Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների դիմումը Կիպրոսի Հանրապետության հյուսիսային մասի՝ Թուրքիայի Հանրապետության կողմից 45-ամյա բռնազավթման կապակցությամբ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների

ԴԻՄՈՒՄ

Միացյալ Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդի անդամ-պետություններին, Եվրոպական Խորհրդարանին, Եվրոպայի Խորհրդի անդամ-պետություններին,

հույն, հայ եւ ասորի ժողովրդներին, նրանց հոգեւոր ու ազգային առաջնորդներին, ինչպես նաեւ Մեծ Մերձավոր Արեւելքի եւ Բալկանների ժողովրդներին, ում պատմական իրավունքները ոտնահարված էին Թուրքիայի պետության եւ կառավարությունների կողմից

(Կիպրոսի Հանրապետության հյուսիսային մասի՝ Թուրքիայի Հանրապետության կողմից 45-ամյա բռնազավթման կապակցությամբ)

Մենք՝ ներքոստորագրյալնես, կոչ ենք անում հույն, հայ եւ ասորի, ինչպես նաեւ Մեծ Մերձավոր Արեւելքի եւ Բալկանների մյուս ժողովրդներին ռազմավարական համագործակցություն հաստատել պատմական արդարության եւ միջազգային իրավունքի հիման վրա: Մենք մեր պարտքն ենք համարում վերջապես իրականացնել մեր ազգերի այն իրավունքները, որոնք արտոնված էին մեզ եւ նշված էին միջազգային պայմանագրերում եւ կոնվենցիաներում, սակայն կյանքի չէին կոչվել:

Այս դիմումը հենվում է կոնկրետ պատմական փաստերի վրա, որոնք արձանագրված են միջազգային փաստաթղթերում: Դրանք են.

  • ՄԱԿ-ի թիվ 541 и 550 որոշումները, ուղղված աշխարհի պետություններին՝ 1974 թվին Թուրքիայի Հանրապետության կողմից բռնազավթված Կիպրոսի Հանրապետության հյուսիսային մասը որպես Հյուսիսային Կիպրոս պետական ձեւավորում չճանաչելուն: Փաստորեն մենք այսօր նշում ենք Թուրքիայի Հանրապետության կողմից Կիպրոսի Հանրապետության հյուսիսային մասի բռնազավթման 45-ամյակը:

  • Թուրքիայի Հանրապետության կողմից Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի բռնազավթման 99-ամյակը:

  • Անհրաժեշտ ենք համարում հիշեցնել, որ Առաջինաշխարհամարտի արդյունքները որոշված էին 1919-1920 թթ. Միջազգային պայմանագրերի Վերսալյան համակարգով: Թուրքիայի պարտավորությունները Մեծ Մերձավոր Արեւելքի, Բալկանների, Միջերկրածովյան եւ Սեւծովյան ավազանների երկրների առջեւ ամրագրված էին 1920 թ. Սեւրի հաշտության պայմանագրով, որը Միջազգային պայմանագրերի Վերսալյան համակարգի հիմնարար եւ հանգուցային պայմանագրերից մեկն է:

  • 1918 թ. հունվարի 11-ի՝ Ռուսաստանի Կառավարության Դեկրետը (Ռուսաստանի Ժողովրդական Կոմիսարների Խորհրդի) «Թուրքահայաստանի մասին» («Արեւմտյան Հայաստանի մասին»):

  • Ազգերի Լիգայի հանձնարարությամբ ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22-ի Իրավարար վճիռը (Լրիվ անվանումը՝ «Ամերիկայի Միացյալ Նահանգների Նախագահ Վուդրո Վիլսոնի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ պետական սահմանի հաստատման, Հայաստանի՝ դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքների ապառազմականացման վերաբերյալ»)

  • Սեւրի հաշտության պայմանագիրը՝ Քրդստանի ինքնավարության վերաբերյալ եւ հետագայում դրա կողմից անկախություն ձեռքբերելու հավանականության մասով (համապատասխան 62, 63, 64 հոդվածների դրույթների):

