Ամբողջական Հայաստանն ուրվագծող 36-հատորյակն իրականում ոչ միայն գրքաշար, այլև, ու առաջին հերթին, Հայրենիքն ամբողջական տեսնելու երազանք էր:
Սամվել Կարապետյանի գործունեությունը Մեծ Հայքը մշակութապես միավորող մի սխրանք էր, հույժ կարևոր առաքելություն։
Աստված հոգին լուսավորի։
Հովան Դաշտոյան
—
Իրենից հետո եկողներն ուղղակի պարտավոր են ոչ միայն ամբողջացնել գրքաշարը, այլև քարտեզի վրա գծել սահմանները՝ վերստին որպես հայկակա՛ն տարածքներ:
Այսքան ՀԱՅ, այսքան ՀԱՅԱՊԱՇՏ… Մեր մշակույթի հենասյուներից ու հիմնասյուներից մեկը…
Սիրում էր համշենական Վովա-ի երգերը, մի ժամանակ իր հեռախոսի զանգն էր այս երգը, որն այսօր, ի հիշատակ մեծատառով մարդու և մեծ հայորդու, առաջարկում ենք մեր ընթերցողներին.
Իսկ Սամվել Կարապետյանը հավերժ կմնա ոչ միայն բոլորիս սրտերում, այլև իր փրկած յուրաքանչյուր մասունքի մեջ…