Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) Լրատվական հանձնաժողովի նախագահ Տիգրան Հարությունյանի խորհրդով, 2014 թվականից սկսած, Կառավարությունը ձեռնամուխ է եղել 1918-1920 թթ. հայ ժողովրդին տրված իրավունքները, ինչպես նաեւ այս հարցի հետ առնչվող այլ կարեւոր նյութերն ու փաստաթղթերը իրավական – քաղաքական մեկ միասնական փաթեթի մեջ խմբավորելու գործին:
Դրա առաջին օրինակը հրատարակվել է 2014 թ.-ին՝ «Արեւմտյան Հայաստանի հայերի եւ Արեւմտյան Հայաստանի իրավունքների պաշտպանության իրավական–քաղաքական միասնական փաթեթ» ժողովածու անվանումով, «Նոյյան Տապան» հրատարակչությունում:
Հետագայում խնդիր է առաջացել ժողովածուն նոր կարեւոր նյութերով համալրելու, վերամշակելու: Ժողովածուի լրամշակված հայերեն նոր օրինակի հրատարակությունն իրականացվել է 2015 թ.-ին:
2014 թվականից թարգմանվել ու հրատարակվել են ժողովածուի հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով օրինակները:
Ժողովածուի ֆրանսերեն լեզվով թարգմանությունն ավարտված է: Այն արդեն տեղադրված է Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պաշտոնական կայքէջերում. կառավարության՝ www.gov-wa.nt.am, խորհրդարանի՝ www.parliament-wa.info, «Իրավական փաթեթ» բաժնում:
Ժողովածուի ֆրանսերեն օրինակը որոշակի նյութերի լրացումներից հետո կուղարկվի հրատարակության:
Պատրաստ են ժողովածուի արեւելահայերեն՝ լրամշակված, ինչպես նաեւ արեւմտահայերեն եւ թուրքերեն օրինակները, որոնց հրատարակության համար, սակայն միջոցներ են պետք եւ մենք սիրով կընդունենք մեր հայրենակիցների կողմից առաջարկված ամեն տեսակի օգնություն ու աջակցություն այս հարցում:
Հայկական Հարցի կարգավորման եւ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության ժամանակակից օրակարգի ձեւավորումը սերտորեն կապված է երկու հիմնական հարցադրումների հետ.
ա) Արեւմտյան Հայաստանի նկատմամբ Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ավելի ստույգ՝ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության, եւ
բ) Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) պետական կառույցի ձեւավորման:
ժողովածուն ամփոփում է Հայկական Հարցի վերջնական կարգավորման, Արեւմտյան Հայաստանի հայերի իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ հայության իրավունքների պաշտպանության իրավական – քաղաքական փաթեթը, դրան մաս կազմող հռչակագրերն ու հրամանագրերը, որոշումներն ու հայտարարությունները:
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կառավարության Լրատվության ու կապերի բաժին
11.09.2018 թ.