Հոկտեմբերի 7-ին Աթենքում ԷՌԱ միության նախաձեռնությամբ եւ «Հայաստան» հասարակական մշակութային կենտրոնի աջակցությամբ հին հայկական Դուրղութի թաղամասում նշվեց Մուսա Լեռան հերոսամարտի 103-րդ տարեդարձը:
Աթենքահայերի խանդավառ մասնակցությամբ միջոցառմանը, որին ներկա էին ՍԴՀԿ եւ ՌԱԿ կուսակցությունների եւ Հայ առաքելական եկեղեցու հունահայ թեմի ներկայացուցիչները եւ հույն գրող Պանդելի Արապինիսը ողջունվեց Եվրոպայի Հայերի Համագումարի կողմից:
Հանդիսությանը հնչեց կենդանի երաժշտություն։ Սայաթ Նովայի ստեղծագործություններից կատարեց համայնքում ճանաչված քանոնահարուհի Սուսաննա Սարդարյանը եւ Մանսուրյանի ստեղծագործություններից ներկայացրեց դաշնակահարուհի Շահանե Օհանյանը:
Հայ փոքրիկները հանդես եկան օրվա պատգամը հուշող հայրենասիրական բանաստեղծություններով: Հյուրերին մատուցվեց ավանդական հարիսան: Միջոցառումը շարունակվեց քոչարի եւ այլ հայկական ավանդական պարերով։
«Հայաստան» Լրատվական ցանց
07 հոկտեմբերի, 2018, Աթենք