Պետական Դումայի հայտարարությունը 1915-1922 թթ. հայ ժողովրդի ցեղասպանության դատապարտման մասին: (14 ապրիլի, 1995 թ)
Ռուսաստանի Դաշնության Դաշնային Ժողովի Պետական Դուման հենվելով անհերքելի պատմական փաստերի վրա, որոնք վկայում են Արեւմտյան Հայաստանի տարածքում 1915-1922 թթ. հայերի բնաջնջման մասին, հետեւելով «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ դրա համար պատժի մասին» 1948 թ. դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի ընդունած Կոնվենցիայի ոգուն ու տառին, «Պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին» 1968 թ. նոյեմբերի 26-ի ՄԱԿ-ի ընդունած Կոնվենցիային, ձգտելով վերածնել ռուսական պետության մարդասիրական ավանդույթները, հիշեցնելով, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ եվրոպական մեծ տերությունները դեռ 1915 թ. հայ ժողովրդի հանդեպ թուրքական կայսրության գործողությունները որակել են որպես «մարդկության դեմ ուղղված հանցագործություն», նշելով, որ իր պատմական հայրենիքում եղբայրական հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումը կատարվել է Ռուսաստանի քայքայման համար պայմաններ ստեղծելու նպատակով, դատապարտում է 1915-1922 թթ. հայերի բնաջնջման կազմակերպիչներին, իր կարեկցանքն է հայտնում հայ ժողովրդին եւ ապրիլի 24-ը համարում ցեղասպանության զոհերի հիշատակի օր»:
Պետական Դումայի յայտարարութիւնը 1915-1922 թթ. հայ ժողովրդի ցեղասպանութեան դատապարտման մասին. «Ռուսաստանի Դաշնութեան Դաշնային Ժողովի Պետական Դուման հիմնուելով անհերքելի պատմական փաստերու վրայ, որոնք կը վկայեն Արեւմտեան Հայաստանի տարածքին 1915-1922թթ. հայերու բնաջնջման մասին, հետեւելով «Ցեղասպանութեան յանցագործութիւնը կանխարգելելու եւ անոր համար պատժի մասին» 1948թ. Դեկտեմբերի 9-ին ՄԱԿ-ի ընդունած Կոնուենցիայի ոգուն ու տառին, «Պատերազմական յանցագործութիւններու եւ մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւններու նկատմամբ վաղեմութեան ժամկէտ չ’կիրառելու մասին» 1968թ. Նոյեմբերի 26-ի ՄԱԿ-ի ընդունած Կոնուենցիային, ձգտելով վերածնել ռուսական պետութեան մարդասիրական աւանդոյթները, յիշեցնելով, որ Ռուսաստանի նախաձեռնութեամբ եւրոպական մեծ տէրութիւնները դեռ 1915թ. հայ ժողովուրդի հանդէպ թուրքական կայսրութեան գործողութիւնները որակեր են որպէս «մարդկութեան դէմ ուղղուած յանցագործութիւն», նշելով, որ իր պատմական հայրենիքին մէջ եղբայրական հայ ժողովուրդի ֆիզիկական բնաջնջումը կատարվեր է Ռուսաստանի քայքայման համար պայմաններ ստեղծելուն նպատակով, կը դատապարտէ 1915-1922թթ. հայերու բնաջնջման կազմակերպիչներուն, իր կարեկցանքը կը յայտնէ հայ ժողովուրդին եւ Ապրիլի 24-ը կը համարէ ցեղասպանութեան զոհերու յիշատակի օր: