Պետք է հատուկ աշխատանքներ տանել հայ ժողովրդի իրավունքների սահմանները վերանշելու համար․ Տիգրան Փաշաբեզյան, 26.07.2019
«Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում 2019 թ․ հուլիսի 26-ին հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի ժամանակ Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը պատասխանեց «Նոյյան Տապան» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Գայանե Առաքելյանի բարձրացրած հարցերին։
Հարցերը վերաբերում էին Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) ձեւավորման աշխատանքներին ու նպատակներին, Հայերի իրավունքների վերաբերյալ 1918-1920 թթ․ կայացված որոշումներին, հայերի իրավունքների հետապնդման աշխատանքներին, մասնավորապես. Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) կողմից 2018 թ․ ընթացքում ՄԱԿ-ին ուղղված երեք դիմումնագրերին՝ ՄԱԿ-ին անդամակցության, Վիլսոնի Իրավարար վճռի կյանքի կոչման ու իրականացման եւ Արեւմտյան Հայաստանի ու Կիլիկիայի ապառազմականացման վերաբերյալ։ Հարցազրույցը շարունակություն է ունենալու եւ վերաբերելու է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) ապագա ծրագրերին ու անելիքներին։
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) աշխատանքներին կարող եք հետեւել հետեւյալ պաշտոնական կայքերի միջոցով․
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) կառավարության պաշտոնական կայք — https://gov-wa.nt.am ,
Արեւմտյան Հայաստանի Ազգայի ժողովի (Խորհրդրանի) պաշտոնական կայք — http://parliament-wa.info ,
Արեւմտյան Հայաստանի հայերի ինքնության եւ քաղաքացիության գրանցման պաշտոնական կայք — http://citizenship-western-armenia.info ։
Հաղորդումը հեռարձակվեց Երևանի ժամանակով ժամը 10:00-ից 11։00-ը ԱՄՆ հայկական AABC հեռուստատեսությամբ, Ֆրեզնոյի «Նուռ» հեռուստատեսությամբ, առցանց՝ «Նոյյան Տապան»-ի www.nt.am կայքով, «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան ալիքով, «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում եւ «Noyan Tapan TV» ֆեյսբուքյան խմբում։
Հաղորդման ընթացքում հեռուստադիտողները կարող են զանգահարել եւ իրենց հարցերն ուղղել բանախոսներին ամերիկյան 818 9675321 և հայաստանյան 060 351131 հեռախոսահամարներով, հարցեր գրել «Նոյյան Տապան»-ի ֆեյսբուքյան էջում և «Noyan Tapan» ֆեյսբուքյան խմբում, ինչպես նաև «Նոյյան Տապան» հեռուստաընկերության Youtube-յան էջում։
26.07.2019
Noyan Tapan
***
Արմէն Տեր-Սարգսեան
Radik
Սաիդա Օհանեան
Երեւան-Լոս Անջելես հեռուստակամուրջի հյուրն է Արեւմտյան Հայաստանի վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը
Юлия Гюлоян: «Присвоение культурного наследия армян в контексте и неоосманской политики Турции»