14:37 • 10.11.17
Անդրադարձի հեղինակ Քեն Յավորովսկին նկատում է, որ Հայոց ցեղասպանությունն այն թեման է, որի շուրջ հնարավոր չէ առանց հույզերի քննարկում ծավալել: Սակայն տվյալ ֆիլմում հավասարակշռության են բերվել հույզերն ու ինքնատիրապետումը, ինչը պատմությունն առավել ազդեցիկ է դարձրել:
Այնուհետ Յավորովսկին մեջբերում է հայտնի պատմական փաստեր՝ օսմանյան թուրքերի կողմից սպանված 1.5 մլն հայերի մասին:
«Այն, ինչ պետք է ճանաչված փաստ լիներ, շարունակում է սադրիչ թեմա մնալ, քանի որ թուրքական կառավարությունը շարունակում է անտեսել կամ հերքել մեկդարյա վաղեմության դեպքերը՝ ստիպելով նույնկերպ վարվել բիզնես ոլորտի ներկայացուցիչներին ու մյուս կառավարություններին»,-գրում է հեղինակը:
Աղբյուրը մանրամասնում է, որ Բեռլինգերն օգտագործել է Ցեղասպանությունը վերապրածների հին տեսագրություններն ու պատմական փաստեր՝ իրականացված հանցագործությունների ամբողջական ակնարկը կազմելու համար:
Յավորովսկին ընդգծում է, որ ռեժիսորի նախագիծը խորհրդանշական է, քանի որ առկա ապացույցների համաձայն՝ թուրքական կառավարությունը հաճախ ճնշում է գործադրել կինոստուդիաների վրա՝ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմերը «դարակներում թողնելու» համար:
«Ավելորդ ճիգեր հարկավոր չեն տեսնելու համար՝ ինչպես է հայերի սպանդը նպաստել Հոլոքոստի համար պարարտ հող ստեղծելու հարցում»,-գրում է հեղինակը:
Նա անդրադարձն ավարտում է ֆիլմի վերջում երևացող գիտնականներից մեկի խոսքով. «Եթե Դուք ուզում եք հասկանալ Հարավսլավիայի սպանդը, Ռուանդայի ցեղասպանությունը, ինչպես նաև մեր օրերում կատարվող զանգվածային դաժանությունները, պետք է ուսումնասիրեք Հայոց ցեղասպանությունը»:
http://www.tert.am/am/news/2017/11/10/film/2535732