ԱՐԱՐԱՏ լեռան ստորոտում համաշխարհային քաղաքակրթական գագաթնաժողով գումարելու մասին (Համահայկական մտավորականության 12–ի  ԽՈՐՀՐԴԻ ուղերձը Աշխարհի ժողովուրդներին)

Հանուն ինքնապահպանման՝ մարդկության դեմ փաստացի պատերազմ սանձազերծած վաշխառուական քաղաքակրթական համակարգը, կառավարման բացահայտ և անտես կենտրոններով, աշխարհը կանգնեցրել է աննախադեպ աղետի առաջ։ Մարդկությանը սպառնացող բազում աղետների մասին հեղինակավոր մտավոր շրրջանակներից հնչեցվող ահազանգերը զարմանալիորեն անարձագանք են մնում։ Մինչդեռ, օրակարգում այլևս մարդկության լինել– չլինելու հարցն է։

Հատկապես COVID-19 համաճարակի առաջացրած համընդհանուր շփոթի մեջ մենք պարտավոր ենք տեսնել ոչ միայն անհաղթահարելի ճգնաժամի կործանարար վկայությունը, այլև՝ առաջին հերթին, նոր աշխարհակարգի կայացման հզոր պատվերը… Ինչը աղետալի շղթան ընդհատելու թերևս միակ ուղին է։

Անհասկանալի,  աններելի է հոգևոր հզոր ժառանգության և մարդկային մտքի մեծագույն նվաճումների պայմաններում շարունակել պահպանել մարդու մեջ մարդուն ոչնչացնող այսօրվա ամոթալի աշխարհակարգը, հատկապես, երբ այն արդեն բացահայտորեն ընթանում է  մարդուն  ոչնչացնելու ուղիով։

Պահի հրամայականն է միավորվել ու ամբողջացնել աշխարհով մեկ արդեն իսկ ծավալվող նոր արժեհամակարգային փնտրտուքը, հանուն Նոր աշխարհի, Նոր մարդու։

                 Քանի որ կառավարման մարմինները, լինելով մասը իշխող քաղաքակրթական համակարգի, ի վիճակի և լիազորված չեն աղետը կանխող որևէ իրական քայլ անել մեր ուղերձի հասցեատերը աշխարհի ժողովուրդներն են, քանի որ այդ նոր արժեհամակարգը ամբարված է ժողովուրդների մշակութային ժառանգության, նրանց ճշմարիտ ինքնության խորքերում։

Խնդիրը հնարավոր է լուծել միայն ժողովուրդների՝ նրանց ինքնությունը, մշակույթը ներկայացնող արթուն հոգիների համատեղ, արարչագործ համագործակցությամբ։

Երկրներն ու աշխարհը կառավարող համակարգի հանդեպ բացարձակ անվստահության պայմաններում, կարևորագույն խնդիր է վերածնունդ նախանշող համամարդկային վստահելի հարթակի ստեղծումը։

Քաղաքակրթական ճեղքում ապահովելու հարցում  որպես առաջին քայլ, առաջարկում ենք  առաջիկայում Հայաստանում՝  Արարատ լեռան ստորոտում կյանքի կոչել «ԱՐԱՐԱՏ Հոգևոր-մշակութային համաշխարհային ֆորում»… Օրակարգում Նոր քաղաքակրթության, համակեցության նոր արժեհամակարգի  կառուցման հրամայականն  է… Միաժամանակ՝  այն անհապաղ իրականացնելու գործընթացը։

Միասնական ոգեղեն արարման մեր ուղերձը ուղղված է բոլոր ազգերին և ազգություններին… բոլոր նրանց, ովքեր կրում են  ձևավորվելիք մարդու աշխարհի հավատամքը… Այս աննախադեպ պատմական շրջադարձում միավորենք ժողովուրդների փորձն ու իմաստությունը…

Հարգելի հայրենակիցներ

Հարգարժան տիկնայք և պարոնայք

Եթե կիսում եք Համահայկական մտավորականության 12–ի  ԽՈՐՀՐԴԻ մտահոգությունն ու այս ուղերձի նպատակադրումը, ուրախ կլինենք ակնկալել այս նախաձեռնությանը միանալու ձեր համաձայնությունը։

Գործունեության շուրջ կզրուցենք հաջորդիվ…

12-ի  ԽՈՐՀՐԴԻ ներկայացուցիչներ`

Մարտիկ ԳԱՍՊԱՐՅԱՆ՝

2020 թվականի Տնտեսագիտության և Խաղաղության Նոբելյան մրցանակի   թեկնածու,

Ռեպարացիաների և ռեստուտիցիաների գնահատման և փորձագիտության միջազգային անկախ իրավական  կենտրոնի ղեկավար, Աշխարհի ժողովուրդների հոգևոր միասնության միջազգային ակադեմիայի (ԱԺՀՄՄԱ) փոխնախագահ, Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի գիտական ​​խորհրդի անդամ, Ռուսաստանի բնական  գիտությունների ակադեմիայի, Ռուսաստանի արվեստների ակադեմիայի, ԱԺՀՄՄԱ-ի և «EWAN» եվրոպական ակադեմիայի ակադեմիկոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր,1993 թվականից՝ Հռոմի ակումբի վերլուծական կենտրոնի անդամ, Գիտության և բարձր տեխնոլոգիաների գծով Եվրասիական գիտական ​​փորձագիտական ​​խորհրդի անդամ:

E-mail: [email protected],  Հեռ. +7(968) 964-91-38

Լևոն ԲԵԿԼԱՐՅԱՆ՝

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի կենտրոնական տնտեսագիտության և մաթեմատիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ֆիզիկա-մաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,

Նոբելյան մրցանակի անվանակարգում «Հայկական լեռնաշխարհնը աշխարհի ու քաղաքակրթության ստեղծման օրրանն է, համամարդկային արժեքների ու մասունքների ժառանգն ու պահապանը» ուսումնասիրության համահեղինակ:

E-mail:  [email protected],  Հեռ. +7(916)-670-28-672

Խաչիկ ՉԱԼԻԿՅԱՆ`

Ռեժիսոր, 1998 թվականի լավագույն սցենարով ֆիլմի համար խրախուսված մրցանակի դափնեկիր, թատրոնի տասնյակից ավելի ներկայացումների հեղինակ, հանրապետության կենտրոնական հեռուստատեսության և թատրոնների քսան ներկայացումների, կարճամետրաժ և լիամետրաժ գեղարվեստական ​​ֆիլմերի ռեժիսոր:

E-mail: [email protected],  Հեռ. +374-95-61-86-76

28 հունիսի 2020 թ.

 

VIDEO – ARM — https://youtu.be/24gv3HjTz0w

error

Enjoy this blog? Please spread the word :)