Սփյուռքում աչքի լույսի պես պիտի պահել ու պահպանել ազգային կրթական բոլոր հաստատությունները

Սփյուռքում լուրջ վտանգված են մեր ինքնությունը պահող եւ երաշխավորող հայոց կրթական հաստատություններն ու դպրոցները:

Կիպրոսում «Մելքոնյան Վարժարանը» պետք է վերաբացվի:

Միանալով աշխարհով մեկ սփռված «Մելքոնյան» վարժարանի շրջանավարտ մեր հայրենակիցների բողոքին՝ Եվրոպայի Հայերի Համագումարը իր անվերապահ զորակցությունն է հայտնում իրենց ինքնությունը եւ մայրենի լեզուն պահելու համար ոտքի ելած մեր պայքարող հայրենակիցներին, որոնք բողոքում են Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կողմից դպրոցի փակման որոշման դեմ եւ պահանջում այս հույժ կարեւոր կրթական օջախի վերաբացումը:

Միանալով Մելքոնյանցիների արդարացի բողոքին՝ կրկնում ենք, որ Հայաստանումթավշյա հեղափոխությունիցհետոակնկալումենքնաև արմատական փոփոխություններ Սփյուռքում,ևչիկարելիթույլտալսպիտակեղեռնի իրականացումը:

Ականատես ենք լինում, թե ինչպես է օրինակ Սպահանի Հայոց թեմի թեմական խորհրդի որոշումով փակվում Շահինշահր քաղաքի հայոց միակ՝ «Սրբոց վարդանանց» դպրոցը, մինչդեռ մեծ գումարներ է հատկացվում Սպահանի դաշնակցության ենթակա միության բազմահարկ նոր կենտրոնատեղի կառուցելու համար:

Անհիմն պատճառաբանություններով մեկը մյուսի ետեւից տարբեր տեղերում փակվում են հայկական կրթական օջախները:

Ականատես ենք լինում, թե ինչպես, սփյուռքում ավանդական որոշակի կառույցներ, թավշյա հեղափոխությունից դասեր քաղելու փոխարեն, մտածում են միայն իրենց կուսակցական նեղ շահերի համար եւ համայնքին ու ընդհանուրին պատկանող հարստությունը ծառայեցնում իրենց խմբակային նեղ շահերին:

Օրինակները ամենուրեք են եւ բազմաթիվ:

Տասնյակ տարիներ է ինչ սփյուռքի տարբեր երկրներում եւ համայնքներում քարոզվումէ եւ գործում, ոչ թե’ ազգային ու հայրենական ոգին, այլ՝ ազգայինի քողի տակ կուսակցական եւ հատվածապաշտական գաղափարախոսությունը:

Թավշյա հեղափոխությունը մեծ հույսեր է արթնացրել սփյուռքի բազմամիլիոնանոց հայության սրտերում եւ ժամանակն է, որ միահամուռ եւ միասնական ուժերով վերակազմակերպվելու եւ թավշյա հեղափոխության շնչով, ո’չ ասելու սփյուռքյան մենաշնորհին, անարդարությանը, պառակտումին, արատավոր երեւույթներին եւ կուսակցամոլությանը:

Սփյուռքում աշխատող բոլոր կառույցները պետք է աշխատեն համահայկական և համազգային համընդհանուր շահերի շրջանակներում:

Եվրոպայի հայերի համագումար

09 հուլիսի 2019 թ.
Ուփսալա – Շվեդիա

[email protected]

error

Enjoy this blog? Please spread the word :)