Սույն թվի դեկտեմբերի 22-ին, Լոնդոնում, իր մահկանացուն կնքեց՝ Հայ նորագույն ազգային ազատագրական պայքարի անխոնջ աջակից, բանաստեղծ, թարգմանիչ, ռեժիսոր և թատերագետ, պրոֆեսոր Հովհաննես Փիլիկյանը:
Հովհաննես Փիլիկյանը թեև ապրեց գիտությամբ ու արվեստով, բայց նաև իր ներդրումը ունեցավ ազգային կյանքում՝ մանավանդ աջակցելով Սփյուռքում ծավալվող և այնուհետ Արցախում շարունակվող Հայ նորագույն ազատագրական պայքրին:
Պրոֆեսոր Փիլիկյանը հատկապես մեծ դերակատարություն ունեցավ օտար հանրային կարծիքի մոտ հայ ժողովրդի մղած պայքարի էությունն ու արդարությունը լուսաբանելու գործում։
Նա խիզախ էր իր գրչով ու համարձակ մտքով և երբեք չվարանեց անվերապահորեն զորակցելու հայության նկատմամբ արդարությունը վերականգնելու պայքարին։
Հայկական Ժողովրդային Շարժումը այս տխուր կորստի առիթով իր խորազգաց ցավակցությունն է հայտնում հանգուցյալի այրիին և անմիջական հարազատներին ու բարեկամներին և նրա պայքարի զինակիցներին:
Հայկական Ժողովրդային Շարժում
Կենտրոնական Խորհուրդ
Lragir.am
19:28 23.12.2018