Արևմտյան Հայաստանի հայերի իրավունքների վերականգնումը մեր ազգային գերխնդիրն է (տեսագրություն)
Երևան-Լոս Անջելես ուղիղ հեռուստակամրջի հունիսի 15-ի հյուրը Արևմտյան Հայաստանի Հանրապետության (ԱՀՀ) վարչապետ Տիգրան Փաշաբեզյանն էր: AABC ամերիկյան հեռուստատեսությամբ հեռարձակվող «Նոյյան Տապան» հաղորդաշարի շրջանակներում այս անգամ խոսվեց աշխարհասփյուռ հայությանը հուզող խնդիրներից մեկի` 1915 թվականին Օսմանյան Կայսրությունում տեղի ունեցած հայերի ցեղասպանության հետևանքով կորցված Արևմտյան Հայաստանի տարածքների և դրանց նկատմամբ հայերի իրավունքների վերականգնման մասին:
Տիգրան Փաշաբեզյանը ներկայացրեց ԱՀՀ պետական համակարգի ստեղծման պատմությունը, կառուցվածքը և ընթացիկ ծրագրերը: