13:25, 14.04.2018
Տարածաշրջան:Աշխարհում, Ռուսաստան, Մերձավոր Արեւելք
Թեմա: Քաղաքականություն
Սիրիական օդակայանները, որոնց ուղղությամբ ԱՄՆ-ն ու դաշնակիցները հրթիռային հարվածներ են իրականացրել, չեն տուժել, հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ հարվածի թիրախներից են եղել նաեւ Սիրիայի ռազմաօդային ուժերի ավիաբազաները․ «Օբյեկտիվ վերահսկողության տվյալները հետեւյալն են ասում՝ Դյուվալի օդակայանի ուղղությամբ իրականացված հարվածին մասնակցել են 4 հրթիռներ՝ բոլորը խոցվել են, Դումեյր օդակայանի ուղղությամբ հարվածին մասնակցել են 12 հրթիռներ՝ բոլորը խոցվել են, Բլեյ օդանավակայանի ուղղությամբ՝ 18 հրթիռներ՝ բոլորը խոցվել են, Շարիաթ օդակայանի ուղղությամբ՝ 12 հրթիռներ՝ բոլորը խոցվել են։ Օդակայանները չեն տուժել»,-ասել է Ռուդսկին։
Չօգտագործվող Մեզզե օդակայանի ուղղությամբ արձակված 9 հրթիռից խոցվել է 5-ը։ Հոմսի օդակայանի ուղղությամբ արձակված 16 հրթիռներեւից խոցվել է 13-ը, լուրջ ավերածություններ չի նկատվում։ Նրա խոսքով՝ Դամասկոսում եւ մյուս բնակավայրերում իրավիճակը գնահատվում է կայուն։ Ռուդսկին հայտնել է նաեւ, որ Սիրիայի խաղաղ բնակիչների եւ բանակի շրջանում զոհեր չկան։
Լուրեր Հայաստանից — NEWS.am