ԱՄԷ արտաքին գործերի Գ նախարար Աբդուլլահ բին Զայեդը Twitter–ում գրություն է թողել. «1916 թվականին թուրք Ֆահրի փաշան Մեդինե է մտել, թալանել ժողովրդի ունեցվածքը, առեւանգել շատերին ու Մեդինեից բազմաթիվ ձեռագրեր գողացել։ Այդ գողության մասին գիտե՞իք։ Ահա, սա է Էրդողանի պապերի ու մուսուլման արաբների հարաբերությունները»։
Թուրքիայի նախագահը խիստ է արձագանքել՝ ԱՄԷ ԱԳ նախարարին խղճուկ անվանելով։ «Ֆահրի փաշան եկել է Մեդինեն պաշտպանել է, իսկ քո պապերն ինչ են արել, այ խղճուկ»,–ասել է Էրդողանը։
Նշենք, որ ԱՄԷ Արտաքին գործերի նախարարի կողմից գող անվանված Ֆահրի փաշան հայտնի է նաեւ հայկական կոտորածներին ակտիվ մասնակցությամբ։