Հրամանագիր № 2
Պետրոս Քեշիշօղլյանին փոխվարչապետ նշանակելու մասին
Համաձայն «Արեւմտյան Հայաստանի պետական կառուցվածքի, Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) պատգամավորների կարգավիճակի եւ Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) կանոնակարգի մասին» Օրենքի 44-րդ հոդվածի,
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) վարչապետ Տիգրան Փաշաբեզյանի առաջարկության,
Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման 1-ին նստաշրջանի Պետրոս Քեշիշօղլյանին փոխվարչապետի պաշտոնում հաստատելու մասին 28 սեպտեմբեր 2018 թ. համաձայնության՝
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության (Հայաստան) փոխվարչապետ նշանակել Պետրոս Քեշիշօղլյանին:
Ռադիկ Խամոյան
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) Նախագահ
29.09.2018 թ.