Հարկ ենք համարում նաեւ արձանագրել, որ թուրքական պետությունը՝ իրար հաջորդող կառավարություններով ավելի քան հարյուր տարի է շարունակում է ցեղասպանության եւ պետական ահաբեկչության քաղաքականությունը պետության՝ հույն, հայ եւ ասորի քաղաքացիների հանդեպ, որոնք տարածաշրջանի բնիկ ժողովրդներին են պատկանում: 1920-ական թթ. վերջից նույն քաղաքականությունն է վարվում նաեւ քրդերի եւ եզդիների հանդեպ:

Այսպիսով թուրքական պետությունը շարունակում է բնիկ ժողովրդների նկատմամբ իր՝ հալածանքի, կոտորածի եւ տեղահանության ցեղասպան քաղաքականությունը, ստիպելով նրանց լքելու իրենց բնակության վայրերը:

Տեղին ենք համարում մեկ անգամ եւս թվարկել թուրք պետության այն հանցագործությունները, որոնք Մեծ Բրիտանիայի, Ռուսական Կայսրության եւ Ֆրանսիայի Հանրապետության 1915 թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարության մեջ որակվել են որպես «Թուրքիայի նոր ոճիրները մարդկության եւ քաղաքակրթության դեմ»:

  • Պանթյուրքիզմի եւ նորօսմանիզմի քողի ներքո այլատյացության (քսենոֆոբիայի), ռասիզմի, ազգային առավելության գաղափարախոսության քարոզ՝ թյուրքալեզու ժողովուրդների շջանում:

  • Հայ ժողովրդի ցեղասպանությունը եւ տեղահանությունը 1894-1923 թթ. իրար հաջորդող թուրքական՝ սուլթանական, երիտթուրքական եւ քեմալիստական կառավարությունների կողմից:

  • Հույն ժողովրդի ցեղասպանությունը եւ տեղահանությունը1915-1923 թթ.:

  • Ասորի ժողովրդի ցեղասպանությունը եւ տեղահանությունը1915-1923 թթ.:

  • Հայերի ցեղասպանությունը Բաքվում 1918 թ.:

  • Հայերի եւ ալեւիների ջարդերն ու ցեղասպանությունը Դերսիմում (Թունջելի) 1937-1938 թթ.:

  • Հույների եւ հայերի ջարդերը Կոստանդնոպոլսում, Անկարայում եւ Իզմիրում, 1955 թ. սեպտեմբերի 6-7:

  • Հույների, հայերի, ասորիների եւ այլ բնիկ ազգերի պատմական, հոգեւոր, մշակութային եւ նյութական հուշարձանների փչացումը, սեփականացումը կամ ոչնչացումը 1894-1923 թթ., որ շարունակվում է մինչեւ օրս:

  • Թուրքիայի պատմագրության կեղծարարություն հույների, հայերի, ասորիների եւ տարածաշրջանի այլ բնիկ ժողովրդների պատմության հաշվին:

Քեմալ Աթաթուրքի հրամանով 1931 թ. ստեղծվել է «Թուրքական պատմական ընկերությունը»: Այդ ընկերության կազմում ընդգրկվել են թուրք եւ արտասահմանցի վարձու պատմաբաններ, ում հանձնարարված էր մաքրել արխիվները, կեղծել օսմանյան սրի տակ ապրած ազգերի հին պատմությունը եւ հորինել նորը: Արխիվներն, իհարկե, մաքրել կարելի է, բայց ինչպե՞ս է կարելի բացատրել միլիոնավոր հույների, հայերի, ասորիների անհետանալը Օսմանյան կայսրության տարածքից:

  • Հույների, հայերի, ասորիների ցեղասպանության փաստի ու պատմական իրողությունների մերժում, որը դուրս է բերում Թուրքիայի Հանրապետության կառավարությանը ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա համար պատժի մասին միջազգային հանրության ընդունած համաձայնությունից:

