Աշոտ Մանուչարյանի պատասխանը Բոլթոնի ամերիկյան զենք վաճառելու հայտարարության վերաբերյալ հարցին.
«Տեսե’ք, այ սա (սպառազինությունների հարցը) շատ կարեւոր հարց է… մեր վերաբերմունքը շատ խորքային է, իհարկե մենք պետք է ստանանք ամերիկյան զենք, ո՞վ մենք, հայությունը, ո՞վ հայությունը, դա այն միավորն է ում հայրենիքը Արեւմտյան Հայաստանն է, Մեծ Մերձավոր Արեւելքում գտնվող, եւ ում քաղաքակրթական տարածքը հենց ամբողջ Մեծ Մերձավոր Արեւելքն է»: Ամենահինավուրց հայկական ներկայացուցչությունը կա Երուսաղեմում, ավելի հին, քան հրեականն է, կա Սիրիայում, կա Լիբանանում եւ ուրիշ տեղեր, խորքային, շատ խորը քաղաքակրթական օջախներ են եւ այդ բոլոր տեղերում հիմա պատերազմ է եւ փնտրտուք է գնում խաղաղության, այդ խաղաղությունը հաստատելու համար պետք է լինի խաղաղարար լրջագույն քաղաքական համակարգ, որն իր մեջ ունենա թե ռազմական բաղադրիչը եւ թե մշակութային, նաեւ տնտեսական, հոգեւոր, քաղաքական եւ այլ…
Հիմա այս ամենը ունի հայությունը, բոլոր տեղերում ներկայացված է ինքը, բոլոր տեղերի հայերը կապված են միմյանց եւ այդ կապվածությունը կարելի է շատ խորքային դարձնել, եթե հայության սուբյեկտիվությունը ի մի բերվի: Հիմա աշխարհում խաղաղություն հաստատելու ցանկացած համակարգ, դրան է պատկանում նաեւ Թրամթի Միացյալ նահանգները, շահագրգրված են դրանում:
Եւ եթե ամերիկայի հայությունը հեղափոխական Հայաստանի հետ… այդ միասնական համակարգը պետք է խոսի Թրամփի Միացյալ նահանգների հետ եւ Միացյալ նահանգների հայությունը, իսկ միգուցե Եւրոպայի հայության ներկայացուցչությունները, պետք է ստեղծվեն զինված ստորբաժանումներ, որոնք մասն են կազմելու խաղարար հայկական համակարգի, որը անելիքներ ունի ոչ թե կռվելու, սա կռվելու համար չէ, սա խաղաղություն հաստատելու, երկխոսություններ եւ այլ…
Բայց հիմա պետք է եւ զինված ներկայացուցչություն ունենալ, ինչպես եղել է դարեր շարունակ հայության հետ: Եւ այսպես մենք այդ բանը պետք է զինենք Ամերիկյան զենքով, Ամերիկայի հաշվին, Ամերիկայի քաղաքացի հայերով եւ ոչ միայն Ամերիկայի քաղաքացի… Եւ սա լինելու է բանակ, որն էապես գերազանցելու է այսօրվա Հայաստանի Հանրապետության բանակը, բայց դա պետք է աշխարհին, դա պետք է նաեւ մեզ: Մեզ պետք է որ մեր ժողովուրդն էլ խաղաղ ապրի եւ իր ինքնությունը վերականգնի նաեւ այդ դրսեւորումներով, որ նա ի վիճակի է այս տարածաշրջանում, Մեծ Մերձավոր Արեւելքի, որպես մոլորակի քաղաքակրթություննների կիզակետի, որտեղ շատ կարեւոր խնդիրներ են լուծվել հազարամյակներ շարունակ եւ այսօր էլ լուծվելու են:
(Ինչ վերաբերում է Ռուսաստանի արձագանքին) ապա սա ոչ թե հակառակ է ստեղծվում, այլ լրացում, որպեսզի այնտեղ հաստատվի խաղաղություն, որ դա բարեկամ ուժ է, որը մտնում է համագործակցելու համար նույն ռուսական զինվորականության հետ եւ դա կընդունվի միայն ծափահարություններով»:
ԱՆԴՐԱԴԱՐՁ – Բոլթոնի հայտարարությունների մասին․ Աշոտ Մանուչարյան