդարձակ հրեա համայնքը, մեծ սխալ չի լինի ենթադրել նաեւ Թել-Ավիվ-Անկարա-Թիֆլիս առանցքի գոյությունը, ինչը, բնականաբար, Երեւանին անտարբեր թողնել չի կարող:
***
Արմէն Տեր-Սարգսեան
Radik
Սաիդա Օհանեան
Երեւան-Լոս Անջելես հեռուստակամուրջի հյուրն է Արեւմտյան Հայաստանի վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը
Юлия Гюлоян: «Присвоение культурного наследия армян в контексте и неоосманской политики Турции»