Չեխիայի Խորհրդարանի Վերին պալատը մարդկայնության դեմ նացիստական հանցագործությունները եւ Հայերի ցեղասպանությունը, տեղի ունեցած 1915 թ․ Օսմանյան կայսրության մեջ, դատապարտող բանաձեւ ընդունեց։
Սենատը միաժամանակ մատնանշեց աշխարհի ցանկացած մասում ազգային կամ կրոնական հողի վրա մարդկանց ոչնչացման անթույլատրելիությունը:
Բանաձեւն ընդունվել է Երկրորդ աշխարհամարտի ավարտի 75-ամյակի կապակցությամբ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի առաջարկով:
Միեւնույն ժամանակ, Վերին պալատը մերժեց քաղաքացիական դեմոկրատների կուսակցությունից սենատոր Թոմաս Իրսայի առաջարկությունը՝ դատապարտելու քրիստոնյաների հետապնդումները նույնպես մեկ այլ կրոնի գերիշխող երկրներում։ Աջակցություն չստացավ նաեւ TOR-09 փոխնախագահ Թոմաս Չեռնինի առաջարկը՝ դատապարտել նախկին ԽՍՀՄ երկրներում կոմունիստական բռնաճնշումները: Այս լրացումները, ըստ Միլան Շտյեխի, չեն համապատասխանել բանաձեւի հայեցակարգին:
(Ռուսերենից թարգմանությունը մերն է։)
Сенат Чехии принял резолюцию, осуждающую преступления против человечности нацистов и Геноцид армян, 20․05․2020 — https://www.radio.cz/ru/rubrika/novosti/senat-chexii-prinyal-rezolyuciyu-osuzhdayushchuyu-prestupleniya-protiv-chelovechnosti-nacistov-i-genocid-armyan