Բաց նամակ-դիմում ՄԱԿ-ին Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքում (Արցախ) Հայերի ցեղասպանության հանցագործության 100-ամյա տարելիցի կապակցությամբ

100 տարի առաջ մարտի այս օրերին բազմահազարամյա հայկական Արցախի (Ղարաբաղի) մշակութային մայրաքաղաք Շուշիում Ադրբեջանի կողմից Թուրքիայի անմիջական աջակցությամբ իրականացվեց ցեղասպանության հանցագործություն: Հազարավոր խաղաղ հայեր գազանաբար սպանվեցին, ողջ մնացած հայ բնակչությունը ստիպված եղավ լքել իր տներն ու տնտեսությունը. հայկական քաղաքում տասնյակ հազարավոր հայերից ոչ մեկը չմնաց: Բարբարոսների կողմից ոչնչացվել է հինավուրց քաղաք, կատարվել է կուլտուրցիդ: Ադրբեջանի, Թուրքիայի, ISIS-ի հետագա ոճրագործությունները այդ հանցագործությունների ուղղակի շարունակությունն են, անպատժելիության հետեւանք, լռության հետեւանք համաշխարհային հանրության կողմից:

Համաձայն՝ ՄԱԿ-ի «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման ու պատժի մասին» Կոնվենցիայի (9 դեկտեմբեր 1948 թ․) եւ ՄԱԿ-ի «Պատերազմի հանցագործությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» Կոնվենցիայի (26 նոյեմբեր 1968 թ.), պահանջում ենք դատապարտել՝ Շուշիում, Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից 100 տարի առաջ իրականացված, սակայն վաղեմության ժամկետ չունեցող Հայերի Ցեղասպանության հանցագործությունը եւ ի դեմս այդ ոճրագործության՝ դատապարտել այդ ցեղասպանական տանդեմի բոլոր հանցագործությունները:

Ցեղասպանության հանցագործությունների կազմակերպիչների, շարունակողների, գաղափարախոսների, կեղծարարների, աջակիցների եւ նրանց նկատմամբ, ովքեր լռության են մատնում դա, ատյանն անխուսափելի է։

Դա միայն ժամանակի հարց է։

Միջազգային հանրային ատյան Ադրբեջանի իրականացրած հանցագործությունների 

25 մարտ 2020 թ.

Այս Դիմումը ընդունվել է 2020 թ. մարտի 22-25-ը «Ընդդեմ Ադրբեջանի հանցագործությունների» առցանց ֆորումի մասնակիցների կողմից: Այս ֆորումը նախապատրաստական քննարկում էր «Ադրբեջանի ցեղասպանական վարքը. պատմություն և արդիականություն (իրավաքաղաքական գնահատականից մինչև միջազգային դատարան) միջազգային գիտագործնական կոնֆերանսին՝ նվիրված Շուշիի հայ բնակչության կոտորածների 100-րդ տարելիցին:


Սոցիոլոգիական և քաղաքագիտական նախաձեռնությունների «Խաչմերուկ» հասարակական կազմակերպություն (Հայաստան)

Վերակառուցման և վերականգնման փորձաքննության և գնահատման միջազգային անկախ իրավական և գիտական կենտրոն

Հատուցման եւ վերականգնման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային անկախ իրավական-գիտական կենտրոն

«ՀԱՅՏԵՂԵԿԱՏՎԱԿԵՆՏՐՈՆ» հայկական միջազգային տեղեկատվական-վերլուծական, մշակութային-լուսավորչական եւ իրավական կենտրոն (Ռուսաստան)

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար (Հայաստան)

Հայոց ցեղասպանության ճանաչման, դատապարտման եւ հատուցման հարցերի Արևմտյան Հայաստանի խորհրդարանի մշտական հանձնաժողով

Ռուս-հայկական ռազմավարական և հասարակական նախաձեռնությունների աջակցության կենտրոն (Ռուսաստան)

«Ադրբեջանահայերի ասամբլեա» ՀԿ (Հայաստան)

 «АРМРОСС» ռուս-հայկական փաստաբանների ասոցիացիա (Ռուսաստան)

«Կաճառ» գիտական կենտրոն (Արցախի Հանրապետություն)

Ռուս-հայկական իրավաբանական օգնության հասարակական կենտրոն (Հայաստան)

Շուշի քաղաքի պատմության թանգարան (Արցախի Հանրապետություն)

Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդ (Ռուսաստան)

Կարեն Արևյան, բլոգեր, հասարակական գործիչ (Մեծ Բրիտանիա)

Մացակ Փոլադյան, Սփյուռքի հասարակական-քաղաքական գործիչ, ազատամարտիկ (Ֆրանսիա)

Հովիկ Ավանեսով, ՄՄՀ Կովկասագիտության կենտրոնի գիտաշխատող (Արցախի Հանրապետություն)

Այս Դիմումը բաց է միանալու համար: Մասնավորապես, նրան միացել են.

  • Վիտալի Բալասանյան, Արցախի Հանրապետության Հերոս, գեներալ-մայոր, նախագահի թեկնածու (2012 և 2020-ի ընտրություններին)

  • Տիգրան Թավադյան, գլխավոր խմբագիր, “Երկրամասի” տեղեկատվական կենտրոն:

error

Enjoy this blog? Please spread the word :)