Սա Թուրքիայի իրար հաջորդող կառավարությունների հանցագործությունների ոչ լրիվ ցուցակն է. հանցագործությունների, որ կատարվել են Մեծ Մերձավոր Արեւելքի, Բալկանների, Միջերկրածովյան եւ Սեւծովյան ավազանների հույն, հայ, ասորի եւ այլազգերի նկատմամբ, մարդկության եւ քաղաքակրթության դեմ վերջին 100 տարում եւ որոնք շարունակվում են մինչեւ օրս:

Թուրքիայի Հանրապետության կառավարությունը չպատժվեց 1974 թ. Կիպրոսի Հանրապետության հյուսիսային մասի բռնազավթման համար: Ուստի լկտիացած Թուրքիայի Հանրապետության այսօրվա իշխանությունը շարունակում է կոպտորեն խախտել միջազգային իրավունքի բոլոր նորմերը:

Ահա թե ինչու ենք մենք այսօր դիմում տարածաշրջանի հույն, հայ, ասորի եւ մյուս ազգերին, նրանց ազգային եւ հոգեւոր առաջնորդներին՝ պատմականորեն անպատիժ մնացած բռնազավթիչին դիմակայելու միասնական մարտավարություն եւռազմավարություն մշակելու համար իրենց ուժերը միավորելու առաջարկով: Մենք անհրաժեշտ ենք համարում հետամուտ լինել բռնազավթված տարածքների վերադարձման եւ մեր ազգերի ոտնահարված իրավունքների վերականգման գործին:

Միայն այդպիսի համատեղ, միացյալ ուժերով եւ ջանքերով մենք կկանողանանք վերջ դնել Թուրքիայի Հանրապետության՝ Մեծ Մերձավոր Արեւելքի, Բալկանների, Միջերկրածովյան եւ Սեւծովյան ավազանների ժողովրդների եւ պետությունների դեմ ուղղված պետական ահաբեկչությանը:

Մենք բոլորս ականատես ենք այն վայրագություններին, որ Թուրքիայի Հանրապետությունն այսօր իրականացնում է Մերձավոր Արեւելքում եւ Միջերկրածովայքում, անուղղելի վնաս հասցնելով Սիրիայի, Իրաքի, Կիպրոսի պետականությանն ու ինքիշխանությանը եւ, որ ամենակարեւորն է, այդ տարածաշրջանում ապրող ժողովրդների կյանքին ու բարեկեցությանը: Թուրքական այդ անօրինություններին պետք է վերջ դնել:

Մենք համոզված ենք, որ միջազգային հանրությունը՝ հանձինս Միացյալ Ազգերի Կազմակերպության, պարտավոր է առավելագույն ջանքներ դնել տարածաշրջանի ժողովրդների ապրելու, զարգանալու եւ ապագա ունենալու հիմնարար իրավունքներն ապահովելու համար:

Միաժամանակ, այդ նպատակներին հասնելու եւ բռնազավթիչին սանձելու համար մենք դիմում ենք տարածաշրջանի բոլոր ուժերին՝ միավորվելու կոչով: Հուսով ենք, որ մեր դիմումն ընկալվելու է ըմբռնումով եւ կառուցողական արձագանք է գտնելու:

 

Էդուարդ Պոլատիդիս

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր,

Հայաստանի եւ Արցախի հույների «Պատրիդա» կազմակերպության նախագահ,

Արցախյան պատերազմի վետերանների «Թալիշ. Սահմանամերձ բնակավայրեր» հայրենասիրական կազմակերպության նախագահ

Դավիթ Խինոեւ

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր,

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) բնիկ ժողովուրդների եւ ազգային փոքրամասնությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ,

Ռուսաստանյան «Ասիրիա» հայրենասիրականշարժման նախագահ

Մարտիկ Գասպարյան

Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր,

Վերականգման ու փոխհատուցման հարցերի միջազգային անկախ փորձագիտական-իրավական կենտրոնի նախագահ,

Աշխարհի ազգերի հոգեւոր միասնության միջազգային ակադեմիայի փոխնախագահ,

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտական խորհրդի անդամ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, տնտեսական գիտությունների դոկտոր պրոֆեսոր

31 հոկտեմբեր 2019 թ․

error

Enjoy this blog? Please spread the word :)