Ընդունուած է`
Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) կողմից,
8 հոկտեմբեր 2016 թ.:
Համաձայն`
— Ռուսաստանի Կառավարութեան Հռչակագրի «Թիւրքահայաստանի մասին» («Արեւմտեան Հայաստանի մասին»), 13 յունուար 1918 թ.,
— Դաշնակից Տէրութիւնների Գերագոյն Խորհրդի կողմից դէ ֆակտոյ (de facto) Հայաստան պետութեան անկախութեան ճանաչման, Փարիզի Վեհաժողովի ժամանակ, 19 յունուար 1920 թ.,
— Դաշնակից Տէրութիւնների Գերագոյն Խորհրդի կողմից դէ իւրէ (de jure) Հայաստան պետութեան անկախութեան ճանաչման, Փարիզ, 11 մայիս 1920 թ.,
— ԱՄՆ Սենատի որոշման, որը ճանաչում էր Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնը, Թիւ 359, 11 մայիս 1920 թ.,
— Սեւրի խաղաղութեան պայմանագրի 88-րդ, 89-րդ եւ 93-րդ յօդուածների, 10 օգոստոս 1920 թ.,
— ԱՄՆ 28-րդ Նախագահ Վուդրոյ Վիլսոնի կայացրած Իրաւարար վճռի Հայաստանի եւ Թուրքիայի սահմանի վերաբերեալ, 22 նոյեմբեր 1920 թ.,
հաշուի առնելով`
— «Գաղութացուած երկրներին անյապաղ անկախութիւն շնորհելու մասին» ՄԱԿ-ի Համաձայնագիրը (Կոնուենցիայ), 14 դեկտեմբեր 1960 թ.,
— «Բնիկ ժողովուրդների իրաւունքների մասին» ՄԱԿ-ի Հռչակագիրը, 13 սեպտեմբեր 2007 թ.,
հիմնուելով`
- Հայաստանի Հայերի Ազգային Խորհրդի hիմնադիր ժողովի որոշման — 17.12.2004 թ.,
- Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդարանի պատգամաւորների ընդունած հռչակագրի — 20.01.2007 թ.,
- Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի Արեւմտեան Հայաստանի Վտարանդի Կառավարութիւն կազմելու մասին հռչակագրի — 04.02.2011 թ.,
- Արեւմտեան Հայաստանի Ազգային Խորհրդի չէզոքութեան մասին որոշման — 29.03.2011 թ.,
- Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան դրօշի մասին հրամանագրի — 21.10.2011 թ.,
- Արեւմտեան Հայաստանի հայերի ինքնապաշտպանութեան ուժերի ստեղծման մասին հրամանագրի — 26.12.2012 թ.,
- Արեւմտեան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) ձեւաւորման մասին հռչակագրի — 24.05.2013 թ.,
- Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան Նախագահի հրամանագրի (թիւ 12), Որոշում` յիշեցում, Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան վերաբերեալ, որը հանդիսանում է 1920 թ.-ի Հայկական պետութեան շարունակութիւնը — 23.02.2014 թ.,
- Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան զինանշանի մասին հրամանագրի — 06.04.2015 թ.,
նկատի առնելով`
«Պետութիւնների իրաւունքների եւ պարտականութիւնների մասին» Համաձայնագրի (Կոնուենցիայ) (Մոնտեւիդէոյի Կոնուենցիայ) 1-ին, 3-րդ, 6-րդ, 7-րդ եւ 16-րդ յօդուածների պահանջները, որտեղ նշուած են պետութեան յատկանիշները եւ իրաւունքները, որպէս միջազգային իրաւունքի սուբյեկտ.
1-ին յօդուած — մշտական բնակչութիւն, որոշակի տարածք, կառավարութիւն, այլ պետութիւնների հետ յարաբերութիւնների մէջ մտնելու ունակութիւն,
3-րդ յօդուած — պետութեան քաղաքական գոյութիւնը կախուած չէ այլ պետութիւնների ճանաչումից,
6-րդ յօդուած — ճանաչումը հանդիսանում է անխօս եւ անհերքելի,
7-րդ յօդուած — պետութեան ճանաչումը կարող է լինել ուղիղ կամ ըստ կանխադրման,
16-րդ յօդուած — սոյն Համաձայնագիրը (Կոնուենցիայ) բաց է միանալու այն պետութիւնների համար, որոնք Համաձայնագրի (Կոնուենցիայ) կողմ չեն հանդիսանում,
Յօդուած 1.
Ընդունել եւ Ճանաչե՛լ «Պետութիւնների իրաւունքների եւ պարտականութիւնների մասին» Համաձայնագիրը (Կոնուենցիայ) (ստորագրուած 26 դեկտեմբեր 1933 թ., համաամերիկեան պետութիւնների 7-րդ միջազգային համաժողովում (Մոնտեւիդէոյի Կոնուենցիայ), որպէս պետութիւնների իրաւունքներ եւ պարտականութիւններ:
Յօդուած 2.
Սոյն օրէնքի կրկնօրինակը ուղարկել Ամերիկեան պետութիւնների կազմակերպութեան գլխաւոր քարտուղարութիւն:
Յօդուած 3.
Սոյն օրէնքը ուժի մէջ է մտնում ստորագրման պահից:
Արմէնակ Աբրահամեան
Արեւմտեան Հայաստանի Հանրապետութեան (Հայաստան) Նախագահ
8 հոկտեմբեր 2016 թ.